Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413–Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413–Ն «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետով նախատեսված է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ» միջոցառումը, որի նպատակն է ջրային ռեսուրսների օգտագործման և  երկրորդային ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի,  ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալի և ջրախնայողության խթանիչ համակարգի ներդրումը։ Սույն միջոցառման կատարման ժամկետ է սահմաված 2018 թվականի 1-ին եռամսյակը։

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կսահմանվեն ջրօգտագործման արդյունքում հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի /երկրորդային/ օգտագործումը խթանող նորմեր։ Սակայն, նշված ժամկետում նախագիծը սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը նպատակահարմար չէ հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 16.01.2018թ. առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ ջրային օրենգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (Կ-173-02.11.2017-ՏՏԳԲ-011/1), որով նախատեսվում է դրույթ՝ ջրային ռեսուրսների կրկնակի /երկրորդային/ օգտագործման դեպքում ՀՀ հարկային օրենսգրքով բնօգտագործման վճարների արտոնությունների սահմանման մասով։

Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը լրամշակել՝ համապատասխանեցնելով ՀՀ ջրային օրենսգրքի համապատասխան դրույթներին՝ «ՀՀ ջրային օրենգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո։

 

  • Քննարկվել է

    20.02.2018 - 12.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Բնապահպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 473

Տպել