Լրամշակման փուլում է
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող մի շարք հաշվետվություններ միավորել մեկ ընդհանուր հաշվետվության ձևի մեջ:
Համաձայն նոր նախագծի՝ ծառայություններ մատուցող անձինք հաստատված հաշվետվությունների լրացված և ստորագրված տարբերակները հանձնաժողով են ներկայացնելու առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով՝ ուղեկցող գրությամբ: Հաշվետվության ձևերը ծառայություններ մատուցող անձինք պետք է ներբեռնեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքից (www.psrc.am), լրացնեն և ստորագրեն դրանք, այնուհետև լրացված և ստորագրված հաշվետվությունների, ինչպես նաև ուղեկցող գրության սկանավորված տարբերակներն ուղարկեն հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Միաժամանակ, համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվությունը պետք է հանձնաժողով ներկայացվի տարեկան կտրվածքով, իսկ մյուս հաշվետվությունները՝ կիսամյակին կտրվածքով:
Համարների կամ կոդերի զբաղեցման հաշվետվության ձևում հանվել են ամրակցված կապի ակտիվ բաժանորդների վերաբերյալ սյունակները, քանի որ ամրակցված կապում ակտիվ բաժանորդային համար հասկացությունը չի օգտագործվում, այլ միայն օգտագործվում է զբաղեցրած բաժանորդային համար հասկացությունը:
Բացի այդ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության հաշվետվության ձևում հանվել են մի քանի տեխնոլոգիաներ պարունակող տողեր, որոնք ակտուալ չեն և լիցենզավորոված անձինք այդ տեխնոլոգիաներով ծառայություններ չեն մատուցում: Նույն հաշվետվության ձևում 5-րդ կետը՝ ծառայությունների մատուցման փաստացի տարածքի վերաբերյալ, մշակվել է և ներառում է ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի, բնակավայրերի, գործող տեխնոլոգիաների և բաժանորդների քանակի:
-
Քննարկվել է
07.12.2017 - 31.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 4399
Տպել