Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ՆԻUՏԻ N 19 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2011 ԹՎԱԿԱՆԻ 
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՆԻՍՏԻ N 19  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ   
ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>> 
ՀՀ կառավարության արձանագրային որոշման 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 ՀՀ կառավարության 15.12.2016թ. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգին հավանություն տալու մասին» N50-3 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հավելվածի համաձայն նախատեսվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ ՀՀ օրենքի մշակումը։ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը նպատակահարմար է շարադրել նոր խմբագրությամբ, քանի որ գործող օրենքում պետք է կատարվեն ծավալուն փոփոխություններ և լրացումներ՝ ամրագրելով նոր մոտեցումներ ու հասկացություններ և դրանց համապատասխան խմբագրել որոշ հոդվածներ: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կապահովվի այն իրավական հենքը, որի շնորհիվ մթնոլորտային օդի պահպանության ոլորտի քաղաքականությունն առավել նպատակաուղղված կլինի մթնոլորտային օդի վիճակի իրական բարելավմանը:

Վերոնշյալ որոշման Հավելվածի 6-րդ կետի 8-րդ ենթակետով որպես նոր խբագրությամբ օրենքի նախագծի կառուցվածքի մաս նախատեսված է «մթնոլորտային օդի պահպանության տնտեսական մեխանիզմ»  գլուխը։

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի բնապահպանության ոլորտի ցանկում ներառված է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը» միջոցառումը։

Ելնելով վերոգրյալից ներկա փուլում նպատակահարմար չէ ՀՀ կառավարության  2011 թվականի մայիսի 20-ի նիստի N19 արձանագրության 4-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման «11. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում» միջոցառման իրականացումը։

 

  • Քննարկվել է

    06.12.2017 - 26.12.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    ՀՀ բնապահպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 161

Տպել