Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության օրենքը «Բարձրագույն կրթության մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի հիմնավորումը

1.  

Անհրաժեշտությունը (նպատակը)

 

«Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ: Այն ներառում և պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման, իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցման, անկախ բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևից ու կարգավիճակից նրանց ակադեմիական, կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների և պահանջների հստակ սահմանման և ապահովման, ինչպես նաև՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» և  «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում առկա հակասությունների կարգավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես օրենսդրությամբ հստակեցնելու ու ամրագրելու անհրաժեշտություն ունեն բուհի առաքելությունից, խնդիրներից և գործառույթներից ու պետության կարիքներից բխող հիմնական պարտավորությունները (այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում իրականացվող ուսուցման շրջանակին, որակին և արդյունավետությանը վերաբերող պարտականություններ) ու դրանց ֆինանսավորման պայմանները, բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության (նաև հնարավոր ֆինանսական պայմանագրի կնքմամբ) ապահովման համար, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով կարևոր պայմաններից է: Նշենք նաև, որ 2014 թվականից Եվրոպական Միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության զարգացում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է հինգ հիմնական ուղղություններով, որոնցից մեկն էլ ուղղված էր Բոլոնիայի գործողություններին ու նախաձեռնություններին համապատասխան ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության վերանայմանը: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Բոլոնիայի գործողություններին և նպատակներին համապատասխանելիությանն միտված բարձրագույն կրթության ոլորտի ՀՀ օրենսդրության վերանայման նպատակով նախևառաջ առաջնահերթ է գործող օրենսդրության հնարավոր բացերի վերլուծությունը և խնդիրների վերհանումը:  Մասնավորապես վերջինիս հետ կապված ուսումնասիրվել է մի շարք երկրների (Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Կոսովո և այլն) բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրությունները, հիմնականում նկատի ունենալով բարձրագույն կրթության բնագավառում ակադեմիական, կառավարման, ուսանողների ընդունելության, ինչպես նաև՝ համեմատական կարգով հիշյալ երկրներում ֆինանսական հարաբերությունների կարգավորման ընդհանուր սկզբունքները և պայմանները: Իրականացվել է նաև համեմատություն Լիտվայի և Էստոնիայի բարձրագույն կրթության որակի ապահովման և որակավորումների շնորհման համակարգերի միջև: Ուսումնասիրվել են բուհերում սոցիալական տարբեր խմբերի ներգրավվածության բարձրացման նպատակով ԵՄ երկրներում վերջին տարիներին ներդրված մի շարք ճկուն մեխանիզմները (պետության կողմից տրամադրվող ուսանողական վարկեր, ուսման վարձավճարի վճարման հետաձգման):

Նշենք, որ գործող «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» ՀՀ օրենքով, սահմանված համապատասխան դրույթները չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևից ու կարգավիճակից կախված բուհերի կառավարման և ինքնուրույնության հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, ֆինանսավորման և հաշվետվողականության անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները: Բուհերի կառավարման մոդելի բարեփոխման մասով օրենսդրությամբ անհրաժեշտ ամրագրման և կարգավորման դրույթներից են մասնավորապես՝ բուհերի կազմակերպաիրավական ձևերի (այդ թվում՝ ստեղծման, վերակազմակերպման և լուծարման), կառավարություն-նախարարություն-բուհ իրավասության սահմանների, կառավարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը:

Մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման արդիականացումը կրթական բարեփոխումների կայացման կարևոր նախապայմաններից մեկն է: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպական երկրներում ինստիտուտների ու համալսարանների իրավակազմակերպական հիմնական արդիական ձևը հիմնադրամն է: Բուհի ինստիտուցիոնալ ինքնավարությունից բխում է ակադեմիական, կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացում, որը որակյալ բարձրագույն կրթական միջավայր ապահովելու կարևոր նախապայման է: Բուհին այսօր անհրաժեշտ է ակադեմիական ազատականացում իր բնականոն գործունեությունը կազմակերպելու համար, իսկ բուհի այսօրվա կազմակերպաիրավական (որպես պետական ոչ առևտրային կազմակերպությոն) կարգավիճակը հնարավորություն չի ընձեռնում ծավալել և ընդլայնել ձեռնարկատիրական առավել արդյունավետ մասշտաբներ: Ներկայիս դրությամբ ՀՀ բուհերում ուսանողների թվի նվազման պարագայում բուհի ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիս զգալի նախնական ներդրում պահանջող, ինչպես նաև՝ որոշակի սահմանված կարգով ազատ ընտրել շահառուների և գործընկերների շրջանակը: Նշված և այլ սահմանափակումները վերացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակների ընտրության հնարավորություն (մասնավորապես՝ նաև հիմնադրամի վերակազմավորման), նկատի ունենալով նաև հետևյալ հանգամանքները՝ բուհին լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ շահագրգիռ օգտագործելու իր գույքը, բուհի կողմից ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը, ինչպես նաև՝ հիմնադրամի կարգավիճակի ընտրությունը բուհերի համար ավելի շատ բարձր ինքնուրույնություն և ինքնակառավարում է ենթադրում, ինչը համահունչ է բուհերի ակադեմիական ինքնավարության միջազգային և ներպետական պահանջներին ու սկզբունքներին:

Ֆինլանդիայի օրինակով դիտարկվել է 2013 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո այդ երկրում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման համակարգը՝ որպես հիմնական կատարողականի գործիքներ առանձնացնելով կրթության որակը, միջազգայնացումը և հետազոտական ուղղվածությունը:

Լիտվայի պարագայում բարձրագույն կրթական համակարգի ֆինանսավորման մոդելի առանձնահատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բուհական համակարգի ֆինանսավորման, ինչպես նաև ուսանողների աջակցման մեխանիզմների՝ այդ թվում նաև խորհրդատվական, գործում է պետության կողմից ստեղծված հիմնադրամ, որի գործունեությունը զգալի կերպով նպաստել է երկրում բուհերի ֆինանսավորման թափանցիկության, ինչպես նաև պետության կողմից ուսանողական նպաստների, ուսանողական վարկերի տրամադրմանը:

        ՀՀ օրենսդրությամբ սահմանելու կամ դրանք լիովին վերանայելու կարիք ունեն մի շարք խնդիրներ, որոնք են՝

- բուհի առաքելությունից, խնդիրներից և գործառույթներից ու պետության կարիքներից բխող հիմնական պարտավորությունները (այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում իրականացվող ուսուցման շրջանակին, որակին և արդյունավետությանը վերաբերող պարտականություններ),

- բուհերի ֆինանսավորման սկզբունքները և պայմանները, նրանց ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրումը ու կիրարկումը, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով կարևոր պայմաններից է,

     - միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների (համալսարան (այդ թվում՝ հանրային և մասնավոր), կրթական ծրագիր, աստիճան, կրկնակի աստիճանակարգ, որակավորում և այլն) սահմանումը,

- բուհերի լիցենզավորման ու հավատարմագրման պայմանների ու պահանջների, ներքին և արտաքին որակի ապահովման (ինչպես նաև՝ վերահսկողության մեխանիզմների) ու ընդլայնման հստակ ամրագրումը,

 -  ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրումը,

       - բուհերի կառավարման մոդելի բարեփոխման նպատակով կազմակերպաիրա-վական ձևերի (այդ թվում՝ ստեղծման, վերակազմակերպման և լուծարման), կառա-վարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը և այլն:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ ոլորտում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության նպատակներից է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի դրույթներից բխող բարձրագույն կրթության կազմակերպման, կազմակերպաիրավական ու ֆինանսական հարաբերությունների կանոնակարգումը և հստակեցումը, ինպես նաև՝ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության որակի ապահովման և կատարելագործման ժամանակակից ու համապարփակ իրավական հենքի ստեղծումը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Իրավական ակտի կարգավորման նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝

- խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը՝ համահունչ միջազգային (եվրոպական) չափանիշներին,

     - ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև՝ մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը,

     - հստակ տարանջատել և սահմանել բարձրագույն կրթության բնագավառում ՀՀ կառավարության, լիազոր մարմնի և բուհերի պարտավորությունները և իրավասությունները, այդ թվում՝ բուհերի կառավարման մարմինների գործառույթները,

     - ապահովել համապատասխանելիությունն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին այնպես, որ բուհերի բոլոր ներքին շահառուների համար ստեղծվի էլ ավելի լայն շարժունության, ՀՀ որակավորումների միջազգային ճանաչման և ՀՀ ու Բոլոնիայի մասնակից երկրների բուհերի միջև համագործակցության լայն հնարավորությունները,

      - սահմանել բարձրագույն կրթության բնագավառում ՀՀ կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները, այդ թվում՝ պետական միջոցների հաշվին բուհերի կողմից իրականացվող բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բաշխման պայմանները և սկզբունքները, նպաստելով բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի և այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը,

     - սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձիք

 

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, իրավաբանական և ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական վարչությունների մասնագետներից ձևավորված փորձագիտական աշխատանքային խմբի կողմից՝ ԵՄ միջազգային փորձագետների հետ համատեղ աշխատանքների արդյունքում:

Օրենքի նախագծի մշակման և քննարկման գործընթացում ներգրավվել են նաև ՀՀ պետական և ոչ պետական բուհերը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը, «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամը, ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, ՀԲ փորձագետները, տեղական փորձագետներ:

Հասարակության իրազեկման նպատակով օրենքի նախագիծը լրացուցիչ անգամ տեղադրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում http://edu.am/ «Հանրային քննարկումներ» բաժնում, ինչպես նաև http://www.e-draft.am/ կայքում:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում ամբողջական և հստակ կսահմանվեն՝

- բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները,

- կրթական, հետազոտական, տեխնոլոգիական եւ նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական ​​աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները, այդ թվում՝ ուսման վարձերի և ուսանողական նպաստների հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների արտոնության տրամադրման,

   - բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները, որը կարտացոլի հաստատության պատասխանատվությունը և կատարողականությունը պետության ու հասարակության առջև,

   - բարձրագույն կրթության բնագավառում միջազգային պահանջներին համապատասխան և անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները և մեխանիզմները:

         Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համահունչ կլինի բարձրագույն կրթության մասին միջազգային օրենսդրությանը և կնպաստի բարձրագույն կրթության համակարգի ու հաստատությունների միջազգայնորեն մրցունակությանը:

  • Քննարկվել է

    01.12.2017 - 21.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 2150

Տպել

Առաջարկներ`

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

20.12.2017

24. Նախագծում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններում շահերի բախումների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա, թեև վերջինս բարձրագույն կրթության համակարգի և բարեվարքության զարգացման ռիսկային խոչընդոտներից է: Առաջարկվում է առանձին կետով անդրադառնալ այս հարցին ևս:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

20.12.2017

23. Նախագծի հոդված 28-ում ներկայացվում է բուհերի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները: Սակայն նրանց իրավունքները ներակայացվում են համառոտ և սահամանափակ ընդամենը 7 կետով, իսկ պարտավորվածությունները ընդամենը 5 կետով: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ նրանք, մասնավորապես պրոֆեսորադասախոսական կազմը, ուղղակիորեն աշխատում է ուսանողների հետ և այսպիսով հանդիսանում է կրթության որակի անմիջական ապահովող, առաջարկվում է նրանց իրավունքներն ու պարտականություններն ավելի ընդգրկուն ներկայացնել:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

20.12.2017

22. Հոդված 27-ը սահմանում է ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, բայց Նախագծում պետք է հստակ նշվի, որ ուսանողներին բուհ ընդունման պահից ի վեր տրվելու է նրանց իրավունքներն ու պարտականությունները հավաստող փաստաթուղթ: Շարունակելով տրամաբանությունը՝ անհրաժեշտություն է նկատվում նաև նախագծոմ հստակ նշել, թե ուսանողները, որ օղակում/ կառույցում կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Այս առումով անհրաժեշտ է նշել համապատասխան կառույցի, օրինակ՝ ուսանողական պաշտպանի անհրաժեշտության մասին, որտեղ կքննարկվեն և որոշումներ կկայացվեն ուսանողների խախտված իրավունքների վերաբերյալ:

Տեսնել ավելին