Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Տարածքային կառավարման  մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1.Անհրաժեշտությունը

 2015թ. սահմանադրական փոփոխություններով պայմանավորված խորհրդարանական կառավարման մոդելի ընտրությունը պայմանավորում է տարածքային կառավարման հարաբերությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը:

2.Նպատակը

Տարածքային կառավարման հարաբերությունները մարզերում կարգավորվում են Նախագահի 1997թ․ «Մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրով: Հայաստանում տարածքային կառավարման դերը, ընդհանուր առմամբ, կառավարության քաղաքականության իրականացումն է մարզերում` գործադիր իշխանության տարածքային ծառայությունների համակարգման միջոցով: Սակայն չունենալով բավարար գործիքակազմ, տարածքային կառավարման ծածկույթն այսօր վերածվել է մի պասիվ օղակի հանրապետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման ծածկույթի միջև: Արմատապես վերանայման կարիք ունեն տարածքային կառավարման մարմինների առջև դրված խնդիրները: Նոր խնդիրներով պայմանավորված հարկ է վերանայել նաև տարածքային քաղաքականություն իրականացնող սուբյեկտների լիազորությունների համալիրը:

 3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Տարածքային կառավարման իրավահարաբերությունների օրենսդրական կանոնակարգման և առկա թերությունները հաղթահարելու նպատակադրումից  ելնելով` նախատեսվում է մշակել «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ:   

Տարածքային կառավարման հասկացությունը և սկզբունքները, տարածքային կառավարման նպատակը, տարածքային կառավարման մարմինների լիազորությունները և այլ հարաբերություններ:

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունը:

5. Ակնկալվող արդյունքը՝

 «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ`

1․տարածքային կառավարման հարաբերությունները կստանան օրենսդրական ամրագրում,

2․կապահովվի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների  միջև լիազորությունների գործառութային տարանջատում,

3․կհստակեցվեն մարզպետների և գործադիր իշխանության հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների փոխհարաբերությունների տիրույթները,

4․մարզպետներին կտրամադրվեն տարածքային ծրագրերի իրականացման ուղղված լիազորություններ։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Տարածքային կառավարման  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախագահի 1997թ. «Մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հր

  • Քննարկվել է

    29.11.2017 - 14.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 681

Տպել

Առաջարկներ`

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն

12.12.2017

Հոդված 6-ը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Անխտրականությունը։»։

Բյուրեղավանի համայնքապետարան

04.12.2017

Ծանոթացել ենք «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախագիծը հնարավորիս կարգավորում է տարածքային կառավարման հարաբերությունները և մարզում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի հետ կապված փոխհարաբերությունները: Ներկայացնում ենք մեր առաջարկը նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի վերաբերյալ՝ Հոդված 19. Մարզպետի փոխհարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ 5) մեթոդական ցուցումներով օգնում է համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստմանը, ինչպես նաև համայնքային զարգացման քառամյա ծրագրերի պատրաստմանը։ Համայնքային զարգացման ծրագրերը լինում են հնգամյա: «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածով սահմանվել է, որ համայնքի ղեկավարը մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիր: Վերը նշված օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նույնպես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը հիմնվում է նաև համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի վրա:

Տեսնել ավելին