Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Բյուրեղավանի համայնքապետարան 04.12.2017 15:40:16 Ծանոթացել ենք «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախագիծը հնարավորիս կարգավորում է տարածքային կառավարման հարաբերությունները և մարզում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի հետ կապված փոխհարաբերությունները: Ներկայացնում ենք մեր առաջարկը նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի վերաբերյալ՝ Հոդված 19. Մարզպետի փոխհարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ 5) մեթոդական ցուցումներով օգնում է համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստմանը, ինչպես նաև համայնքային զարգացման քառամյա ծրագրերի պատրաստմանը։ Համայնքային զարգացման ծրագրերը լինում են հնգամյա: «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածով սահմանվել է, որ համայնքի ղեկավարը մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիր: Վերը նշված օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նույնպես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը հիմնվում է նաև համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի վրա: Բյուրեղավան համայնքի կողմից ներկայացված առաջարկն ընդունվել է։ Կկատարվեն համապատասխան փոփոխություններ։
2 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 12.12.2017 19:58:35 Հոդված 6-ը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Անխտրականությունը։»։ Հարգելի «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ Խնդրում եմ Ձեր առաջարկին կից ներակայացնել համապատասխան հիմնավորում՝ անխտրականությունը որպես տարածքային կառավարման սկզբունք ճանաչելու նպատակահարմարության վերաբերյալ ։