Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծով սահմանվում են տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, նրանց լիազորությունները և կարգավորում են տարածքային կառավարման մարմինների փոխհարաբերությունները պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

  • Քննարկվել է

    29.11.2017 - 14.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 696

Տպել

Առաջարկներ`

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն

12.12.2017

Հոդված 6-ը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Անխտրականությունը։»։

Բյուրեղավանի համայնքապետարան

04.12.2017

Ծանոթացել ենք «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախագիծը հնարավորիս կարգավորում է տարածքային կառավարման հարաբերությունները և մարզում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի հետ կապված փոխհարաբերությունները: Ներկայացնում ենք մեր առաջարկը նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի վերաբերյալ՝ Հոդված 19. Մարզպետի փոխհարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ 5) մեթոդական ցուցումներով օգնում է համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստմանը, ինչպես նաև համայնքային զարգացման քառամյա ծրագրերի պատրաստմանը։ Համայնքային զարգացման ծրագրերը լինում են հնգամյա: «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածով սահմանվել է, որ համայնքի ղեկավարը մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիր: Վերը նշված օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նույնպես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը հիմնվում է նաև համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի վրա:

Տեսնել ավելին