Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<< ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՈՂՆ ԱՂՏՈՏՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկն ու հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1277-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի <<Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը հավանություն տալու մասին>> N1693-Ն որոշմամբ հաստատված որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրի 1.6 կետի ապահովումն է, և մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի  մարտի 19-ի N286-Ն որոշմամբ հաստատված բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագրի հավելվածի 8-րդ կետի և ՀՀ վարչապետի 2017 թվականի հունիսի 23-ի N 622-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի:

          Համաձայն Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության Խորհրդատվական խմբի գրավոր փորձագիտական եզրակացության և <<Տեխնիկական կանոնակարգման մասին>> ՀՀ նոր օրենքի` բնապահպանության ոլորտին առնչվող ներկայումս գործող տեխնիկական կանոնակարգերը չեն կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգեր:

<<Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգի>> կարգավիճակը վերանայվում է որպես ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվող իրավական ակտ, քանի որ դրանով ներկայացված են բնապահպանության ոլորտին անհրաժեշտ նորմեր և պահանջներ, որոնք անհրաժեշտ են նաև բնապահպանության բնագավառում ազդեցության գնահատում իրականացնելու համար: 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

<<Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգի>> վերանայման նպատակը տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխումների իրականացումը և բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգի կարգավիճակի փոփոխությունն է:

Միաժամանակ նախագծում հստակեցվել են մի շարք նորմեր, դրույթներ և հասկացություններ: Նախագիծը համապատասխանեցվել է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը: 

  1. Ակնկալվող արդյունքը

<<Հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկն ու հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1277-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կվերանայվի <<Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգի>> կարգավիճակը՝ որպես ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվող իրավական ակտ, հաշվի առնելով, որ դրանով ներկայացված են բնապահպանության ոլորտին անհրաժեշտ նորմեր և պահանջներ, որոնք անհրաժեշտ են նաև բնապահպանության բնագավառում ազդեցության գնահատում իրականացնելու համար:

 

  • Քննարկվել է

    21.11.2017 - 12.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    ՀՀ բնապահպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 149

Տպել