Հիշել նախագիծը

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԱՐՏԱԴՐՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՈՒՆԵՑՈՂ 30 ՄՎՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ - ԲԱՇԽՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ <<ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԱՐՏԱԴՐՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՈՒՆԵՑՈՂ 30 ՄՎՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ - ԲԱՇԽՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձինք կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի համար կնքում են երկու առանձին պայմանագրեր՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևերին համապատասխան: Ինչ վերաբերում է կայանի՝ էլեկտրական ցանցին միացմանը, հանձնաժողովը ներկայումս այդ գործընթացի պայմանագրային կարգավորում չի իրականացնում։ Ուստի, առկա է բաշխման ցանցին արտադրող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի առուվաճառքի հետ կապված հարաբերությունների միասնական կարգավորման անհրաժեշտություն։  

    

2 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով հաստատման ենթակա պայմանագրի օրինակելի ձևով կարգավորվում են բաշխման ցանցին արտադրող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի առուվաճառքի հետ կապված հարաբերությունները։ Առաջարկվող կարգավորումն արդյունավետ լուծումներ է նախատեսում կիրառական, ինչպես նաև  պայմանագրային կողմերի ռիսկերի հավասարաչափ բաշխման և փոխադարձ պատասխանատվության հստակ մեխանիզմների ապահովման առումով։ Կարգավորումը վերաբերում է օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայաններին։ 

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից՝ միջազգային խորհրդատուի և հանձնաժողովի աջակցությամբ։ Նախագիծը ներկայացվել է նաև էլեկտրական էներգիայի մեծածախ շուկայի մասնակիցների քննարկմանը։

 

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի էներգետիկայի  բնագավառում արդյունավետ գործունեության խթանմանը, ոլորտում ներդրումների գրավչության բարձրացմանը, պայմանագրային կողմերի ռիսկերի հավասարաչափ բաշխմանը։

  • Քննարկվել է

    15.11.2017 - 01.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկայի ոլորտ (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 164

Տպել