ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը.

««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նաև Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացվող հետադարձ պահանջների բավարարումից ստացվող միջոցների տնօրինման հարցում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 25.10.2010թ. երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվել է ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գործող իրավակարգավորումը փոփոխելու արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի ծախսման ուղղությունները լրացնել երկու նոր ուղղություններով, այն է` հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում, ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցների վերականգնում:

Սույն նախագծի իրավակարգավորման շրջանակներում մշակվել է իրավական մեխանիզմ, որի կարգավորումների համաձայն հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասը հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հատուցված լինելու դեպքում օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողին ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարները կուղղվեն հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ:

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 02.11.2017թ. նիստով հավանության են արժանացել ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնցով նույնպես նախատեսվում է օրենքով սահմանված կարգով ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղել համապատասխան մարմինների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդեր (եթե վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվել է նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդերի միջոցների հաշվին):

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է գործող իրավակարգավորումները փոփոխելու արդյունքում վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պարագայում օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողին ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարները ուղղվել հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ այն դեպքում, երբ հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվել է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու արդյունքում կապահովվի հարկադիր կատարողի վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման դեպքում հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման և այդ նպատակով ծախսված միջոցների վերականգման համաչափությունը:

 

 

  • Քննարկվել է

    10.11.2017 - 26.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    ՀՀ ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 262

Տպել