Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ N 4 և N 4/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ N 4 և N 4/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

     Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական ծառայողներին մատչելի պայմաններով բնակարանների վաճառքի հետ կապված հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

    Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայություն իրականացող անձանց մի մասը բնակարանների ներկայիս ձևավորված շուկայական գների պայմաններում հնարվորորություն չունի ինքնուրույն լուծելու իր ընտանիքի բնակարանային խնդիրները:

  Այդ կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական ծառայողների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով դեռևս 2014, 2015 և 2016 թվականներին ձեռնարկել է միջնորդային ծրագիր, որի շրջանակներում նախատեսվել է Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2 և  N 6 հասցեներում կառուցել բազմաբնակարան շենքային համալիրներ: Ծրագրի գոհացուցիչ արդյունքներից ելնելով, որոնց մասին հավաստել են շահառուները, կատարվել է մոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ շուրջ 700 պետական ծառայող շահագրգռված են օգտվել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի պայմաններից:

   Նշված համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն հայտնած պետական ծառայողներին հնարավորություն կտրվի շուկայականից մատչելի տարբերակով և փուլային վճարման միջոցով ձեռք բերել բնակարան: Ընդ որում, բնակարան ձեռք բերելու ցանկություն հայտնած պետական ծառայողը հնարավորություն կունենա ընտրել իր բնակարանը՝ հարկը, դիրքը, ինչպես նաև նշված համալիրի տարածքում ձեռք բերել ավտոկայանատեղի:

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Որոշման նախագծով առաջարկվում է՝

·        սահմանել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի պայմանները.

·     կարգավորել՝

- Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների կառուցման գործընթացում կառուցապատող-պետություն, պետություն-շահառու և շահառու-վարկատու հարաբերությունները,

- համալիրների բնակարանները ձեռք բերելու ցանկություն հայտնած ընտանիքների հայտավորման, նախընտրելի բնակարանի ամրագրման և այդ բնակարանի բաշխման վիճակահանության կազմակերպման գործընթացի հետ կապված հարցերը,

- կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներին, մասնավորապես՝ ներքին և արտաքին հարդարման,  բարեկարգման աշխատանքներին, ինժեներական ցանցերին և  կաթսայատանը, ավտոկայանատեղերին որոշման նախագծով ներկայացվող պահանջների ապահովման հետ կապված հարցերը: 

 

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

    Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների՝ մատչելի պայմաններով և փուլային վճարման տարբերակով վաճառքի միջոցով լուծել մոտ 265 պետական ծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները:

  • Քննարկվել է

    09.10.2017 - 27.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1388

Տպել