Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

1) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝
1) սահմանվել է, որ պարտապանի գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իրավունք ունի իր որոշմամբ հանձնարարելու պարտապանին իրականացնելու պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար սահմանելով հանձնարարականի կատարման ժամկետ, եթե պարտապանը որոշմամբ սահմանված ժամկետում չի կատարում հանձնարարականը, ապա հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը) և կատարված ծախսերը, որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձում պարտապանից:»:
2) նախատեսվել է, որ պարտապանի հետախուզում հայտարարվում է միայն այն դեպքում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական վարույթի իրականացումը, իսկ պարտապանի գույքի հետախուզում հայտարարվում է այն դեպքում, երբ պարտապանի այլ գույքը բավարար չէ կատարողական թերթի պահանջները կատարելու համար,
3) սահմանվել է, որ հարկադիր կատարողը պարտապանին պատկանող շինություն մուտք է գործում ընթերակաների պարտադիր մասնակցությամբ,
4) միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու ընդհանուր կանոնից առկա բացառությունների շարքը լրացվել է նաև այն դեպքերով, երբ հայցի ապահովման, վճռի կատարման ապահովման կամ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշման կատարման փուլում պարտապանին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան և պարտապանը հետագայում օտարել է դրանք՝ պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի նկատմամբ:
5) սահմանվել է, որ ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի գումարը պարտապանին վերադարձվում է միայն բնակարան ձեռք բերելու նպատակով հատուկ բանկային հաշվի միջոցով, որի կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը,
6) նախատեսվել է, որ եթե ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող գույքը պարտապանի միակ բնակարանն է, որի արժեքը պակաս է ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման նվազագույն գումարից, ապա Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետով սահմանված կատարողական վարույթի ավարտման հիմքը չի գործում:
7) հստակեցվել են կատարողական ծախսերի բռնագանձման հետ կապված հարաբերությունները այն դեպքերի համար, երբ պարտապանը կամովին կատարում է կատարողական թերթի պահանջները և երբ կատարողական գործողությունները կատարվում են էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ,
8) սահմանվել է, որ Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը գործում է, եթե կատարողական թերթով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև նախատեսվել է, որ առանց նախորդ հերթի գույքի վրա բռնագանձում տարածելու հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել նաև այն դեպքում, երբ պարպատանի գույքի հետախուզման արդյունք ում հնարավոր չի լինում հայտնաբերել նախորդ հերթում ընդգրկված պարտապանին պատկանող գույքը:
9) սնանկության վարույթում պարտապանի գույքի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման գործընթացը դյուրինացնելու նպատակով սահմանվել է, որ եթե կատարողական վարույթը կարճվում է պարտապանին սնանկ ճանաչելու հիմքով, ապա հարկադիր կատարողը պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագիրը ուղարկում է սնանկության գործը քննող դատարան:
2. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվել է, որ կատարողական մակագրության թերթը տրամադրվում է, եթե չի անցել պահանջի հայացային վաղեմության ժամկետը:

  • Քննարկվել է

    25.08.2017 - 25.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Դատական ակտերի հարկադիր կատարում, Նոտարիատ

  • Նախարարություն

    ՀՀ արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 757

Տպել

Առաջարկներ`

Միհրան Մինասյան

24.09.2017

Դատական Ակտերի Հարկադիր Կատարման մասին ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված է՝ ՛՛ 3. Պահանջատիրոջ բնակեցման վերաբերյալ կատարողական թերթը կատարելու մասին հարկադիր կատարողը կազմում է բնակեցման մասին արձանագրություն: 4. Պարտապանի կողմից դատական ակտն ըստ էության խախտելով` պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում պահանջատերն իրավունք ունի կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով ոչ ուշ, քան վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:՛՛ Առաջարկություն / վերը նշված դրույթը նախատեսում է կատարողական վարույթի կարճման որոշում կայացնել (բնակեցման ) կատարողական թերթի փաստացի կատարման հիմքով , իսկ եթե մեկ տարվա ընթացքում պարտապան կողմը նորից է խախտում պահանջատեր կողմի բնակվելու իրավունքը ՝ ապա պահանջատեր կողմի բողոքի հիման վրա հարկադիր կատարողը կամ դատարանը բեկանում է կարճման որոշումը։ Անհրաժեշտ է տվյալ կարգը փոփոխել և այն սահմանել հետևյալ կերպ ՝ ՛՛՛՛ Պահանջատիրոջ բնակեցման վերաբերյալ կատարողական թերթը կատարելու մասին հարկադիր կատարողը կազմում է բնակեցման մասին արձանագրություն: Հարկադիր կատարողը կատարողական վարույթը մինչև մեկ տարի չի կարճում կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինեու հինքով։ Եթե մեկ տարվա ընթացքում պարտապան կողմը նորից է խախտում պահանջատեր կողմի բնակության իրավունքը , ապա հարկադիր կատարողը պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացնել քրեական գործ հարուցելու լիազորություն ունեցող պետական մարմնին։ Առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890

Միհրան Մինասյան

24.09.2017

Դատական Ակտերի Հարկադիր Կատարման մասին ՀՀ օրենքի 64․1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ ’’ Բնակարանները, բնակելի տները և այլ շինություններն ամբողջությամբ աճուրդի ներկայացնելիս հարկադիր կատարողն իրավունք ունի մինչև աճուրդի իրականացումն իր որոշմամբ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունը զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով: ‘’ Առաջարկություն / Վերը նշված իրավունքը որևէ հանգամանքի հետ պայմանավորված չէ։ Հետևաբար հարկադիր կատարողը իր գործողությունների կատարման կամ չկատարման համար պատասխանատվություն չի կարող կրել։ Հարկադիր կատարողին նման ձևով հայեցողական լիազորություններ տալը անիմաստ է և կարող է ստեղծել միայն պարտապանից կաշառք ստանալու հնարավորություն։ Ուստի՝ անհրաժեշտ է փոփոխություն կատարել և վերոգրյալը դրույթը շարադրել հետևյալ կերպ՝ ՛՛՛Բնակարանները, բնակելի տները և այլ շինություններն ամբողջությամբ աճուրդի ներկայացնելիս հարկադիր կատարողն պարտավոր է մինչև աճուրդի իրականացումն իր որոշմամբ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունը զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ եթե վտարում չկատարվելու դեպքում խոչընդոտվում է կատարողական թերթով ներկայացված պահանջի պատշաճ կատարումը և արդյունքում կարող է վնաս կրել պահանջատեր կողմը‘’ ։ Առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890

Միհրան Մինասյան

24.09.2017

Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդ-ի 2-րդ կետով սահմանված է՝ ՛՛ Լոտն ուսումնասիրելու կարգն ու ժամկետները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` հաշվի առնելով շարժական գույքի պահվելու կամ անշարժ գույքի գտնվելու վայրը: Աճուրդի կազմակերպիչը ծանուցման պահից պարտավոր է հնարավորություն ընձեռել լոտի (լոտերի) ուսումնասիրման համար: ՛՛ Առաջարկություն 1/ Լոտի ուսումնասիրման կարգի և ժամկետների կանոնակարգը ( անշարժ գույքի էլէկտրոնային վաճառքի դեպքում) անհրաժեշտ է հրապարակել վաճառքի հայտարարության հետ մեկտեղ։ Իրականում գնորդները առանց հարկադիր կատարողի ներկայության (քանի որ վերջինս հրաժարվում է լոտը ցույց տալ) ստիպված են լինում առնչվել պարտապան սեփականատիրոջ հետ որպեսզի կարողանան լոտը ( անաշարժ գույքը ) տեսնել ։ Եվ դժբախտաբար ստիպված են լինում լսել պարտապան սեփականատիրոջ դժգոհություննրը, որոշ դեպքում նաև սպառնալիքները , ինչը բնականաբար հանգեցնում է գնորդների քանակի նվազեցմանը։ Առաջարկություն 2/ harkadir.ajurd.am կայքում լուսանկարների քանակը դիտավորյալ կերպով սահմանափակված է (հավանաբար որպեսզի գնորդի աչքերը չհոգնեն) և յուրաքանչյուր հայտարարության համար դրվում է առավելագույնը չորս լուսանկար։ Գնորդներին ավելի մատչելի տեղեկություն հաղորդելու նպատակով ՝անհրաժեշտ է արհեստական խոչընդոտները վերացնել և հնարավորություն ստեղծել դնելու մինչև տասնհինգ լուսանկար ։ առաջարկության հեղինակ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890

Տեսնել ավելին