Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) անհրաժեշտությունը պայմանա­վոր­ված է հետևյալով.

ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության ծրագրային բյուջետա­վոր­ման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մա­սին» որոշման հավելված 2-ի «Օրենսդրական շրջանակ» ոլորտի 1.1-ին միջոցառմամբ նախա­տես­ված պահանջի կատարման անհրաժեշտությամբ:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում կա­տար­ված փոփոխությունները և լրացումները, ուղղված են ապահովելու անհրաժեշտ իրավական հիմ­քեր ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման համար: Մասնավորապես, փո­փո­խու­թյուններն ուղղված են ֆորմալ առումով ծրագրային դասակարգումը, որպես բյուջետային հատ­կացումների հիմնական դասակարգում սահմանելուն, ինչպես նաև ծրագրային բյուջե­տա­վորման կիրառության առանձնահատկությունները բյուջետային գործընթացի բոլոր փուլե­րում (բյուջեի պլանավորում, կատարում, հաշվետվողականություն), այդ գործընթացում ներ­գրավ­ված հիմնական կողմերը, դրանց իրավասությունների և պարտականությունների շրջա­նակ­նե­րը, ինչ­պես նաև ծրագրային բյուջետավորմանն առնչվող հիմնական որոշումները և հիմնա­կան տեղե­կատվական հոսքերը սահմանելուն: Փոփոխություններն ուղղված են նաև ծրագրային բյուջետա­վոր­ման ամբողջական անցման պարագայում բյուջետային փաստաթղթերում բյուջե­տա­յին տե­ղե­կատվության ներկայացման կառուցվածքը և դրա մանրամասնեցման մակարդակը, ինչպես նաև հարկաբյուջետային հիմնական կանոնները ծրագրային բյուջետավորման ենթա­տեքս­տում (վե­րաբաշխումներ և այլն) սահմանելուն:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները`

ՀՀ կառավարությունը սկսած 2004 թվականից քայլեր է ձեռ­նար­կել ծրագ­րա­յին բյուջե­տա­վոր­ման տարրերի աստիճանական արմատավորման ուղղությամբ: ՀՀ կառավա­րու­թ­­յունը աշ­խա­­տանք­ների այս ուղղությունն ամրագր­վել է որ­պես առաջ­նա­հեր­թություն և արդյունքում տա­րեց­տարի ընդլայնվում են ինչպես ծրագ­րային բյու­ջետավորման տարրերի ներդրման շրջա­նակ­­ները, այնպես էլ` այդ գործ­ըն­թա­ցում բյու­ջե­տային ծրագրեր իրա­կանացնող պետական մար­մինների ընդգրկվածությունը: Մասնա­վո­րա­պես, վե­րա­փոխ­վել է ծրագրերի կառուցվածը, կրճատվել է դրանց քանակը, սկսվել է ծրագրերի անձ­նա­գրե­րի մշակման գործընթացը, իրա­կա­նացվել են բյուջետային գործընթացում ընդգրկված ծա­ռայողների շարունակական վերա­պատ­րաստումներ, քայլեր են ձեռ­նարկ­վել պետական բյու­ջե­նե­րի նախագծերը ավան­դա­կան ձևա­­չափին զուգահեռ նաև ծրագ­րա­յին բյու­ջե­տա­վոր­ման պա­հանջներին հա­մա­պա­տաս­խա­նող ձևա­­չա­փով մշակ­ելու ուղղությամբ (վեր­ջին­ներս մի շարք տարիներ փորձնական կարգով նե­րառ­վել են Ազգային Ժո­ղով ներկայացվող պե­­տա­կան բյուջեի նա­խագ­ծի մաս կազմող ՀՀ կա­ռա­­վարութ­յան ուղեր­ձում և կի­րա­­ռու­թ­յուն են գտել Ազգային ժողովում բյուջետային քննար­կում­ների ժամանակ):

Ծրագրային բյու­ջե­­տա­վոր­ման բա­րե­­փոխումների արդեն իսկ ձեռք բերված արդ­յունք­նե­րը զար­գաց­­նելու և բա­րե­փո­խում­նե­րը շա­րու­նա­կե­լու համար օրենսդրական հիմքեր ստեղ­ծե­լու նպա­տակով ՀՀ կա­ռավարության նախաձեռնությամբ 2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Ազ­գա­յին ժողովի կող­մից «Հայաստանի Հանրա­պե­տության բյուջետային համակարգի մա­սին» ՀՀ օրեն­­քում կատար­վե­ցին լրա­­ցումներ, որոնցով ծրագրային բյուջետավորման հա­մա­կար­գը օրեն­քի ուժով դարձավ բյու­­ջե­տա­յին գործընթացի բաղկացուցիչ և անբաժանելի մաս: Վերը նշված օրենսդրական փոփոխութ­յուն­նե­րին համա­պատասխան ՀՀ կառա­վա­րության կող­մից 2014 - 2017 թվականների պետական բյուջե­նե­րի նախագծերը ավան­դա­կան ձևա­չա­փին զուգահեռ մշակ­վել են նաև ծրագ­րա­յին բյուջետավորման պա­հանջներին հա­մա­պա­տաս­­խա­նող ձևա­չա­փով, որը ներառվել է Ազգային Ժո­ղով ներկայացված 2014 - 2017 թվա­կան­­նե­րի պե­տա­կան բյու­ջե­ների նա­խագ­ծերի մաս կազմող ՀՀ կառա­վարութ­յան ուղեր­ձում, իսկ տվյալ տարիների պե­տա­կան բյուջեների մասին օրենքներով սահ­ման­ված ծախսերը ծրագրային ձևաչա­փով ներ­կա­յաց­նող փաստաթուղթերը հաստատվել են ՀՀ կառավա­րու­թյան կողմից: Ծրագ­րա­յին բյուջե­տա­վորման ներդրման ուղղությամբ մինչ օրս իրա­կանաց­ված մեծա­ծա­վալ նախա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանքների արդյունքում այս ոլորտում արդեն իսկ ձեռքբերված նվաճումները պահ­պա­նելու և դրանց նոր ըն­թացք տալու համար անհրաժեշտ է ապահովել ծրագ­րա­յին բյուջետա­վոր­ման համակարգի ամբողջական ներդրման համար համապատասխան իրավական հիմքեր:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքում կատարվելիք փոփոխություններով և լրացումներով պայմա­նավոր­ված, որպես անհրաժեշտություն է առաջանում կատարել համապատասխան լրացումներ նաև «Գան­ձա­պետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի բյուջետային ծախսերի հաշ­վետ­վություններին ներկայացման վերաբերող 1-ին մասի «բ», «է» և 2-րդ մասի «ա» կետերում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ Նախագծերի փաթեթը չի նա­խա­տե­սում բյուջետավորման բնագավառում կառա­վա­րության կողմից արդեն իսկ իրա­կա­­նաց­վող բյու­ջետային բարեփոխումների քաղա­քա­կա­նու­թյան սկզբունքային փոփոխություն­ներ, այլ հնա­րա­վորություն է ընձեռում է այդ քաղաքականությունը իրավական հիմ­քե­րի վրա կառուցելու հա­մար:
  2. Կարգավորման նպատակը և բնույթը` Նախագծերի փաթեթի նպատակն է ՀՀ պե­տա­կան ֆի­նանս­ների կա­ռա­վար­ման բնագավառում ծրագրա­յին բյուջետավորման սկզբունքների ամ­բող­ջա­կան ներդրման հա­մար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովումը:
  3. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներ­կա­յաց­ված Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
  4. Ակնկալվող արդյունքը` Նախագծերի փաթեթի ընդումամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք հան­րա­պետությունում սկսած 2019 թվականից լիար­ժեք ծրագրային բյու­ջետա­վոր­մանն անց­­նե­լու հա­մար, դրանով իսկ ՀՀ կառավարության իրավասության շրջանակներում ՀՀ Սահ­մա­­նա­դրու­թյան դրույթների իրագործման համար առավել նպաս­տա­­վոր պայմաններ ստեղծելով պե­­­տական ծախսերի առաջնահեր­թու­թ­յուն­նե­րի սահմանման և պե­տա­կան ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ների օգտա­գործ­ման արդյունա­վե­տութ­յան բարձ­րաց­ման` այդ միջոցների հաս­ցեա­գր­վա­ծու­թ­­յան, նպատակայնության, հրապա­րա­կայ­նու­­թյան, հաշվետվողակա­նու­թ­յան բա­­­­րե­լավ­ման շնոր­­հիվ:
  • Քննարկվել է

    10.08.2017 - 26.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9587

Տպել