Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 1.2-րդ հոդվածում՝

1) 13-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-17.3-րդ մասերով.

«17.1. Ծրագիրը միևնույն նպատակին հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է:

17.2. Յուրաքանչյուր ծրագիր ներառում է տվյալ նպատակին ուղղված միայն մեկ՝ գլխավոր կարգադրիչի վերագրվող միջոցառումներ:

17.3. Ծրագրի նպատակը այն կոնկրետ սոցիալական կամ հասարակական խնդիրն է, որի լուծմանն ուղղված է ծրագիրը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին մասով.

«18.1. Ծրագրի միջոցառումը ծրագրի շրջանակներում քաղաքականության իրագործման նպատակով իրականացվող պետության միջամտությունն է, որն ուղղված է տվյալ ծրագրի համար սահմանված նպատակի իրագործմանը:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «գանձապետական ստորաբաժանումներն» բառերը փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանումներն» բառերով.

2) 7-րդ մասի «մարմնի և նրա տեղական գանձապետական ստորաբաժանումների» բառերը փոխարինել «մարմնի» բառով.

3) 8-րդ մասի «կատարում են պետական լիազորված մարմինը և նրա տեղական գանձապետական ստորաբաժանումները` վերջիններիս» բառերը փոխարինել «կատարում է պետական լիազորված մարմինը`» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասում՝

1) առաջին պարբերության «յուրաքանչյուր ոլորտի (և պետական կառավարման բոլոր մարմինների)» բառերը փոխարինել «պետական բոլոր մարմինների» բառերով.

2) «ա» կետի «տվյալ ոլորտում» բառերը փոխարինել «պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում» բառերով.

3) «բ» կետի «տվյալ ոլորտում իրականացվելիք» բառերը փոխարինել «պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվելիք» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» կետերով.

«ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ծրագրերի վերջնական արդյունքի ցուցանիշների գծով կանխատեսումները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայությունների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային ծրագրերի), ինչպես նաև ծրագրերի միջոցառումների իրագործման աստիճանը բնութագրող ֆինանսական և առկա (մշակված) արդյունքային (կատարողական) փաստացի, սպասվելիք և կանխատեսվող (համապատասխանաբար նախորդ, ընթացիկ և ծրագրերի միջոցառումների ավարտի համար նախատեսված բյուջետային տարիների վերջի դրությամբ) ցուցանիշները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայությունների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային միջոցառումների) սահմանող հավելվածները.

զ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ամփոփ ծախսերը՝ ըստ բյուջետայինծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման:».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» կետով.

«ե1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնավորումը` ըստ բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման, այդ թվում` բյուջետային տարում տրամադրվող վարկերի և բյուջետային երաշխիքների ծավալներն ու ուղղությունները, բյուջետային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները (համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում).».

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետով.

«ա1) պետական բյուջեի եկամուտները սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դասակարգմամբ և ծախսերը` բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգմամբ.»:

 

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 2.4-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ ծախսերի» բառերով.

2) 2.5-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ» բառով.

3) 2.6-րդ մասի «Ոլորտային» բառը փոխարինել «Պետական մարմնի» բառերով.

4) 2.7-րդ մասի «ոլորտային» բառը փոխարինել «պետական մարմնի» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.12-րդ մասով.

«2.12. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մեթոդական ցուցումները (դրանց մեջ արտացոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով, նախատեսված դրույթների համաձայն, պետք է հաշվարկվեն բյուջետայինծախսերը, հաշվարկման ձևերը, դրանց լրացման ցուցումները և այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը անհրաժեշտ կհամարի տրամադրել պետական մարմիններին` առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ընդ որում, ծրագրերի, ծրագրերի միջոցառումների հատկացումների գումարների վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասինօրենքով այլ բան նախատեսված չէ):».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական և գործառական դասակարգման:»:

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ2» կետով.

«դ2) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետայինտարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշների կատարման վերաբերյալ.»:

 

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման՝ հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում.»:

 

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ա» կետի «մարմնի համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքին» բառերը փոխարինել «մարմնին» բառով.

2) 5-րդ մասի «մարմինը` իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով» բառերը փոխարինել «մարմինը` գանձապետարանի ստորաբաժանումների միջոցով» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 38.

 Բյուջեների եկամուտների դասակարգումը»:

 

 

Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 39.

Բյուջեների ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ

գործառնությունների դասակարգումը».

 

 

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) ծրագրերի:».

3) 5-րդ մասի՝

ա. «Բյուջեների ծախսերն են» բառերը փոխարինել «Բյուջեների ընթացիկ ծախսերն են» բառերով,

բ. «ը» կետն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների՝ սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների:»:

 

Հոդված 12. Օրենքի 6.1-ին գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

ԳԼՈՒԽ 6.1

 

«ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՄԲ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԼՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»:

 

 

Հոդված 13. Օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների ունի հետևյալ կառուցվածքը`» բառերը փոխարինել «Բյուջեների ելքերը ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգվում են`» բառերով:

 

 

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.5-րդ հոդվածով.

 

 

«Հոդված 41.5.

 Պետական բյուջեի մասին օրենքի նախագծովինչպես նաև պետական բյուջեի մասինօրենքով նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարությանսահմանած արդյունքային (կատարողականցուցանիշները սահմանող հավելվածիբաղկացուցիչ մասերը

 

 

1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բյուջետային հատկացումներն ըստ պետական մարմինների սահմանող՝ կառավարության բյուջետային ուղերձի հավելվածում ներկայացվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումները: Ծրագրերից յուրաքանչյուրի համար ներկայացվում են ծրագրի դասիչը, անվանումը, նպատակը, վերջնական արդյունքի նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները: Միջոցառումներից յուրաքանչյուրի համար ներկայացվում են միջոցառման դասիչը, անվանումը, նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները:

2. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները ներկայացնող հավելվածը յուրաքանչյուր պետական մարմնի գծով բաղկացած է երկու մասից, ընդ որում`

1) առաջին մասում ներկայացվում է յուրաքանչյուր պետական մարմնի ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը.

2) երկրորդ մասում ներկայացվում են պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշները:

3. Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի գծով Կառավարության սահմանած վերջնական արդյունքի ցուցանիշները ներկայացնող հավելվածում արտացոլվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով վերջնական արդյունքի կանխատեսվող ցուցանիշները և դրանց թիրախային ժամկետները:»:

 

Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 18-րդ և 21-րդ մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, 3-րդ մասի «ե» կետի և 4-րդ մասի «ա» կետի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության և 4-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետի, 26-րդ հոդվածի «գ» կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի, 41.1-ին և 41.2-րդ հոդվածների, 41.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու օրը, և մինչ այդ դրանց գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:

6. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 17.1-17.3-րդ, 18.1-ին մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» և «զ» կետերի, 3-րդ մասի «ե1» կետի և 4-րդ մասի «ա1» կետի, 21-րդ հոդվածի 2.12-րդ մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության և 4.1-ին մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ2» կետի, 26-րդ հոդվածի «գ1» կետի, 39-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի և 10-րդ մասի, 41.5-րդ հոդվածի դրույթների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2017 և 2018 թվականների բյուջետային գործընթացների շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 


ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գանձապետարանը, պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) աշխատակազմի` սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետարանի ստորաբաժանումներ) ամբողջությունն է:

3. Գանձապետարանը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի (այսուհետ` գլխավոր գանձապետ) կողմից:».

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) «ա» կետից հանել «գործի» բառը.

2) «գ» կետը «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական» բառով, իսկ նույն կետի «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով.

3) «ե» կետի «նորմատիվ» բառը փոխարինել «նորմատիվային» բառով.

4) «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ժ) «Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման կազմակերպումը».

5) «ժա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատակիցներ են համարվում Կենտրոնական գանձապետարանի և» բառերը փոխարինել «աշխատակիցներ են համարվում» բառերով և նույն մասը «սահմանված» բառից առաջ լրացնել «օրենսդրությամբ» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «պաշտոնի է նշանակվում և ազատվում գլխավոր ֆինանսիստ» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է գլխավոր ֆինանսիստ» բառերով.

2) 2-րդ մասի «համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ» բառերը փոխարինել «իրականացնում է օրենսդրությամբ սահմանած այլ լիազորություններ» բառերով.

3) 4-րդ մասի «պետական հիմնարկների» բառերը փոխարինել «հիմնարկների (այսուհետ` պետական հիմնարկներ)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «արդյունավետ և հրապարակային օգտագործման» բառերը փոխարինել «արդյունավետ օգտագործման և դրա հրապարակայնության ապահովման» բառերով.

2) 3-րդ մասի՝

ա. «Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է`» բառերը փոխարինել «Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է ապահովել`» բառերով.

բ. «ա», «բ» և «գ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պետական մարմնի և (կամ) համակարգի որևէ պետական հիմնարկի ֆինանսական միջոցների կառավարման` օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը.

բ) պետական մարմնի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը.

գ) պետական մարմնի անունից լիազոր մարմին համապատասխան հաշվետվությունների ներկայացումը` բյուջետային ելքերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող բյուջետային մուտքերի թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում.»,

գ. «դ» կետից հանել «ապահովել» բառը,

դ. «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ֆինանսական հաշվետվությունների և այլ տեղեկատվության պատրաստումը և պետական մարմնի անունից ներկայացումը.»,

ե. «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական մարմնի համակարգի յուրաքանչյուր պետական հիմնարկում օրենսդրությամբ սահմանված կարգով և վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:»:

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետի «Հանրապետության և» բառերը փոխարինել «Հանրապետության պետական և» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» կետերով.

«զ) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները.

է) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները:».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» կետերով.

«ե) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամները, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.

զ) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:»:

 

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 15-րդ հոդվածի «Կենտրոնական գանձապետարանի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝

 1) 1-ին մասի «բ» կետի «տարեկան բյուջեն» բառերը փոխարինել «տարեկան հաստատված բյուջեն» բառերով, «Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեում կատարված փոփոխությունները» բառերը՝ «հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները» բառերով, «կառավարության կամ պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված վերաբաշխումները» բառերը՝ «հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները» բառերով.

2) 1-ին մասի «բ», «է» և 2-րդ մասի «ա» կետերը՝

ա. «բյուջետային ծախսերի» բառերից հետո լրացնել «ծրագրային,» բառով, իսկ «դասակարգմամբ» բառից հետո` «(տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում)» բառերով,

բ. «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով.

3) 1-ին մասի «դ» կետում՝

ա. «բյուջետային ծախսերի» բառերից հետո լրացնել «ծրագրային,» բառով, իսկ «դասակարգման» բառից հետո` «(տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում)» բառերով,

բ. «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական» բառով, 1-ին մասի «Հանրապետության և համայնքների» բառերը փոխարինել «Հանրապետության պետական և համայնքների» բառերով, և նույն մասը «կառավարությունը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով.

2) 2-րդ մասի «բ» կետի «գանձապետարանի ստորաբաժանումի պետը» բառերը փոխարինել «գանձապետարանը» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածը «Գանձապետարանը» բառից հետո լրացնել «Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 19.

 Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ապահովումը

 

 

1. Գանձապետարանն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի գծով փոխառու միջոցների ներգրավման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման ռազմավարական նպատակներին համապատասխան:»:

 

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Սույն օրենքը, բացառությամբ 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի «ա» ենթակետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 10-րդ  հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը և 3-րդ կետի «ա» ենթակետը ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից, և նրանց գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:

  • Քննարկվել է

    10.08.2017 - 26.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9612

Տպել