Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տվյալ բնագավառում իրականացվող  քաղաքականությունը  միտված  է օժանդակելու ՀՀ-ում փախստական ճանաչված  և ապաստան ստացած անձանց ինտեգրմանը՝  նրանց  ժամանակավոր կացարանով  ապահովելու  և  քաղաքացիական կողմնորոշման  դասընթացներ կազմակերպելու միջոցով:

  • Քննարկվել է

    22.09.2021 - 07.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 516

Տպել

Առաջարկներ`

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

06.10.2021

1․ Նախագիծը վերաբերվում է ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին։ Ըստ էության, նրանք այն խումբ փախստականներն են, ովքեր ՀՀ-ում ունեն օրինական բնակության իրավունք։ Սակայն, ՀՀ-ում բնակվում են նաև ապաստան չստացած փախստականներ։ Այս խումբ փախստականները պետք է լքեն ՀՀ-ի տարածքը, սակայն նրանց մեծ մասը կամ չունի անձը հաստատող փաստաթուղթ, կամ այն ժամկետանց է։ Իր կարգավիճակից ելնելով՝ նա չի կարող դիմել իր քաղաքացիության երկրի իշխանություններին և անձնագիր ստանալ, որպեսզի լքի ՀՀ տարածքը, իսկ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրվում է միայն ՀՀ-ում ապաստան ստացած փախստականին։ Եթե փախստականը 6 ամսվա ընթացքում չի կարողանում լքել ՀՀ-ի տարածքը, նրան առանց լրացուցիչ վարչարարության տրվում է ապաստան։ Այսինքն, փախստականը օգտվում է ՀՀ պաշտպանությունից, բնակվում է ՀՀ-ում առանց անձը հաստատող փաստաթղթի, սակայն մինչև կլուծվի ՀՀ-ի տարածքը լքելու խնդիրը, մնում է պետության հոգածությունից դուրս։ Այսպիսով, առաջարկում Է նախագծում նախատեսել նաև ապաստան չստացած փախստականներին։ 2․ Նախագծում հատուկ ուշադրություն է դարձվում խոցելի խմբերին, սակայն այդ խմբերում ներառված չեն առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաները։ Իհարկե նրանք, չեն կարող բնակվել չափահասների հետ, ովքեր նրանց նկատմամբ չունեն խնամակալություն, սակայն ինտեգրման ծրագրի մեջ առաջարկվում է դիտարկել առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաներին՝ մասնավորապես ներառելով և նշելով այն հնարավոր կառույցները, որոնց հետ կհամագործակցի միգրացիոն ծառայությունը, ինչպես նաև նշված խմբի կացարանով ապահովման հիմնահարցին արձագանքման եղանակները։

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

06.10.2021

Հավելված N 3․ Ծրագիրը հղում է տալիս Հայեցակարգի առաջնահերթություններին, մինչդեռ Հայեցակարգի 4-րդ գլխում սահմանված է. ‹‹Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք - այս խմբի ինտեգրումը ներառելու է ժամանակավոր կացարանով ապահովումը, լեզվական և քաղաքացիական կողմնորոշման դասընթացները››: Մինչդեռ, ծրագրերից որևէ մեկը լեզվական դասընթացներին չի անդրադառնում: Առաջարկվում է հավելել Ծրագիր, որը կանդրադառնա լեզվական դասընթացների կարգավորմանը, կամ էլ սույն Ծրագրում ներառել վերջինիս վերաբերյալ բաժին:

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

06.10.2021

Հավելված N 3․ Ծրագիրը հղում է տալիս եւ բխում է ‹‹ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման›› Հայեցակարգից (այսուհետ՝ Հայեցակարգ), սակայն՝ □ III գլխի 8-րդ կետում ի տարբերություն Հայեցակարգի, որտեղ դասընթացի տևողությունը սահմանված է մինչև 30 ժամ, Ծրագրում կրճատվել է՝ դառնալով մինչև 20 ժամ: □ IV գլխի 3-րդ կետում ի տարբերություն Հայեցակարգի, որտեղ 150 անձանցից բոլոր 150-ն էլ ունեն քաղաքացիական կողմնորոշման դասընթացների կարիք, Ծրագրում 150 անձանցից ‹‹շուրջ 75-ն ունեն››: □ Ի տարբերություն Հայեցակարգի, որտեղ 1 անձի համար պահանջվող գումարը 15.000 ՀՀ դրամ է (150 անձի պարագայում), Ծրագրում 30.000 ՀՀ դրամ է (75 անձի պարագայում): Ստացվում է, որ ավելի քիչ շահառու, ավելի քիչ ժամաքանակով դասընթացներ է ենթադրում Ծրագիրը, սակայն պահանջվող գումարը նույնն է մնում՝ 2.250000 ՀՀ դրամ: Այսպիսով, առաջարկվում է հիմնավորել քաղաքացիական կողմնորոշման դասընթացների կարիք ունեցող անձանց թվի փոփոխությունը, ինչպես նաև ավելի քիչ ժամաքանակով, սակայն ավելի բարձր արժեքով դասընթացի հաշվարկը:

Տեսնել ավելին