Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

  1. Իրավականակտիանհրաժեշտությունը (նպատակը)

      Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականով: Հայեցակարգի նպատակն է հանրակրթության բոլոր մակարդակներում հստակեցնել օտար լեզուների դասավանդման խնդիրները` օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների օտար լեզվի դասաժամերի բաշխումը ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխություն և օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող չափորոշչային պահանջների սահմանում և համապատասխան մեթոդաբանության մշակման այլ խնդիրներ:  Նպատակն է ապահովել իրական գործնական արդյունք, այն է՝ օտար լեզվով հաղորդակցության հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում: Ուսումնադաստիարակ­չական ամբողջ գործընթացը օտար լեզուների ուսուցման պարագայում ուղղված է հաղորդակցական կոմպետեն­ցիայի ձևավորմանը, որը դիտարկ­վում է որպես օտար լեզուների ուսուցման/ուսում­նառության գլխավոր նպատակ և իրականացվում է հան­րակրթական դպրոցի բո­լոր աստիճան­ներում (տարրական, միջին և ավագ):

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

  • Հայաստանի Հանրապետությունում օտար լեզվի կրթության զարգացումը պետք է ուղղված լինի հաղորդակցական գործունեության հնարավորությունների ընդլայնմանը խթանելուն: Այն կարևոր է՝ հաղորդակցության հիմք ստեղծելուն, կարողանալով որոշակի իրադրություններում և նախատեսված թեմաների շրջանակում հանպատրաստից հաղորդակցվել օտար լեզվով, ստանալ գիտելիքներ տվյալ երկրի, ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի ամենաբնորոշ երևույթների մասին:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ապահովել օտար լեզվի ուսումնառությունը դպրոցներում, տարբեր առարկայական ծրագրերում օտար լեզվի ուսուցման ինտեգրման սկզբունքով: Օտար լեզվի ուսուցումը սովորողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու, գիտելիքներ ստանալու տվյալ երկրի, ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի ամենաբնորոշ երևույթների մասին:

 

  1. Կարգավորման առարկան

Օտար լեզվի ուսուցմամբ զարգացնել սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցման կարողությունները:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի օտար լեզվի ուսուցման կազմակերպումն ու զարգացումը: Սովորողների մոտ կձևավորվի լեզվամտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ արդյունավետ համագործակցության համար:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ 1

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատությունում օտար լեզուների դասավանդման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ  կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի ծագում:

 ՏԵՂԵԿԱՆՔ 2

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատությունում օտար լեզուների դասավանդման հայեցակարգին հավանություն տալու մասին»  ՀՀ  կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    31.07.2017 - 20.08.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15095

Տպել

Առաջարկներ`

Սուսաննա Բարսեղյան

31.07.2017

Պետք է ավելացնել և ռուսաց , և մյուս լեզուների դասաժամերը, բայց պետք է կատարել աստիճանաբար: Եթե ուզում ենք լավ արդյունք, ապա երկրորդ դասարանից սկսած ամեն օր դասավանդվի ռուսաց լեզու, որպեսզի հիմքը լավ դրվի: Հաջորդ դասարանում նույն ձևով վերաբերվել նաև մյուս լեզուների հետ: Միջին դպրոցում այժմ կարելի է խմբակների ժամերը հատկացնել:

Տեսնել ավելին