Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետը, 69-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի (այսուհետ` Դրամագլուխ) օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1079-Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    07.07.2021 - 29.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1004

Տպել