Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` Օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը (2017 թվականի ապրիլի 25-ը) գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Գնումների աջակցման կենտրոնն իրականացնում էր պատվիրատուների կողմից հայտարարված գնման ընթացակարգերի ընտրանքային փորձաքննություն` պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` նշված օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Ընդ որում, Գնումների աջակցման կենտրոնը հիշյալ փորձաքննությունն իրականացնում էր ՀՀ ֆինանսների նախարարի 25.12.12թ. թիվ 1169-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված կարգով:

 Նկատի ունենալով, որ Օրենքով 2017 թվականի ապրիլի 25-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարի հիշյալ հրամանի ընդունման հիմք հանդիսացող օրենքը, ինչպես նաև ՀՀ կառավարության 13.04.17թ. թիվ թիվ 382-Ն որոշմամբ լուծարվել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ուստի հիմք ընդունելով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից հաստատել ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` Օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու  հետ կապված հարաբերությունները:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն

·            պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները ընտրանքային կարգով գնահատող մարմինը,

·            ընտրանքի որոշման և գնահատման կարգը:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---

 

  • Քննարկվել է

    28.07.2017 - 21.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7607

Տպել