«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են սպառվող թարմ կամ պաղեցրած ձկան պաշարների հաշվառման և գնահատման համար անհրաժեշտ իրավական գործիքակազմը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում հաշվառել և գնահատել հանրապետությունում թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձկան պաշարները, կանոնակարգել առանձին ձկնատեսակների իրացման և սպառման ընթացակարգերը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգի և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշմամբ սահմանված Հավելված N 2-ի ապրանքների ցանկում ավելացնել նոր ապրանքատեսակներ` թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձուկ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծով ակնկալվում է, որ Կառավարության որոշման ընդունումից հետո հնարավորություն կընձեռնվի հաշվառելու և գնահատելու հանրապետությունում սպառվող ձկան պաշարները, կանոնակարգել առանձին ձկնատեսակների իրացման և սպառման ընթացակարգերը, ինչպես նաև իրականացնել համապատասխան վերլուծություններ պարենային անվտանգության ապահովման գործընթացի շրջանակներում:
-
Տևողություն
24.02.2021 15.03.2021 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 66
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: