Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`

  • բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը,
  • պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման

 հարաբերությունները,

  • պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման

 մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները,

  • քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության

 ապահովումը,

  • քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և

 ֆինանսավորումը:

  • Տևողություն

    15.02.2021 02.03.2021
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 501

Տպել

Առաջարկներ`

<<Փրկարար ուսումնական կենտրոն>> գիտա-ուսումնական, փրկարարական ՀԿ

23.02.2021

Գ Լ ՈՒ Խ 3 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը 1. Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը: 2. Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է և իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ղեկավարումը: Պարզաբանում՝ օրենքի տվյալ կետը գուցե ճիշտ կլիներ նախագահական կառավարման մոդելի համար և քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է գերագույն գլխավոր հրամանատար,ուստի նա մեր կարծիքով կիրականացնի ընդհանուր ղեկավարումը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարը հանդիսանալով քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, նրա հանձնարարությամբ կիրականացնի անմիջական ղեկավարումը: Ելնելով վերոգրյալից սույն նախագծի 11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը հանել:

Վիգեն Չիլինգարյան

23.02.2021

4-րդ հոդվածի <Քաղաքացիական պաշտպանության համակարգը> 1-ին կետից հանել (կառավարման կետերը, քաղաքացիական պաշտպանության ուժերը և միջոցները) արտահայտությունը: Հիմնավորում՝ հասկացության բացատրության մեջ նշված է, որ այդ համակարգը ներառում է կառավարման կետեր, ինչը նշանակում է, որ այդ համակարգն ապահովելու է քաղաքացիական պաշտպանության կառավարմանը ներկայացվող պահանջները, այդ թվում նաև՝ քաղաքացիական պաշտպանության անընդհատությունը, ինչով պայմանավորված է տարաբնույթ կառավարման կետերի առկայությունը:

Կարապետ Սարաֆյան

22.02.2021

ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության նախկին աշխատակից՝ Կարապետ Մեսրոպի Սարաֆյան Հոդված 11. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Հանել հետևյալ նախադասությունը • իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը.

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: