Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 263-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 263-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 263-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) կատարումն ապահովելու և «ԴԱՐԴԱՆ» ՍՊԸ-ի հետ կնքվող պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիրը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան թիվ ԱՐԴ1 /0113/02/14, ԱՐԴ1 /2008/02/14 քաղաքացիական գործով հաստատման ներկայացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պարզվել է, որ ««Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 12.09.2016թ. տրամադրված թիվ 60804-2 գնահատման ակտում առկա տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված է սահմանափակումներ, որի արդյունքում հնարավորություն չի եղել «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի հետ կնքվելու գրավի պայմանագիր, ինչով էլ պայմանավորված «ԴԱՐԴԱՆ» ՍՊԸ-ի հետ չի կնքվել պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր, հետևաբար առաջարկվող փոփոխությունը և լրացումը կատարելուց հետո միայն հնարավոր կլինի կատարել Որոշման պահանջները՝ «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի հետ կնքել գրավի պայմանագիր, իսկ «ԴԱՐԴԱՆ» ՍՊԸ-ի հետ պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր, միաժամանակ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը և պետական տուրքի գումարի չափի մեծությունը, «ԴԱՐԴԱՆ» ՍՊԸ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել թիվ  ԱՐԴ1 /0113/02/14, ԱՐԴ1 /2008/02/14 քաղաքացիական գործով Ընկերության կողմից վճարման ենթակա պետական տուրքի գումարը՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը վճարելու պայմանով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր է կատարել Որոշման պահանջները և «Դարդան» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ կնքել պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր:


  • Քննարկվել է

    29.06.2017 - 15.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7504

Տպել