Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.      

Անհրաժեշտություն

 

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ներկայումս գործող ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշմամբ հաստատված՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության (տեղափոխման) վերանայման ու ներկայիս իրավիճակին համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ:

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ուսանողների շարժունության (տեղափոխության) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշմամբ, որի գործողության ընթացքում առաջացել է որոշ դրույթների փոփոխման անհրաժեշտություն:

Որոշման նախագծի քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ է կատարել ծավալուն փոփոխություններ և լրացումներ, այդ իսկ պատճառով նպատակահարմար է որոշման հավելվածը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ:

Համաձայն գործող կարգի սովորողների տեղափոխությունը թույլատրվում է, եթե ակադեմիական տարբերությունները չի գերազանցում 20 կրեդիտը և առաջին կուրսում ուսանողների տեղափոխություն չի թույլատրվում: Առաջին կուրսում ուսանողների տեղափոխության արգելքը շատ դեպքերում խոչընդոտում է ակադեմիական շարժունության իրականացմանը, քանի որ առաջին կուրսի ավարտից հետո ակադեմիական տարբերությունները գերազանցում են սահմանված քանակը և հաճախ հնարավոր չի լինում տեղափոխություն կատարել:

Հիշյալ դրույթը հակասություն է առաջացնում սովորողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի հետ, ըստ որի՝ առաջին կուրսի երկրորդ կիսամյակից թույլատրվում է վերականգնել ուսանողական իրավունքները:

Նախագծով կրճատվել է հաստատության կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրելու ժամկետը:

Համաձայն գործող կարգի տեղափոխման մասին ուսանողների դիմումներն ընդունվում են ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Առկա ուսուցման համակարգում ուսումնական պարապմունքներին նախորդող շաբաթը սկսվում է օգոստոսի կեսերին համընկնելով ուսումնական հաստատությունների արձակուրդների հետ և դիմումների ընդունումը հիմնականում կատարվում է   ուսումնական պարապմունքներին հաջորդող 2 շաբաթվա ընթացքում:

Բացի այդ նշված ժամկետի պատճառով դժվարություններ են առաջանում առկա /հեռակա/ ուսուցման համակարգից հեռակա /առկա/ ուսուցման համակարգ տեղափոխության ժամանակ: Պատճառը առկա և հեռակա համակարգերում ուսումնական պարապմունքների տարբեր ժամկետները են:

Դեռևս իր ուսումնական պարապմունքները չավարտած ուսանողը չի կարող տեղափոխության մասին դիմում ներկայացնել, քանի որ ուսումնառած առարկաների վերաբերյալ  ակադեմիական տեղեկանքը տրամադրվում է տվյալ կիսամյակի ավարտից հետո, կամ ուսանողի բուհից հեռացվելուց հետո:

Նախագծով առաջարկվում է դիմումների ընդունման ժամկետը սահմանել «մինչև ուսումնական պարապմունքներին հաջորդող 2-րդ շաբաթվա ավարտը», այս փոփոխությունը ընդլայնում է դիմումների ընդունման ժամկետը, որը հնարավորություն կտա ուսանողին տեղափոխության մասին դիմումը ներկայացնել ավելի շուտ` իր ուսումնառած կուրսում ուսումնական պարապմունքների ավարտից հետո:

Մի շարք հարցերում ընդլայնվել է ուսումնական հաստատությունների ընքնուրույնությունը:

Գործող կարգում կան մի շարք անհարկի կրկնություններ, տարբեր կետերում ձևակերպված են միևնույն միտքն արտահայտող դրույթներ: Նախագծով դրանք խմբագրվել են, հանվել են կրկնությունները, հստակեցվել են որոշ դրույթներ:

3.     

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Ընդլայնել ուսանողների ակադեմիական ազատությունները,  շարժունությունը:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան դրույթներ, որոնցով կընդլայնվեն ուսանողների շարժունության (տեղափոխման), ակադեմիական կրեդիտների ավելի լայն օգտագործման գործընթացները և այլն:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված գերատեսչությունները ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ

6.    

Ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի կիրառման դեպքում կընդլայնվեն ուսանողների շարժունության (տեղափոխման) պայմանները:

 

 

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

 

  • Քննարկվել է

    28.06.2017 - 25.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8463

Տպել