Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---------------------- թվականի N ------Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1240-Ն որոշման 1-ին կետում «բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատության սովորողի ակադեմիական շարժունության» բառերով:
  2. Որոշման նախագծի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    28.06.2017 - 25.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8501

Տպել