Հիշել նախագիծը

«Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիրայր Վարդազարյան 27.11.2020 09:39:23 Նույն տրամաբանությամբ պետական բոլոր ինստիտուտները պետք է մասնավորեցվեն: Ցածր վարձատրությունը չի կարող լինել պատճառ տարիներով կայացած համակարգը (թեկուզ լի թերություններով) ապամոնտաժելու համար: Դա բերելու է այլ բազմաթիվ խնդիրների, օրինակ` ցածր հայցագնով կատ. թերթերի չկատարման, ծախսերի բարձրացման, բանկային, հարկային և այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները մասնավորին բացահայտելով` դրանից բխող բոլորվնասակար հետևանքներով պետության համար:
2 Տիրայր Վարդազարյան 27.11.2020 09:39:23 Փոփոխությունն անընդունելի է
3 Գուրգեն Գրիգորյան 27.11.2020 10:52:41 Միանշանակ դեմ եմ այս ծիծաղելի հիմնավորումներով նախագծին: Սա նույնն է, թե, պայմանական, նման լիազորթւոյւններով օժտել մասնավոր պահնորդական ծառայությանը, որ վերջինս ապահովի ՀՀ անունից կայացվող դատական ակտերի հարկադիր կատարումը: Այս խայտառակ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում կազմաքանդվելու է դատական ակտի հարկադիր կատարման ինստիտուտը, արդարադատության իրականացումը դառնալու է անիմաստ, քանի որ չի լինելու պետության պոզիտիվ պարտավորթյուն՝ դատական ակտի կյանքի կոչման ուղղությամբ: ԴԵՄ ԵՄ: