Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Քարլ Ուլբրիխտ 03.07.2017 12:25:04 Առաջարկում եմ ևս մի փոփոխություն կատարել գործող որոշման տեքստում. որոշման հավելվածի 77-րդ կետի վերջին պարբերությամբ նախատեսված ծառայողների ընդհանուր թվերը փոփոխել և համապատասխանեցնել, քանի որ նրանք չեն արտացոլում իրականությանը: Չի ընդունվել Ձեր առաջարկի հետ կապված հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N620 որոշման մեջ նախատեսվող փոփոխությունը վերաբերում է միայն որոշման հավելվածի 33-րդ կետում նշված ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերահիշյալ որոշման հավելվածը բաղկացած է 72 կետից և Ձեր կողմից նշված 77-րդ կետը գոյություն չունի: