Հիշել նախագիծը

«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՐԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՕԳՏԱ­ԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ջրային օրենսգրքի 37.1 հոդվածի պահանջից և պայմանավորված է 2020 թվականի ապրիլի 17-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-230-Ն օրենքի պահանջների կատարման հետ:

 ՀՀ ջրային օրենսգրքի 37.1 հոդվածի համաձայն ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է, իսկ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության ծանուցումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի  բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին:

Ծանուցած և հորատման գործունեություն իրականացնող մեքենաների տեղադիրքի և գործունեության մասին տեղեկատվության առցանց փոխանցումը հնարավորություն կտա կանխարգելելու ապօրինի հորատումները, կապահովի պատշաճ հսկողություն, և ուղղված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորումն է, այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը և միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորման արդյունքում ապահովել ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործումը և պահպանությունը:  

  • Տևողություն

    01.08.2020 16.08.2020
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 168

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: