Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------- 2020 թվականի N – 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և 3-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Հավելված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության

2020թ. _________ ___-ի N ____ որոշման

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ

 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇԵՐ

 

 

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1․ Ընդհանուր ակնարկ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․              3

  1. Միջազգային նորմեր և ստանդարտներ …………………………………………….……….. 3
  2. ՀՀՀայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների ընդհանուր կարգավորումներ ………………………………………………………………………………….. 3
  3. ՀՀՀայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշեր 5

4.1 Ցուցանակների բովանդակությունը …………………………………………………..       5

4.2 Լեզուն ……………………………………………………………………………………….       5

4.3 Լոգոներ, զբոսաշրջային թեմատիկ և այլ նշաններ ……………………………….       5

4.4 Տառատեսակը, գույները, չափերը …………………………………………………….       7

4.4.1 Տեքստը …………………………………………………………………………..      7

4.4.2 Գույները …………………………………………………………………………       7

4.4.3. Տեքստի չափերը ………………………………………………………………      7

4.4.4 Նշանների բազային ձևաչափերը ………………………………………….       7

4.4.5 Ուղղությունները ցույց տվող սլաքներ ……………………………………..      8

4.5 Ցուցատախտակներին ներկայացվող պահանջները……………………………….      8

4.5.1 Ներկանյութը …………………………………………………………………….      9

4.5.2 Արտադրողի տարբերակիչ նշանը ………………………………………….      9

4.5.3 Երաշխիք ………………………………………………………………………...      9

4.6 Հենասյուներ ………………………………………………………………………………...     9

4.7 Զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների

տեղակայման ստանդարտները………………………………………………………….      9

  1. Առևտրային գործունեության զբոսաշրջային նշանների կարգավորումներ………………. 10

5.1 Առևտրային ոլորտի նշաններ և ցուցանակներ ……………………………………….     10

5.2 Ծախսերը և վճարները …………………………………………………………………….     10

  1. Արահետների ցուցանակների և գծանշումների տեխնիկական կարգավորումներ ․․․․․․…. 11

6.1 Ընդհանուր դրույթներ ………………………………………………………………………     11

6.2 Տեխնիկական կարգավորման առարկաներ …………………………………………..    11

6.2.1 Հիմնական ցուցանակներ ………………………………………………………    12

6.2․1․1 Մեկնարկային ցուցանակ ……………………………………………………..    12

6.2․1․2 Ուղղորդող ցուցանակ ………………………………………………………….    13

6.2․1․3 Տեղեկատվական ցուցանակ …………………………………………………    16

6.2.1.4. Ուղղություն ցույց տվող ձող  ……………………………………………․․․․․․     17

6.2․2 Ներկով գծանշում ……………………………․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․       18

6.2․3 GPS կոորդինատներով ցուցանակ ……………………………………………    20

  1. Լիազոր մարմինը, թույլտվություններ, պատժամիջոցներ …………………………………….. 21

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇԵՐ

  1. Ընդհանուր ակնարկ

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերի ստեղծման նպատակն է սահմանել ընդհանուր կարգավորումներ զբոսաշրջային ցուցանակների ձևավորման, տեղադրման համար` առավել արդյունավետ դարձնելով ուղղության, հեռավորության և տվյալ վայրի նշանակության վերաբերյալ այցելուներին տրամադրվող ուղղորդումները: Զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակները պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան և կարգավորեն դեպի այցելավայր շարժը։

 

  1. Միջազգային նորմեր և ստանդարտներ

Անվտանգության և հստակության նկատառումներից ելնելով` մշակվել են մի շարք միջազգային ստանդարտներ և նորմեր ճանապարհային երթևեկության նշանների մշակումն ու տեղադրումը կարգավորելու համար:

Զբոսաշրջության ոլորտում առավել քան կարևորվում է  

  • ՄԱԿ-ի Վիեննայի Կոնվենցիան,
  • ՄԱԿ ԶՀԿ–ի ուղեցույցը զբոսաշրջային նշանների և պատկերանշանների վերաբերյալ։

ՄԱԿ-ի Վիեննայի Կոնվենցիա։ Ճանապարհային երթևեկության նշանների ներդաշնակեցման հիմնական գործիքը «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» Վիեննայի կոնվենցիան է (այսուհետ` Կոնվենցիա)։ Այն միջազգային պայմանագիր է, որի նպատակը ճանապարհային անվտանգության բարձրացումն է և միջազգային ճանապարհային երթևեկության նպաստելը՝ միջազգային կիրառություն ունեցող ճանապարհային նշանների համակարգի ստանդարտացման միջոցով: Կոնվենցիայով ստանդարտացվում են ճանապարհային երթևեկության նշանները, լուսային ազդանշանները և ճանապարհային գծանշումները: Հայաստանում Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2019 թվականի հունիսի 28-ին:

Կոնվենցիան համաձայնեցվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի՝ 1968թ. հոկտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 8-ը Վիեննայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Կոնվենցիան ստորագրվել է Վիեննայում 1968թ. նոյեմբերի 8-ին և ուժի մեջ մտել 1978թ. հունիսի 6-ին: Այդ համաժողովի ընթացքում ձևավորվել է նաև «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիան, որով ստանդարտացվում են ճանապարհային երթևեկության մասին միջազգային օրենքները: Կոնվենցիայով սահմանվում են ճանապարհային երթևեկության նշանների կոնկրետ գույները, չափերը և ձևերը, իսկ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն`  տարբերակվում են ճանապարհային նշանների հետևյալ խմբերը՝

  • նախազգուշացնող նշաններ. այս նշանները նախատեսված են ճանապարհային երթևեկության մասնակիցներին ճանապարհին առկա վտանգի մասին նախազգուշացնելու և վտանգի բնույթի մասին նրանց տեղեկացնելու համար,
  • կարգավորող նշաններ. այս նշանները նախատեսված են ճանապարհային երթևեկության մասնակիցներին այն հատուկ պարտավորությունների, սահմանափակումների կամ արգելքների մասին տեղեկացնելու համար, որոնք նրանք պարտավոր են պահպանել. դրանք բաժանվում են հետևյալ ենթախմբերի՝

ա)    առավելության նշաններ,

բ)     արգելող կամ սահմանափակող նշաններ, և

գ)     թելադրող նշաններ,

  • տեղեկատվության նշաններ. այս նշանները նախատեսված են երթևեկելիս ճանապարհային երթևեկության մասնակիցներին ուղղորդելու կամ նրանց այլ օգտակար տեղեկատվություն տրամադրելու համար. դրանք բաժանվում են հետևյալ ենթախմբերի՝

ա)    «Նախնական ցուցիչ» նշաններ,

բ)     «Ուղղության ցուցիչ» նշաններ,

գ)     «Ճանապարհի ցուցիչ» նշաններ,

դ)     «Տեղանքի ցուցիչ» նշաններ,

ե)     Հաստատող նշաններ,

զ)     Տրանսպորտային միջոցների վարորդներին օգտակար տեղեկատվություն հաղորդող այլ նշաններ,

է)     Այլ նշաններ, որոնք մատնանշում են այնպիսի օբյեկտներ, որոնք կարող են օգտակար լինել ճանապարհային երթևեկության մասնակիցների համար։

 

ՄԱԿ ԶՀԿ–ի ուղեցույցը զբոսաշրջային նշանների և պատկերանշանների վերաբերյալ։ ՄԱԿ ԶՀԿ-ի զբոսաշրջային նշանների և պատկերանշանների վերաբերյալ ուղեցույցը հրապարակվել է 2001թ., որով սահմանվում են զբոսաշրջային-տեղեկատվական՝ միջազգայնորեն կիրառելի նշաններն ու պատկերանշանները: Չնայած այս փաստաթուղթն իրավական կարգավիճակ չունի, ուղեցույցում նախատեսված պատկերագրերը կամ լոգոտիպերը համընդհանուր կիրառելիություն ունեն: Զբոսաշրջային պատկերանշանների ստանդարտացմանը նպաստել է նաև Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը՝ ISO-ն:

  1. Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների ընդհանուր կարգավորումներ

 

Այս նախագծերով սահմանվում են միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհների վրա զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական նշանների նախագծմանը, տեղադրմանը ներկայացվող պահանջներ․ նյութեր, տեքստ, տեղակայման չափանիշեր և այլ տեխնիկական մանրամասներ:

Հայաստանում զբոսաշրջային ուղղությունների կարգավորումներն արդյունավետ կազմակերպելու համար առանձնացվում են զբոսաշրջային այցելավայր ուղղորդող նշանների երկու հիմնական կատեգորիաներ, որոնք կիրառելի են նաև հանրային և առևտրային զբոսաշրջային օբյեկտները նշելու համար: Դրանք են`

  1. դեպի զբոսաշրջային վայրերի ճանապարհային ուղղության ցուցիչներ,
  2. արահետների ցուցանակներ և գծանշումներ:

 

Բոլոր ճանապարհային զբոսաշրջային ցուցանակները պետք է լինեն լուսանդրադարձիչ, որոնց վրա գիշերվա ժամերին երևում են նույն գույները, ձևը և գրվածքը, ինչը և ցերեկային ժամերին: Բոլոր մշտական նշանները պետք է համապատասխանեն «BS 873 կամ EN 12899-1:2001 ֆիքսված, ուղղահայաց ճանապարհային երթևեկության նշաններ – Մաս 1. Ֆիքսված նշաններ» պահանջներին:

Այն նշանները, որոնք չեն գերազանցում 1.2 մ բարձրությունը և 2.4 մ լայնությունը, պատրաստվում են մեկ կտորից: Եթե օգտագործվում են մեկից ավելի կտորներ նշանը հավաքելու համար, ապա կտորների քանակը պետք է ողջամտորեն քիչ լինի, իսկ առանձին կտորները պետք է քառանկյուն լինեն՝ համադրելի չափերի ու ձևերի:

  1. Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշեր

 

4.1 Ցուցանակների բովանդակությունը

Բոլոր զբոսաշրջային ճանապարհային, տեղեկատվական ցուցանակների և ուղղության ցուցիչների վրա պետք է պարտադիր լինի տեղեկատվություն հետևյալի մասին` նշված հերթականությամբ ձախից աջ.

  • Ուղղություն ցույց տվող նշան, որի ստորին հատվածում նշված լինի հեռավորությունը կմ-ով կամ մետրով (միայն անգլերենով),
  • Այցելավայրի անվանումը,
  • Թեմատիկ նշան/նշանները,
  • Արտադրողի մասին տվյալներ (ցուցանակի հակառակ կողմում, ոչ ավել քան 15մմ տառերի բարձրությամբ)։

Բոլոր տեսակի զբոսաշրջային ճանապարհային, տեղեկատվական նշանների վրա արգելվում է որևէ այլ նշանի առկայություն, բացառությամբ առևտրային գործունեության զբոսաշրջային նշանների, որոնց վրա թույլատրելի է նաև ապրանքային նշանի առկայությունը, որի չափը սահմանվում է սույն հավելվածի 4.4 կետում:

 

4.2 Լեզուն

Միջազգային չափանիշերի համաձայն` ընդունված են երկլեզու ցուցանակներ:
Հայաստանում տեղադրվող ցուցանակները պետք է պարտադիր լինեն հայերեն և անգլերեն` ցուցանակի վրա տեղակայման առաջնահերթություն տալով պետական լեզվին:
Ցուցանակների վրա նշված հատուկ անունները գրվում են համարժեք լատինատառ, իսկ հասարակ անունները՝ անգլերենի դասական թարգմանությամբ: Յուրաքանչյուր լեզվի համար գերակայում են տվյալ լեզվի քերականական մոտեցումները:

Օրինակ`        Տաթևի վանական համալիր

Tatev Monastic Complex

 

4.3 Լոգոներ, զբոսաշրջային թեմատիկ և այլ նշաններ

Զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների վրա լոգոներ չեն կարող լինել, բացառությամբ առևտրային գործունեության զբոսաշրջային նշանների, իսկ թեմատիկ նշանների դեպքում պետք է օգտագործվեն միայն միջազգայնորեն ընդունված և ճանաչելի զբոսաշրջային նշանները:

Համաձայն 2007 թվականի հունիսի 28-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության N 955-Ն որոշման 167-րդ կետի` Հայաստանում ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի[1].

  • նախազգուշացնող,
  • առավելության,
  • արգելող,
  • թելադրող,
  • հատուկ թելադրանքի,
  • տեղեկատվության,
  • սպասարկման,
  • լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):

Զբոսաշրջային նշանակության վայրերը նշելու համար վերոգրյալից կիրառվում են հիմնականում տեղեկատվության և սպասարկման նշանները, որոնք մշակված են ըստ միջազգային նորմերի:

Եթե տվյալ ճանապարհը թեմատիկ ուղղություն է սպասարկում, ապա զբոսաշրջային ճանապարհային ցուցիչների վրա պետք է օգտագործել պետության կողմից տրամադրվող նշանները, եթե առկա է, կամ  նորը ստեղծելու անհրաժեշտություն կա, պետք է համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ: Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում հաճախ հանդիպող և կարևորվող թեմատիկ ճանապարհները։

  • «Առաջին քրիստոնյա երկիր» ուղի
  • Գինու ուղի
  • Գաստրո ուղի
  • Հնագիտական ուղի
  • Մշակութային ուղի
  • Բնության և թռչունների ուղի
  • Մետաքսի Ճանապարհ

 

4.4 Տառատեսակը, գույները, չափերը

 

4.4.1 Տեքստը

Բոլոր տեսակի ցուցանակների տեքստը պետք է լինի «Արիալ» (Arial) տառատեսակով, նիշերը՝ «Արիալ» (Arial) թավ տառատեսակով:

 

4.4.2 Գույները

Բոլոր լուսանդրադարձիչ պատվածքների գույների ստանդարտները սահմանվում են «ԷյԷսԹիԷմ»-ի (ASTM) D4956 ճանապարհային նշանների լուսանդրադարձիչ պատվածքի ստանդարտ մասնագրով: Ճանապարհային նշանների համար օգտագործվող բոլոր գույները պետք է համապատասխանեն այս մասնագրին:

  1. ճանապարհային երթևեկության ուղղության ցուցիչների հիմնագույնը պետք է լինի շագանակագույն «ՊԱՆՏՈՆ» (PANTONE) 477 C C42, M80 Y92 K63 R92 G48 B33 տառատեսակի գույնը` սպիտակ «ՊԱՆՏՈՆ» (PANTONE) 11-0601 TCX R244 G245 B240
  2. արահետների ցուցանակների հիմնագույնը պետք է լինի դեղին` «ՊԱՆՏՈՆ» (PANTONE) 123 CVC C0 M23 Y100 K0 R255 G198 B30 տառատեսակի գույնը` շագանակագույն «ՊԱՆՏՈՆ» (PANTONE) 477 C C42, M80 Y92 K63 R92 G48 B33
  3. տեղեկատվական նշանների հիմնագույնը պետք է լինի շագանակագույն «ՊԱՆՏՈՆ» (PANTONE) 477 C C42, M80 Y92 K63 R92 G48 B33 տառատեսակի գույնը` սպիտակ «ՊԱՆՏՈՆ» (PANTONE) 11-0601 TCX R244 G245 B240

 

4.4.3. Տեքստի չափի և տեղակայման կարգավորումները

Ցուցանակների տեքստի չափի և տեղակայման չափանիշերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի N 955-Ն որոշմամբ:

4.4.4 Նշանների բազային ձևաչափերը

 

Չափման հիմնական միավորը sw-ն է, որը հավասար է լատինական “x” տառի բարձրության մեկ քառորդին: Որպես կանոն, “x” տառի բարձրությունը բոլոր ճանապարհային նշանների վրա պետք է լինի նույնը: Այդուհանդերձ, կան որոշ ձևաչափեր, որոնց պարագայում “x” տառի բարձրությունը կարող է ընդունված ստանդարտից ավելի մեծ լինել: Այդ դեպքերում sw մեծությունը համամասնորեն ավելի մեծ է ընդունվում, եթե այլ պահանջ չի ներկայացվում:

Հավելվածում նշվում են ոչ թե բուն տառի չափերը, այլ ամբողջ նիշատեղի կամ շրջանակի չափերը: Սա տարածվում է ոչ միայն տառերի, այլ նաև տողում կամ սյունակում գրված բոլոր թվերի ու նիշերի վրա:

Ճանապարհային ստանդարտ նշանների մեծ մասի վրա թողնում են 1.5 sw հաստությամբ եզրագիծ: Այն դեպքերում, երբ եզրագծի հաստությունն այլ է լինում, այն հավասարեցվում է շրջանակի կլորացված անկյունի ներքին կորության շառավղին:

 

4.4.5 Ուղղությունները ցույց տվող սլաքներ


Սլաքի ձևաչափը ներկայացված է ստորև նկարում: Ներկայացված …..sw երկարությունը նվազեցվում է մինչև ….sw-ի, երբ սլաքը պատկերվում է ուղղաձիգ` ինչ-որ տառերի կամ նշանների կողքին: Եթե սլաքի կողքին պատկերված նշանը կամ գրված տողը ունի ավելի քան 14 sw բարձրություն կամ  ցուցատախտակի բարձրությունը գերազանցում է 14 sw-ն (որովհետև դրա վրա պատկերված է ավելի մեծ նիշ կամ նկար), ապա օգտագործվում է 16 sw երկարությամբ սլաք:

4.5 Ցուցատախտակներին ներկայացվող պահանջները

Զբոսաշրջային բոլոր տեղեկատվական նշանները պետք է համապատասխանեն սույն հավելվածում ներկայացված չափանիշերին: Նշանի ցուցատախտակի չափերը պետք է +/-1.5 մմ-ի ճշտությամբ համապատասխանեն սույն հավելվածով սահմանված պարամետրերին, իսկ ցուցատախտակի ուռուցիկությունը չպետք է գերազանցի 0.005(D) մեծությունը, որտեղ (D)-ն ցուցատախտակի ամենաերկար կողմի երկարությունն է: Ճանապարհային նշաններ արտադրող կազմակերպությունը պետք է իր արտադրանքի ձևաչափն ու որակը համապատասխանեցնի գործող ստանդարտներին: Այն դեպքերում, երբ թույլատրելի շեղումներ սահմանված չեն, արտադրանքի ձևաչափն ու որակը պետք է համապատասխանի ընդունված նորմերին:

Ալյումինե թիթեղի հաստությունը պետք է լինի 2 մմ` կոշտության կողերի առկայության դեպքում: Նշանների համար նախատեսված «5052-H38» ստանդարտ ալյումինե համաձուլվածքը պետք է համապատասխանի ««ԷյԷսԹիԷմ»-ի (ASTM) B209M» նորմի կամ «BS EN 485-2:2008» նորմի պահանջներին:

Ցուցատախտակի մակերևույթին փակցնելու համար նախատեսված բարակ ալյումինե թիթեղ- ները նույնպես պետք է համապատասխանեն վերոհիշյալ մասնագրերին, սակայն դրանց հաստությունը կարող է կազմել 1.6 մմ: Երբ գոյություն ունեցող նշանի վրա փակցվում է նման մակերևութային շերտ, այն պետք է պատրաստված լինի նույն նյութից, ինչ սկզբնական նշանը: Ստանդարտ չափի (150 մմ բարձրությամբ) փողոցի անվանատախտակները պետք է պատրաստված լինեն 6 մմ հաստությամբ հարթ ալյումինե թիթեղից` «6061-T6-511» համաձուլվածքից կամ մամլված ալյումինից:

 

4.5.1 Ներկանյութը

Տրաֆարետային տպագրության համար օգտագործվող ներկանյութը պետք է նախատեսված լինի ճանապարհային նշանների համար և երաշխավորված համապատասխան արտադրողի կողմից:

 

4.5.2 Արտադրողի տարբերակիչ նշանը

Բոլոր ճանապարհային նշանները պետք է հստակորեն և մշտապես մակնշվեն (դիմացկուն, եղանակներին դիմակայուն նյութերի օգտագործմամբ) կամ դրանց վրա պետք է դրոշմվի նույնականացման ծածկագիր: Ծածկագիրը պետք է լինի 6-10 մմ բարձրութան նիշերով, զետեղվի նշանի ներքևի աջ հետնամասում և մակնշվի այնպես, որ նշանի դիմացի մակերևույթը չվնասվի: Արտադրողը պետք է մակնշման մեջ ներառի հետևյալ տեղեկություները.

  • Արտադրողի անունը,
  • Արտադրության ամիսը և տարին,
  • Նշանի երեսպատման նյութի և ներկանյութի ապրանքանիշը, եթե կիրառելի է,

 

4.5.3 Երաշխիք

Արտադրողի կողմից պետք է տրամադրվի փոխարինման երաշխիք բոլոր նշանների համար` ներառյալ նյութերը և աշխատանքները` նախատեսելով առնվազն հինգ տարի ժամկետ:

 

4.6 Հենասյուներ

Մշտական տեղադրվող ճանապարհային նշանների համար կիրառվող հենասյուները պետք է համապաստխանեն BS 873, Մաս 7-ի կամ EN համարժեք ստանդարտին, մակերեսի պաշտպանիչ նյութի համար՝ BS 873, Մաս 6-ի պահանջներին և հետևյալին` պողպատե հենասյուները պետք է լինեն խողովակաձև կամ ուղղանկյուն կտրվածքի սնամեջ խողովակներ, որոնք համապատսխանում են BS EN 10 210-ին, հանգույցները, ունիվերսալ հեծանները կամ սյուները պետք է համապասխանեն BS 4-1-ին և պետք է արտադրվեն S275 JO կամ S275 J2 կարգի պողպատից: Ալյումինե հենասյուները պետք է լինեն խողովակաձև կամ ուղղանկյուն կտրվածքի սնամեջ խողովակներից:

Հենասյուները չպետք է նշանի վերևի մասից ավելի երկար լինեն, եթե դրանց վրա չի ամրացվում արտաքին լուսավորության լամպ, ինչի դեպքում վեր բարձրացող հատվածը պետք է մինիմումի հասցվի:

Մեկ հենասյան վրա տեղադրվող նշանները պետք է այնպես տեղակայվեն, որ հենասյունը լինի նշանի մեջտեղում, եթե այլ բան չի նախատեսվում:

 

  1. Արահետների ցուցանակների տեխնիկական կարգավորումներ

 

5.1 Ընդհանուր դրույթներ

Սույն հավելվածում սահմանվում են արահետների ցուցանակներին և ուղղորդող նշաններին ներկայացվող պահանջները, նախագծման և տեղադրման նորմերը։

Սույն տեխնիկական կարգավորման նպատակն է․

  • սահմանել արահետների կահավորման տեսակներն ու չափանիշերը,
  • ստեղծել նախադրյալներ՝ ուղղված զբոսաշրջիկների անվտանգությանը, հարմարավետությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը,
  • նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում արահետների միանման և միջազգայնորեն ընդունված չափանիշերով կահավորմանը,
  • ստեղծել քայլարշավային արահետների պլանավորման և գծանշելու հետ կապված աշխատանքների իրականացման մեթոդաբանական հիմքեր։

Արահետների նախագծման ու հարդարման գործընթացը սկսելուց առաջ անհրաժեշտ է ստանալ թույլտվություն տեղական ինքնակառավարման մարմիններից և ոլորտը համակարգող կառույցներից։

 

5.2 Տեխնիկական կարգավորման առարկաներ

Տեխնիկական կարգավորումները սահմանում են ենթակառուցվածքի տեսակի, նախագծման, տեղադրման և ենթակառուցվածքների բնութագրիչների տվյալները։

Ցուցանակների վրա անհրաժեշտ է տեղադրել տեղեկատվությունը միաժամանակ երկու լեզվով․ առաջինը՝ հայերեն, երկրորդը՝ անգլերեն։

Սույն հավելվածով կարգավորվում են հետևյալ ենթակառուցվածքների տեսակները․

  1. Հիմնական ցուցանակներ

1) Մեկնարկային

2) Ուղղորդող

3) Տեղեկատվական

  1. Ներկով գծանշում
  2. «ՋիՓիԷս» (GPS) կոորդինատներով ցուցանակ

Հիմնական և «ՋիՓիԷս» (GPS) կոորդինատներով ցուցանակները պետք է լինեն ալիկաբոնդից (ալյումինե թերթեր պոլիմերային միջնաշերտով)։

 

5.2.1 Հիմնական ցուցանակներ

5.211 Մեկնարկային ցուցանակ

Մեկնարկային ցուցանակի նպատակն է հնարավորինս մանրամասն տեղեկատվություն հաղորդել արահետի մասին։

Այս ցուցանակի գույնը, տառատեսակը, բովանդակությունը պետք է համապատասխան լինեն հիմնական ցուցանակների համար ընտրված չափանիշերին:

Տեքստի տառերի համար պահպանել հետևյալ բնութագրիչները

  • Տառատեսակը՝ «Արիալ» (թավ) (Arial (bold))
  • Գրելաձևը՝ գլխատառերով

Մեկնարկային ցուցանակի նախագծման ձևը, չափը կարող է տարբեր լինել, սակայն պարտադիր պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը (տես՝ աղյուսակ 5.2.1.1 – Ա․1)․

 

 

Աղյուսակ 5.2.1.1 – Ա1

Մեկնարկային ցուցանակի վրայի անհրաժեշտ տեղեկատվություն

արահետի անվանում (կամ ուղղություններ)

արահետի երկարություն

trail distance

8 ԿՄ

8 KM

միջին տևողություն

(գրվում է միջինացված ձևով)

average duration

4 – 5 Ժ

4 – 5 H

ծովի մակարդակից առավելագույն և նվազագույն բարձրություն

altitude

նվազագույն 300 Մ - առավելագույն 1700 Մ

 

min 300 M - max 1700 M

վերելքների և վայրէջքների սխեման

evaluation gain …

evaluation loss …

արտակարգ իրավիճակների ծառայության կոնտակտներ

Emergency Services

911, 112

արահետի քարտեզ (կամ քարտեզներ)

 

արահետի QR կոդ[2]

արահետի նկարագրություն[3]

արահետն անցնելու հնարավոր միջոցներ

(քայլարշավ, ձիավարություն, հեծանվավազք, ամենագնացով երթևեկություն)

հովանավորների լոգոներ

(ստորին հատվածում, ոչ ավել քան ցուցանակի մակերեսի 1/10 մասը)

 

     

 

5.212 Ուղղորդող ցուցանակ

Ուղղորդող ցուցանակները նախատեսված են ուղղորդելու, կողմնորոշելու և տեղեկատվություն փոխանցելու համար։ Այս ցուցանակներն ամրացվում են մետաղական ձողի վրա։

Եթե արահետը ճյուղավորվում է, և յուրաքանչյուր ուղղությամբ նորից հարդարված արահետ է շարունակվում, ապա հարկավոր է ճյուղավորման հատվածում մեկ ձողի վրա դնել բոլոր ուղղություններն ուղղորդող ցուցանակներ։

Ուղղորդող ցուցանակները լինում են երկու տեսակ․

1․ Մեկ այցելավայր ուղղորդող (տես՝ նկ․ 5.2.1․2-Գ.1),

2․ Մի քանի այցելավայր ուղղորդող․ ցուցանակի վերևի հատվածում՝ դեպի մոտ այցելավայրի անվանումն է, իսկ ներքևում՝ վերջնակետի (տես նկ․ 5.2.1․2 – Գ․2)։

 

Գծապատկեր 5.2.12-Գ.1

Մեկ այցելավայր ուղղորդող ցուցանակի չափերը

550 – 700 մմ

 

 

Գծապատկեր 5.2.12-Գ.2

Մի քանի այցելավայր ուղղորդող ցուցանակի չափերը

550 – 700 մմ

 

Աղյուսակ 5.2.12-Ա.1

Մեկ այցելավայր ուղղորդող ցուցանակին ներկայացվող պահանջներ

 

 

տեղեկատվություն

բացատրություն

1․

անվանում

կամ

արահետի

այցելավայրի

2․

հեռավորություն

ցուցանակից դեպի այցելավայր

3․

Ժամանակ

հաշվարկը՝ միջին շարժման արագությամբ ցուցանակից դեպի նշված այցելավայր

4․

Գույն

հիմնագույն

Դեղին

«Պանտոն» (PANTONE) 123 CVC C0 M23 Y100 K0 R255 G198 B30

եզրագիծ

շագանակագույն

«Պանտոն» (PANTONE) 477 C C42, M80 Y92 K63 R92 G48 B33

տառեր

շագանակագույն

«Պանտոն» (PANTONE)  477 C C42, M80 Y92 K63 R92 G48 B33

գրելաձև

բոլորը գլխատառ

տառատեսակ

«Արիալ թավ» (Arial Bold)

տառի չափ

Տեքստը և թվերը 30սմ

Իսկ թվերի կողքի «ԿՄ, Ժ, Ր, KM, H, MIN» գրել տառերի չափի 3/5-ի չափով

5․

նշան

 

քայլարշավ

 

հեծանվավարություն

 

ձիավարություն

 

ջիպինգ

6․

Կազմակերպության անվանում կամ լոգո

Արահետի հարդարումն իրականացնող կազմակերպության մասին տեղեկատվություն՝ ցուցանակի հակառակ կողմում

(ոչ ավել քան 1սմ հարտությամբ տողով անվանում, կամ 3սմ տրամագծով կամ անկյունագծով լոգո)

7․

Երբ տվյալ արահետը միջպետական արահետի մաս է կազմում (օրինակ՝ The Transcaicasian Trail) ցուցատախտակին՝ ձողին միանալու հատվածում՝ հիմնական տեղեկատվության մոտ, փակցնել տվյալ արահետի լոգոն:

 

Կախված ցուցանակի վրա գրվող տեքստի ծավալից՝ ցուցանակի երկարութույնը կարող է փոփոխական լինել (550 – 700մմ)։

Աղյուսակ 5.2.12-Ա.2

Ուղղորդող ցուցանակի ձողին ներկայացվող պահանջներ

 

Բնութագրիչ

Չափման միավոր

Արտաքին տեսքը

Նյութ

պողպատ

 

երկարություն

300 սմ

50 սմ*

գրունտի մեջ, որից

ստորին 10սմ` խիճ

40 սմ բետոն

250 սմ

բացարձակ բարձրություն

տրամագիծ

51 – 57 մմ

ձողի թիթեղի հաստություն

2.5 – 3 մմ

Գույն

լուսանդրադարձիչ մոխրագույն

«Պանտոն» (PANTONE)  14-4107 TCX  R185 G186 B189

կպչուն ջրակայուն թուղթ  - պիտակ (sticker)

 

բնության հատուկ պահպանվող տարածքներում

(ԲՀՊՏ)

Եթե արահետը գտնվում կամ անցնում է ԲՀՊՏ-ով, ապա այդ հարվածի ցուցանակի(ների) ձողի վրա՝ ուղղորդող ցուցանակից 3սմ ներքև, հարկավոր է տվյալ ԲՀՊՏ-ի լոգոյով պիտակ (sticker) փակցնել

Չափ

ոչ ավել քան 50 մմ տրամագծով կամ անկյունագծով

Տեղադրություն

անմիջապես ուղղորդող ցուցանակի ներքևի հատվածում

§  Ձողի վերևի հատվածը փակվում է մետաղական կամ պլաստիկ կափարիչով, խողովակի ներսում ջրի կուտակումներից խուսափելու համար

         

*Ձողի՝ գրունտի մեջ գտնվող հատվածի խորությունը, պետք է լինի տվյալ տեղանքի սառեցման աստիճանին համապատասխան։

 

Ուղղորդող ցուցանակները ձողին ամրացվում են երկու ամրակով (M8 չափի պտուտակներ են) (տես՝ նկար 5.2.1․2 – Ն.1)։ Ցուցատախտակը ձողին միանում է խամուտներով (D 15-16 մմ), իսկ ձողի ու խամուտի մեջտեղում մալուխ է դրվում։ Խամուտը ձողին ամրացվում է M8 չափի պտուտակներով։ Այս էլեմենտները պետք է պատրաստված լինեն չժանգոտվող (ցինկապատ, նիկելապատ և այլն) և ամուր նյութերից։

Եթե մեկ ձողի վրա մի քանի ուղղորդող ցուցանակ կա, ապա դրանք իրարից պետք է 5մմ հեռավորության վրա տեղադրել։

 

 

Նկար 5.2.12 – Ն.1

Ձողի ամրակներ

 

 

 

 

 

 

 

 

 

Ուղղություն ցույց տվող ձող

Ձողով ուղղորդող ցուցանակը կիրառել այն դեպքում, երբ կարիք կա փաստելու, որ ճանապարհը շարունակվում է տվյալ ուղղությամբ։

Առանց ոլորաններով արահետի վրա ուղղություն ցույց տվող ձողերը պետք է դրվեն իրարից ամենաշատը 300 մետր հեռավորության վրա։

Շրջադարձի ժամանակ այս ձողերը պետք է տեսանելի-հասկանալի տեղադիրքով դնել։

 

5.2.1.3. Տեղեկատվական ցուցանակ

Տեղեկատվական ցուցանակների նպատակն է արահետի շրջակայքի՝ տվյալ տեղանքին բնորոշ ֆլորայի, ֆաունայի, անկենդան բնության կամ անհրաժեշտ այլ տեղեկատվության, կամ սրանցից մի քանիսի մասին միաժամանակ տեղեկատվություն փոխանցելը։

Այս տեսակի ցուցանակները կարող են տեղադրվել արահետի ամբողջ երկայնքով ցանկացած տեղ։

Աղյուսակ 5.2.13-Ա.1

Տեղեկատվական ցուցանակին ներկայացվող պահանջներ


 

տեղեկատվություն

Բացատրություն

1․

հիշարժան տարրի անվանում

ֆլորա, ֆաունա և այլն

4․

Գույն

Հիմնագույն

դեղին «Պանտոն» (PANTONE) 123 CVC C0 M23 Y100 K0 R255 G198 B30

եզրագիծ

շագանակագույն «Պանտոն» (PANTONE)  477 C C42, M80 Y92 K63 R92 G48 B33

տառեր

շագանակագույն «Պանտոն» (PANTONE)  477 C C42, M80 Y92 K63 R92 G48 B33

գրելաձև

պարտադիր չէ տեքստը գլխատառերով գրել

տառատեսակ

«Արիալ Թավ» (Arial Bold)

տառերի նվազագույն չափ

5 սմ

5․

նկար, քարտեզ (եթե անհրաժեշտ է)

6․

հովանավորի տեսանելիություն

Հովանավորող կազմակերպության լոգոն կամ անվանումը կարող են զբաղեցնել ոչ ավել քան ցուցանակի մակերեսի մեկ վեցերորդ մասը (տպագրությունը՝ տեքստի հետ միաժամանակ կամ ցուցանակի վրա կպչուն ջրակայուն թուղթ)

7․

ձողի(երի) գույնը

լուսանդրադարձիչ մոխրագույն

«Պանտոն» (PANTONE) 14-4107 TCX  R185 G186 B189

 

 

 

 

 

Աղյուսակ 2.2-Ա.2

Ուղղություն ցույց տվող ձողին ներկայացվող պահանջներ

 

Բնութագրիչ

Չափման միավոր

Արտաքին տեսք

երկարություն

150 սմ

30 սմ*

գրունտի մեջ, որից

ստորին 10սմ՝ խիճ

20 սմ՝ բետոն

 

120 սմ

բացարձակ բարձրություն

ձողի տրամագիծ

51 – 57 մմ

ձողի թիթեղի հաստություն

2.5 – 3 մմ

ձղի ույն

լուսանդրադարձիչ մոխրագույն

«Պանտոն» (PANTONE)  14-4107 TCX  R185 G186 B189

§  Ձողի վերևի հատվածը փակվում է մետաղական կամ պլաստիկ կափարիչով՝ խողովակի ներսում ջրի կուտակումներից խուսափելու համար

§  Ձողի վերին հատվածում ներկով գծանշման գծերի հաստութունն ու գույները՝ ըստ գծապատկեր 2.2-Գ․1—ի

          *Ձողի՝ գրունտի մեջ գտնվող հատվածի խորությունը, պետք է լինի տվյալ տեղանքի սառեցման աստիճանին համապատասխան։

 

5.2.2 Ներկով գծանշում

Ներկով գծանշման նպատակն ուղղություն ցույց տալն է։ Այս ուղղորդիչ նշանը հարկավոր է դնել խիստ անհրաժեշտության պարագայում։

Այս տեսակի ուղղորդող նշանը բաղկացած է երեք հորիզոնական գծից (սպիտակ, կարմիր, սպիտակ – յուրաքանչյուրի հաստությունը՝ 30մմ, երկարությունը՝ 150մմ) և կարմիր գույնը շարունակող ուղղորդող եռանկյունուց, գծերը միմյանցից հետու են 5մմ-ով։

Աղյուսակ 5.2.2-Ա.1

Ներկով գծանշման գույների բնութագրիչներ

Գույն

Բնութագրիչ

Սպիտակ

«Պանտոն» (PANTONE)  11-0601 TCX  R244 G245 B240

Կարմիր

«Պանտոն» (PANTONE)  18-1664 TCX  R208 G28 B31

 

Գծապատկեր 5.2.2-Գ1

Ներկով գծանշման ուղղորդիչ նշանի չափերը

 

 

 

 

 

                          

 

 

 

 

Նկար 5.2.2-Ն.2

 

                              

 

 

 

 

 Նկար 5.2.2-Ն.3

 

 

 

 

 

Նկար 5.2.2-Ն.4                                                                                             Նկար 5.2.2-Ն.5

 

Ներկով գծանշման տեխնիկական կարգավորումներ․

  • Առանց ոլորաններով արահետի վրա դրանք պետք է դրվեն իրարից ամենաշատը 400 մետր հեռավորության վրա։
  • Ներկով գծանշման նշանները պետք է դրվեն միաժամանակ՝ երկու հակառակ ուղղություններով, և յուրաքանչյուր նշան պետք է ցույց տա միայն մեկ ուղղություն (տես նկ․2․2 – Ն․4)։
  • Ներկով գծանշումը պետք է լինի շարժման ընթացքի ուղղությամբ հնարավոր ամենալավ տեսանելի վայրում։
  • Նշանը կարող է դրվել ծառի, ժայռի, անշարժ մեծ քարի և տեղանքում առկա այլ անշարժ հարմար մակերեսի վրա։
  • Մեկ հենակետի վրա չի կարելի երկու գծանշում կատարել (տես նկ․ 5.2․2 – Ն․2, և 5.2-Ն.5), չի կարելի նաև երկու ուղղությունը սպասարկող մեկ գծանշում ունենալ (տես՝ նկ․ 5.2.2 – Ն.3)։ Հարկավոր է ճանապարհի երկու կողմում տեսանելի նշաններ դնել (տես նկ․ 5.2․2 – Ն․4)։
  • Շրջադարձի ժամանակ ներկով գծանշումները պետք է տեսանելի-հասկանալի տեղադիրքով դնել, իսկ մինչև շրջադարձ կամ ոլորան հասնելը՝ ունենալ մեկ ուղղորդող նշան։
  • Եթե արահետի կից տեղանքում չկան համապատասխան վայրեր ներկով գծանշման համար, ապա անհրաժեշտ է տեղադրել ձողով ուղղորդող ցուցանակ (տես՝ Աղյուսակ 5.2.2-Ա.2)։ Առանց ոլորաններով արահետի վրա դրանք պետք է դրվեն իրարից ամենաշատը 300 մետր հեռավորության վրա։
  • Ձողով ուղղորդող ցուցանակը կիրառել միայն այն դեպքում, երբ ներկով գծանշելու այլընտրանք չկա։

5.23 «ՋիՓիԷս» GPS կոորդինատներով ցուցանակ

«ՋիՓիԷս» (GPS) կոորդինատներով ցուցատախտակը տեղադրվում է ուղղորդող ցուցանակի ձողի վրա որպես առանձին բաղադրիչ` մատնանշելով ծովի մակարդակից տվյալ վայրի բարձրությունը և գլոբալ տեղայնացման համակարգի կոորդինատները:

Այն տեղադրվում է ուղղորդող ցուցատախտակից 3սմ ներքև։

Գծապատկեր 5.2.3-Գ.1

«ՋիՓիԷս» (GPS) կոորդինատներով ցուցանակի չափերը

 

 

Աղյուսակ 5.2.3 – Ա1

«ՋիՓիԷս» (GPS)  կոորդինատներով ցուցանակին ներկայացվող պահանջներ

 

բնութագրիչ

բացատրություն

1․

չափ

լայնություն

100 մմ

երկարություն

200 մմ

2․

գույն

հիմնագույն

դեղին

«Պանտոն» (PANTONE)  123 CVC C0 M23 Y100 K0 R255 G198 B30

եզրագիծ

շագանակագույն

«Պանտոն» (PANTONE)  477 C C42, M80 Y92 K63 R92 G48 B33

տառեր, թվեր

շագանակագույն

«Պանտոն» (PANTONE)  477 C C42, M80 Y92 K63 R92 G48 B33

տառատեսակ

«Արիալ Թավ» (Arial Bold)

տառի չափ

5 սմ

3․

տեղադրություն

ուղղորդող ցուցանակից 3 սմ ներքև

4․

Ցուցանակի մակերեսը տնտեսելու և հնարավորինս ճշգրիտ կոորդինատներ տեղադրելու համար ստորակետից հետո գրել 5 նիշ։

           

  1. Լիազոր մարմինը, թույլտվություններ, պատժամիջոցներ

 

Զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների տեղադրման վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, իսկ հետագա սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

 

Աղյուսակ 4.3 - Զբոսաշրջային ճանապարհային տեղեկատվական և սպասարկման նշանների օրինակներ

Աղյուսակ 4.33 - Զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների տեքստի և տառատեսակի չափերը

Աղյուսակ 4.44 - Զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների տեղակայման ստանդարտները

Աղյուսակ 5.2.1.1 – Ա1 - Մեկնարկային ցուցանակի վրայի անհրաժեշտ տեղեկատվություն

Աղյուսակ 5.2.12-Ա.1 - Մեկ այցելավայր ուղղորդող ցուցանակին ներկայացվող պահանջներ

Աղյուսակ 5.2.12-Ա.2 - Ուղղորդող ցուցանակի ձողին ներկայացվող պահանջներ

Աղյուսակ 5.2.13-Ա.1 - Տեղեկատվական ցուցանակին ներկայացվող պահանջներ

Աղյուսակ 5.2.2-Ա.1 - Ներկով գծանշման գույների բնութագրիչներ

Աղյուսակ 5.2.2-Ա.2 - Ուղղություն ցույց տվող ձողին ներկայացվող պահանջներ

Աղյուսակ 5.2.3 – Ա1 - «ՋիՓիԷս» (GPS) կոորդինատներով ցուցանակին ներկայացվող պահանջներ

 

[1] ՀՀ Կառավարության որոշում N 955-Ն (28 հունիսի 2007թ.) ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին (տես՝ կետ 167)

[2] Եթե տվյալ արահետն ունի տեղեկատվություն որևէ պաշտոնական էլեկտրոնային հարթակում

[3] Եթե անհրաժեշտ է համապատասխան նկարագրություն (պարտադիր չէ)

  • Քննարկվել է

    21.07.2020 - 21.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Սպորտային տուրիզմ

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1830

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Վահագն Վարդումյան

04.08.2020

Հարգելի գործընկենրենր, Աղյուսակ 5.2.1.1 – Ա․1 -ում անգլերեն թարգմանության մեջ կա մի քանի սխալ ու բացթողում։ 1. արահետի անվանում (կամ ուղղություններ) -ի կողքին անգլերեն թարգմանությունը նշվածչէ 2. ծովի մակարդակից առավելագույն և նվազագույն բարձրություն altitude մասում բաց է թողնված առավելագույն (maximum) և նվազագույն (նվազագույն) բառերի թարգմանությունը 3. վերելքների և վայրէջքների սխեման evaluation gain … evaluation loss … - այս հատվածում evaluation gain-ը և evaluation gain-ը սխալ են, պետք է լինի՝ elevation gain / elevation loss 4. արահետի քարտեզ (կամ քարտեզներ) -ի անգլերեն թարգմանությունը չկա, պիտի լինի՝ Trail maps 5. արահետի նկարագրություն[3] -ը նույնպես թարգմանված չէ, պետք է լինի՝ Trail description 6. արահետի QR կոդ[2] - անգլերեն՝ Trail QR code 7. արահետն անցնելու հնարավոր միջոցներ (քայլարշավ, ձիավարություն, հեծանվավազք, ամենագնացով երթևեկություն) - ի թարգմանությունը պիտի լինի՝ Means of transportation կամ possible ways of following this route: hiking, horseback riding, cycling (կամ mountain biking), 4X4 (կամ offroad / jeeping) 8. հովանավորների լոգոներ (ստորին հատվածում, ոչ ավել քան ցուցանակի մակերեսի 1/10 մասը) - ը նույնպես թարգմանած չէ, պետք է լինի՝ Logos of the sponsors / funders. Փաստաթղթի ամենավերևում ևս պետք է թարգմանություն լինի, բնականաբար՝ հետևելով տեղանունների, այս կամ այն երթուղիների անվանումների թարգմանության ընդունված սկզբունքներին։ Հարգանքով՝ Վահագն Վարդումյան Քայլարշավային և այլ արահետների / երթուղիների զարգացման անկախ փորձագետ

Տեսնել ավելին