Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:12:19 Առաջարկում ենք՝ "ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում." չափորոշիչը փոխարինել "Կարողանա ուշադրությունը ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում" տարբերակով, քանի որ աշխարհաճանաչողության համար Ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, մենք աշխարհը ճանաչում ենք ոչ թե զգայարանների միջոցով, այլ մտածողության, իսկ զգայարաններն այստեղ միայն միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու։ Փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, ամեն բան տեղի է ունենում բնական ճանապարհով և այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։ Մեծ մարդն անգամ սա անելուց գիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սա խստիվ արգելվում է տարրական դպրոցական տարիքում։ Զգայական կենտրոնացումը այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։ Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումը չափելի չէ
2 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:12:19 Առաջարկում ենք՝ "ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը" չափորոշիչը փոխարինել "ինքնուրույն մտածի, արտահայտի իր կարծիքը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր անհատականություն լինելը՝ ստեղծարար ինքնության տեսակետից" , քանի որ տարրական դասարանի երեխայի դատողական ունակությունը դեռ լիարժեք ձևավորված չէ, բացի այդ մտքերը սեփականության սահմաններում չի կարելի դիտարկել։ Ինչ վերաբերում է յուրահատուկ լինելուն, յուրահատկություն կարող է դիտարկվել առողջության սահմաններից դուրս ֆենոմենը, երեխաներն այս տարիքում ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք սոցիալապես ու հոգեկան առողջության տեսանկյունից դուրս են նորմայի սահմաններից։ Յուրահատուկ բառի փոխարեն պետք է օգտագործել անհատականություն բառը, իսկ անհատականությունը ստեղծարար ինքնությունից է ծնվում ու յուրաքանչյուր երեխայի եզակիությունը հենց ստեղծարարության մեջ է։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
3 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:12:19 Առաջարկում ենք՝ "ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք" չափորոշիչը փոխարինել "ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք՝ գիտակցելով իր ազգային ավանդույթներն ու արժեքները" տարբերակով, քանի որ Երեխայի ինքնությունն ամրապանդելու համար հարկավոր է ընդգծել սեփական ազգի, ավանդույթների, արժեքների կարևորությունը, բացի այդ մինչև երեխան չսովորի իրենը հարգել ու արժևորել, այլոցը չի հարգի։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
4 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:12:19 Առաջարկում ենք՝ "ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի աշխատանքն ու մասնագիտությունները." չափորոշիչը փոխարինել "ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի ազնիվ աշխատանքը, հարգանքով վերաբերվի բոլոր մասնագիտություններին" տարբերակով, քանի որ այսօր մասնագիտությունների ցանկը օր օրի ավելանում է, ապա կարևոր է, որ երեխայի մոտ ձևավորվի հարգանքի զգացում մասնագիտությունների նկատմամբ, բայց շեշտը դրվի աշխատանքի արդար, անխարդախ և ազնիվ բնույթի վրա, արժանապատիվ ու հալալ կերպով գումար վաստակելու վրա։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
5 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:29:05 Առաջարկում ենք՝ "կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները.," չափորոշիչը փոխարինել "կարողանա խելամիտ մտածողության հետ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները" տարբերակով, քանի որ պարզ չի գրված ինչի՞ հետ ներդաշնակել, իսկ «յուրահատկություններ և հակումները» հանել, քանի որ այս տարիքին բնորոշ հոգեսեռական առանձնահատկությունների ու հակումների անցողիկության պատճառով, դրանց վրա կենտրոնանալ ու առավել ևս դրանք յուրահատկություն համարելը կարող է հիվանդագին նևրոտիկ ֆիքսացիա առաջացնել։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
6 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:29:05 Առաջարկում ենք՝ "ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ." չափորոշիչը փոխարինել "Ծնողների հետ համագործակցության միջոցով ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերն ու հետևանքները, կարողանա դրանք հակակշռել առողջությանը նպաստող սեռական ժուժկալությամբ, ինչպես նաև ճանաչի ու վերլուծի այս տարիքին բնորոշ այլ՝ ծխելու, թմրամոլության, տոքսիկամոլության, խաղամոլության ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ՝ ուղղորդվելով դեպի առողջ ապրելակերպի տված հնարավորություններ։" տարբերակով, քանի որ անհրաժեշտ է հստակեցնել, որ ամենամեծ ռիսկը սեռական ոլորտում ոչ թե դեռահասի հղիությունն ու սեռավարակն է, այլ վաղ սեռականացումն ու սեռական կյանքի վաղ սկիզբը։ Դեռահասի հղիությունն ու սեռավարակը հանգիստ կարելի է կանխել պահպանակի օգնությամբ, մինչդեռ իրական ռիսկերը հոգեբանական և սոցիալական հետևանքներն են, որոնք պահպանակի կիրառմամբ չեն վերանում։ Չափորոշիչը հստակ պետք է մատնանշի, թե որ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի հետագայում այս հարցի շուրջ մշակութային բախումներ չլինեն։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
7 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:29:05 Առաջարկում ենք՝ " գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով" չափորոշիչը փոխարինել "գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը՝ բոլոր մարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքերի մասով" տարբերակով, քանի որ «Կանանց և տղամարդկանց իրավունքները» հասարակական մասով հավասար են և անշուշտ այդ գիտակցումը պետք է տալ երեխաներին, նույնչափ կարևոր է այն գիտակցումը, որ կանայք և տղամարդիկ կիսում են հանրային և մյուս բոլոր իրավունքները որպես մարդ։ Կինը և տղամարդը հավասար են որպես մարդ, իսկ որպես սեռեր նրանք որակապես տարբեր են և ունեն տարբեր, փոխլրացնող սեռային որակներ։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
8 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:29:05 Առաջարկում ենք՝ "տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ." չափորոշիչը փոխարինել "Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ, պատրաստ լինի միջանձնային այնպիսի հողորդակացման ու հարաբերությունների կառուցման, որը հնարավորություն կտա խուսափել դեռահասության տարիքում վաղ սեռական ակտիվությունից։" տարբերակով, քանի որ հստակ չի, թե պատրաստ լինի ի՞նչ անել, պատրաստ լինելը ենթադրում է գործողություն, ու դրա տակ կարելի է նաև հասկանալ՝ հղիությունից պաշտպանվելն ու պահպանակների կիրառումը, որպեսզի սեռավարակ չփոխանցվի։ Դեռահասներին իրազեկելով սեռահասունացման շրջանի փոփոխությունների մասին՝ չենք կարող չխոսել այդ տարիքում ի հայտ եկող բնական սեռական մղումների և ցանկությունների մասին, ուստի ստիպված կլինենք բացատրել նաև հղիանալու և սեռավարակների մասին ու թե ինչպես պետք է խուսափել դրանցից, որը սակայն չի կասեցնի, անգամ կավելացնի դեռահասության տարիքում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերը, եթե զուգահեռ չխոսենք սեռական ժուժկալության ու դրա առողջարար լինելու մասին, ինչի մասին չափորոշիչում նշված չէ։ Չի ընդունվել Բովանդակային հստակեցումները կարելի է քննարկել առարկայական ծրագրերի շրջանակում
9 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:35:44 Առաջարկում ենք՝ "· ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից" չափորոշիչը փոխարինել "ցուցաբերի հարգանք և անաչառ, գիտակցված մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից՝ գիտակցելով ու կարևորելով իր ազգային ավանդույթները, հասարակական կանոններն ու նորմերը անհատական կյանքի ընթացքում ու գործունեության բոլոր ոլորտներում։" տարբերակով, քանի որ հնարավոր չէ հարգանք ցուցաբերել այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ, մինչև չես գիտակցում և արժևորում քոնը։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
10 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:35:44 Առաջարկում ենք՝ "անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և ուրիշների ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները," չափորոշիչը փոխարինել "Անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և այլ մարդկանց ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին՝ զանազանելով իրական ու կեղծ արժեքները, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները, տարբերի կարծիքը փաստից, փաստը՝ իրականությունից, կարողանա վերլուծել հասանելի տեղեկույթը, տեսնել փաստարկների հետևում ընկած մարդկային և բազմապիսի այլ գործոնները " տարբերակով, քանի որ փաստն ինքն իրենով միայն արձանագրում է այն, ինչ կա, բայց ցույց չի տալիս այդ փաստի գոյացման հիմքում ընկած մարդկային դրդապատճառը, օրինակ՝ դասից ուշանալը փաստ է, բայց մի դեպքում ուշացումը պայմանավորված է աշակերտի ծուլությամբ, մյուս դեպքում՝ աշակերտի հետ պատահած դժբախտ պատահարով, միայն փաստն այսպիսով բավարար չէ իրականությունն ամբողջովին գնահատելու համար։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
11 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:35:44 Առաջարկում ենք՝ "· վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական." չափորոշիչը փոխարինել "Սովորի գիտակցել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ և նորարարական ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզական հավասարակշռությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։" տարբերակով, քանի որ միայն վերահսկման վրա շեշտը դնելու դեպքում կարող ենք հետագայում ունենալ նևրոտիկ շարքի խանգարումներ։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
12 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:35:44 Առաջարկում եմ՝ "տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.։" չափորոշիչը փոխարինել "Ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի, որ անձնական կյանքի պլանավորումը և վերարտադրողական առողջության պահպանման լավագույն միջոցը ընտանիք կազմելն է։" տարբերակով, քանի որ նշված ձևակերպումը տեղ է թողնում այս հասկացությունները ամենատարբեր համադրությամբ զուգորդելու, այս իսկ պատճառով առաջարկում ենք այս երեքը դիտարկել մեկ ամբողջության մեջ՝ կարևորելով երեխաների կողմից հարգանքը ընտանիքի ավանդական ինստիտուտի նկատմամբ։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
13 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 23:48:13 Առաջարկում ենք՝ "դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար." չափորոշիչը փոխարինել "դիմակայի ճնշումներին, տարբերակի ճնշումը՝ դաստիարակչական խստությունից, ծնողական խրատից, իմանա ում դիմի աջակցության և խորհրդատվության համար։" տարբերակով, քանի որ մեր մշակույթում երեխայի դաստիարակությամբ զբաղվում է ծնողը, իսկ դաստիարակությունը բարդ պրոցես է, որի ընթացքում անհնար է, որ չլինեն դեպքեր, երբ ծնողն ուղղակի ստիպված է դիմել որոշակի կոշտ միջոցների, դրա համար կարևոր ենք համարում ճնշում և դաստիարակչական խստություն ու խրատ հասկացությունների միջև տարբերակում սովորեցնելը։ Երեխան պետք է իմանա, որ չկա ավելի առաջնային խորհրդատու ու աջակից, քան ծնողն է։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ երբեմն հենց ծնողն է բռնարար, ուստի կարևորում ենք բռնության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու և օգնություն հայցելու հմտությանը տիրապետելը։ Չի ընդունվել Առաջարկված ձևակերպումը («ծնողական խրատ») չափելի չէ
14 Արմեն Մկրտչյան 29.06.2020 22:54:58 Հավելված 2-ի համարակալումը ճշտեք, որ հասկանանք ինչի մասին է խոսքը... Ընդունվել է ի գիտություն, Համարակալումը կուղղվի
15 Արուսյակ Ղազարյան 30.06.2020 11:22:17 1. Նվազեցնել դրույքաչափը։ Դարձնել առավելագույնը 18ժամ։ Վերջապես հասկանալ է պետք, որ նման ծանրաբեռնվածությամբ ուսուցիչը որակ տալ չի կարող։ 2. Ինֆորմատիկայի ժամերը հանել և պարտադիր կերպով խմբակներ գործարկել դպրոցներում , որոնք կվարեն փորձառու մասնագետներ։ Դա ավելի արդյունավետ կլինի, քան անիմաստ դասաժամերը ՝ժամանակավրեպ դասագրքերով։ Սա վերաբերվում է նաև այն առարկաներին, որոնք նույնպես կարելի է խմբակներ տեսքով ներդնել ու մոտիվացնել երեխաներին մասնակցել։ 3. Թեթևացնել դասացուցակը։ Փորձը ցույց է տալիս, որ , քանակը որակ չի ապահովում։ Ուժասպառ ենք անում և՜ երեխաներին, և՜ ուսուցիչներին։ 4. Չպարտադրել ամենօրյա միավորային գնահատում։ Աշակերտներին գնահատել կիսամյակային ու տարեվերջյան ամփոփիչ աշխատանքների(թեստային կամ այլ ֆորմատով) արդյունքների հիման վրա։ Սրանով ավելի արդյունավետ կլինի ուսուցչի և աշակերտի արդյունավետ աշխատանքի գնահատումը։ 5. Վերանայել նույն դասարանը կրկնելու դրույթը։ Դա անհրաժեշտ է։ Առաջարկում եմ նույնիսկ խստացնել ։ Աշակերտը դպրոց է գալիս գիտելիք ստանալու։ Մնացյալ այլ մոտիվացիաների հետ մեկտեղ, պետք է նաև դասարանը կրկնելու ռեալ, ոչ թե ձևական գործոնը լինի և դա դիտվի ոչ թե սպառնայիք, այլ խթան՝ աշխատելու, կրթվելու, գիտելիք ստանալու։ Աշակերտը պետք է հստակ գտակցի, որ եթե չի հաղթահարում նվազագույն շեմը, ուրեմն պետք է կրկնի դասընթացը, և դա օրինաչափ է։ ԿԱՊԿՈւ երեխաների պարագայում , բնականաբար, այլ մոտեցումներ կան։ Վերջին խոսքը , այս պարագայում, մանկավարժախան խորհրդի որոշմանը թողնել։ 6. Ամենակարևորներից։ Մոտիվացնել ուսուցիչներին նյութապես, հակառակ դեպքում նույնիսկ լավագույն չափորոշիչների և ուսուցիչներին ուղղված վերամբարձ խոսքերի դեպքում էլ ոչինչ չի փոխվելու։ Եվ սա ոչ մի կապ չունի կամավոր ատեստավորում կոչված նորամուծության հետ։ Ներեցեք, բայց անընդունելի է բառիս բուն իմաստով կոպեկներ ստացող ու գերծանրաբեռնված ուսուցչին ուղարկել ատեստավորման, որպեսզի աշխատավարձի ինչ -որ չափով բարձրացման արժան համարել։ Նախ բարձրացրեք աշխատավարձը պատշաճ չափով, հետո պահանջեք ուսուցչից համապատասխան որակավորման ապացույց, անընդհատ վերահսկողություն սահմանեք, որակ պահանջեք, վերապատրաստվելու, զարգանալու պահանջներ ներկայացրեք։ Չապահովելու դեպքում աշխատանքից հեռացնելը ամրագրված է աշխատանքային օրենսգրքում, ի վերջո։ Ուսուցչի աշխատանքը դարձրեք գրավիչ, ցանկալի։ Շուտով որոշ առարկաների ուսուցիչ այլևս չենք ունենա։ 21րդ դարն է վերջապես, բոլորին, այդ թվում նաև ուսուցիչներին, անհրաժեշտ է նյութական ապահովություն, որն էլ իր հերթին կապահովի մոտիվացիան լավ աշխատելու։ Այս դրույթը պետք է կիրառել առաջնահերթությունը տալով ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին, այլև՝ուսուցիչներին, որոնցից մեծապես կախված է մեր երկրի ապագան։ Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը առնչություն չունի նախագծի հետ
16 Թերմինե Գևորգյան 30.06.2020 12:35:03 Ամեն առարկա իր տեղը,դերն ու կարևոևությունն ունի մեր կյանքում։ Կարծում եմ,յուրաքանրյուր ազգի համար առաջնայինն իր լեզուն ու գրականությունը պետք է լինի։ Մեր օրերում տեսնում ենք,թե ինչ է կատսրվում նոր սերնդի հետ... նրանք չեն տիրապետում մայրենի լեզվին,չունեն գեղեցիկ խոսք։ Այս ամենը աչքի տակ ունենալով,չպետք է կրճատվեին հայոց լեզվի ժամերը ։ Ավելի վատ վիճակեւմ եբք հայտնվելու,քան կանք։ Ընդունվել է ի գիտություն Չափորոշչի նախագծով «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին հատկացված ժամերն ավելին են քան գործող չափորոշչում
17 Լիլիթ Մովսիսյան 30.06.2020 19:22:26 Ես Ընդունվել է ի գիտություն
18 Արուսյակ Ղարագոզյան 30.06.2020 21:15:20 Առաջարկում եմ վերանայել գյուղական դպրոցների աշակերտ- թվով ֆինանսավորումը: Չգիտեմ ինչքանով է այս առաջարկս համապատասխանում չափորոշիչների պահանջներին, բայց խիստ ուշադրություն է պետք դարձնել դպրոցների ֆիզիկական վիճակի վրա: Եթե դպրոցում չկան տարրական հարմարավետության պայմաններ (ջեռուցում, լուսավոր և տաք դասասենյակներ, գրադարանի ֆոնդ, լաբորատորիաներ, ճաշարան և այլն), կրթության որակ չի լինի, ինչքան էլ լավ փաստաթուղթ ընդունեք: Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը չի առնչվում նախագծին
19 Արուսյակ Ղարագոզյան 06.07.2020 18:28:46 Պետք է վերապատրաստումներ սկսել տնօրեններից, թե չէ 50-60 տարեկան տնօրենները դեռ մնացել են սովետական կրթական համակարգում՝ օրինակ բերելով իր այն ժամանակվա փորձից և երանի տալով անցած ժամանակներին: Նրանք չեն պատկերացնում , որ ժամանակները փոխվել են և կրթության պահանջները փոխվել են: Նրանց պետք է իրական կյանք վերադարձնել: Տնօրենների վերապատրաստումները պետք է չլինեն ձևական և լինեն չընդհատվող: Ինչպես նաև ուսուցիչներին պետք է վերապատրաստել և անընդհատ: Պետք է լինի նաև հետադարձ կապ դպրոցի հետ, որպեսզի վեր հանվեն այն խնդիրները , որոնք չեն կարողանում իրականացնել դպրոցում: Ու նորից անդրադառնում եմ դպրոցների ֆիզիկական վիճակին: Սարսափելի վատ վիճակում են գտնվում գյուղական դպրոցները: Դուրս եկեք Երևանի սահմաններից ու նայեք ինչ վիճակում են գտնվում գյուղական դպրոցները: Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը չի առնչվում նախագծին
20 Ժենյա Մեսրոպյան 30.06.2020 23:38:26 Տարրական կրթության մասով նախագիծն ինձ գոհացրեց։ Դրույքաչափի փոփոխության ժամանակ խնդրում եմ հաշվի առնել այն, որ դասվարներս միայն մայրենի , մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհը առարկաներն ենք դասավանդում, ինչը բերում է նրան, որ մենք ժամերով ապահոված չենք։ Դասվարների համար սահմանել առանձին դրույքաչափ։ Շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը չի առնչվում նախագծին
21 Նաիրա Զաքարյան 01.07.2020 00:21:22 ԻԲՐԵՎ ՆԱԽԱԲԱՆ Ողջունելի ու սպասված է կրթության ոլորտում բարեփոխումների պատրաստակամությունն ու ծրագիրը։ Ժամանակն է բեկում արձանագրելու երկրի համար կարևոր ռազմավարական այս բնագավառում։ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ՆԵՐԿԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ Է։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՈԻ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ՝ ԸՍՏ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՓՈՐՁԻ ՈՒ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ 1. Ոչ մի դեպքում չկրճատել հայերենի ժամաքանակը։ 2. Միջնակարգ կրթության կարողունակության հիմքերի հիմքը լեզվական կարողունակությունն ու գրագիտությունն է։ Ճիշտ, գրագետ մայրենին հայոց դպրոցի կայացման հենասյունն է և առանցքային նշանակություն ունի օտար լեզուների յուրացման, մյուս առարկաների համար։ Ուրեմն պետք է ամրացնել այդ հիմքը։ Հնարավորության դեպքում 5_րդ դասարանում 25_30 և ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսել։ Հայերենը բարդ լեզու է և՛ ուղղագրության, և՛ լեզվամտածողության առումով նույնիսկ հայ երեխայի համար։ Այս իմաստով 5_րդ դասարանը համարել հենակետային։ 3. 7_րդ դասարանից սկսած՝ գրականության դասընթացը /ոչ միայն/ ազատել միավորային գնահատականի կաղապարից, թողնել, որ մարդ, քաղաքացի, անհատ ձևավորող այս առարկան շնչի։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է ուսուցչի ստեղծագործ միտքն ու ազատությունը։ 4. "Գրական հերոսն իմ ընկերն է" տրամաբանությամբ ընտրել ծրագրային նյութերը, թարմացնել գրականության ցանկը, ներառել ժամանակակից գրողների երկեր։ 5. Մշակութային խաչուղիներում առաջարկել երեխայի տարիքին համապատասխան գրական գործեր։ Կարծում եմ՝ այս առաջարկությունները կօգնեն, որ վերջնարդյունքում ունենանք ԳՐԱԳԵՏ ԳՐՈՂ, ՄՏԱԾՈՂ ՈՒ ԽՈՍՈՂ շրջանավարտներ։ Հ.Գ. Ուզում եք լավ երկիր, պահե՛ք լավ դպրոց։ Ուզում եք լավ դպրոց, լա՛վ պահեք ուսուցչին, արժևորե՛ք ու պահանջե՛ք, ազատե՛ք նրան այստեղ_այնտեղ, այսպես_այնպես վաստակելու հոգսից ու պահանջե՛ք լինել պահանջված, ժամանակին համընթաց քայլող, անընդհատ սովորող ու արժանապատիվ։ Շնորհակալություն։ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՅՈ ՅԱՎՈՐՈՎԻ ԱՆՎԱՆ Հ. 131 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ Ընդունվել է ի գիտություն Առաջարկվող նախագծով «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին հատկացված է ավելի շատ ժամ քան գործող չափորոշչով։ Առաջարկների մյուս մասը առարկայական չափորոշիչների և ծրագրերի տիրույթում է։
22 Աննա Վարդանյան 01.07.2020 01:38:50 Նվազեցնել աշակերտների քանակը դասարանում։20-24 երեխա։Վերլուծական մտածողությունը զարգացնելու համար լավագույն տարբերակը,որպեսզի հնարավորինս շատ աշակերտներ մասնակցեն դասապրոցեսի քննարկմանը։Դասի ընթացքում ոչ բոլոր աշակերտներն են կարողանում մասնակցել,խոսել,արտահայտվել։Հիասթափվում են,որ ժամանակը չի բավականացնում իրենց տեսակետը արտահայտելու Ընդունվել է ի գիտություն Հարցը չի կարգավորվում Հանրակրթության պետական չափորոշչով
23 Լուսինե Ալեքսանյան 01.07.2020 11:09:29 Փաստաթուղթը դժվարություններ է առաջացնում կապված կետերի և ենթակետերի հետ` դրանց հղումներ տալու առումով: Առաջարկում ենք բոլոր կետերը թվագրել, որպեսզի հղում տալիս որոշակի լինի, թե որ կետի, որ ենթակետի մասին է խոսքը՝ մասնավորապես կարողունակություններին և ուսումնառության տարբեր աստիճանների վերջնարդյուքներին: Նման խնդիր առկա է նաև մյուս ենթավերնագրեի տակ, որոնցում կան նույն թվագրմամբ մի քանի կետեր: 2. Առաջարկում ենք՝ տնտեսական կարողունակության մեջ ներառված «արժևորի առողջ և անվտանգ կենսակերպ»-ը ձևակերպումը, որը որևէ առնչություն չունի այդ կարողունակության հետ, տեղափոխել «Ինքնաճանաչողական և սոցիալական» կարողունակության տակ, քանի որ անձի՝ իր և մյուսների առողջության պահպանման և պատասխանատու վարքագծի ձևավորման համատեքստին է համապատասխանում: Բացի այդ, առաջարկում ենք «արժևորի» բայը փոխարինել «դրսևորի» բայով: Քանի որ շատերն են արժևորում առողջությունը, սակայն չեն դրսևորում նման վարք: 3.Բնագավառների նկարագրության հատվածում և ողջ փաստաթղթում՝ «ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի ձևակերպման մեջ անհրաժեշտ ենք համարում և առաջարկում ենք «առողջ» բառի ներմուծումը` «ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն», քանի որ այն առհասարակ կորչում է: Ունենալով ինտեգրված ուսուցման տեսլական, այդուհանդերձ, մնացած ոչ մի բնագավառում չի երևակվում «առողջ ապրելակերպի» ինտեգրման որևէ ակնարկ, մասնավորապես՝ բնագիտական և հասարակագիտական բնագավառների նկարագրության մեջ: 4. «Հանրակրթական հիմնական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները» ենթագլխում բնագիտական, ինչպես նաև հասարակագիտական առարկաների, ցանկում ոչ մի տեղում նշված չէ, որ առողջ ապրելակերպը ինտեգրված է այդ շարքի որևէ առարկայի բովանդակության մեջ: 5. Նույն ենթավերնագրի տակ՝ 1. ««ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկակական կրթություն և (առողջ) անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհը ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով» հետևյալ ձևակերպումից տպավորություն է ստեղծվում, որ ֆիզիկակա կրթության բաղադրիչն էլ է ինտեգրված այդ մեկ առարկայի մեջ, սակայն ֆիզիկական կրթությունն առանձին դասավանդվող առարկա է: Ընդունվել է մասնակի Կատարվել են համապատասխան փոփոխություններ համարակալման, կարողունակությունների մեջ առողջ ապրելակերպին վերաբերող ձևակերպման տեղափոխման և խմբագրման վերաբերյալ առաջարկները։
24 Առնակ Դալալյան 02.07.2020 03:14:57 Առաջարկի հիմնավորումը թերի է: Մասնավորապես, բնագրում կարդում ենք՝ հանրակրթության ոլորտում անցկացված ուսումնասիրությունները մատնացույց են անում կրթության բովանդակության, որակի և համապատասխանության մի շարք լուրջ խնդիրներ, որոնք օրախնդիր են դարձնում պետական չափորոշչի վերանայումը։ Այս նախադասության մեջ նշված պատճառահետևանքային կապը որևէ ձևով հիմնավորված չէ: Հասկանալի չէ, ինչու են «կրթության բովանդակության, որակի և համապատասխանության մի շարք լուրջ խնդիրները» անհրաժեշտ դարձնում պետական չափորոշչի վերանայումը: Բովանդակության և որակի խնդիրները կապված չեն պետական չափորոշչի հետ: Բովանդակության հետ կապված խնդիրները հնարավոր է լուծել խնդրահարույց առարկաների բովանդակության վերանայմամբ, կամ բացակայող առարկաների ավելացմամբ: Որակի խնդիրը միանշանակ բխում է մանկավարժների մասնագիտական հմտությունների ցածր մակարդակից: Կոպիտ ասած, գործող համակարգի վատը լինելու ապացույց ձեր տեքստում չկա: Բոլոր նշված թերությունները լիովին կարելի է բացատրել նորմալ համակարգի վատ կիրառմամբ: Ճիշտ կլիներ բոլոր ուժերը կենտրոնացնել համակարգի արդյունավետ կիրառմանը ուղղված միջոցների վրա, այլ ոչ թե արմատապես փոխել համակարգը, որից հետո դրա արդյունավետ կիրառումը կպահանջի շատ ավելի մեծ ջանքեր: Հավանականությունը շատ մեծ է, որ գործը կավարտվի միայն համակարգի փոփոխությամբ, և կիրառման արդյունավետության բարձրացմանը միտված քայլերին հերթը չի էլ հասնի: Որպեսզի մեկնաբանությունս լինի կառուցողական, ներկայացնեմ առաջարկներս: Առաջարկում եմ՝ 1. Չկատարել չափորոշչի և գնահատման համակարգի փոփոխություն: 2. Կատարել որոշ բովանդակային փոփոխություններ, վերջին տաս տարիների ընթացքում բացահայտված խնդիրները շտկելու համար: 3. Մշակել պետական ծրագիր՝ ուսման հանդեպ հասարակության և երեխաների վերաբերմունքի մեջ դրական փոփոխություններ մտցնելուն ուղղված: 4. Անհապաղ ձեռնարկել ուսուցիչների վերապատրաստմանը և ուսուցչի աշխատանքը ավելի գնահատելի դարձնելուն միտված քայլեր: Ընդունվել է ի գիտություն Վերաբերվում է հիմնավորումներին։
25 Շուշանիկ Գասպարյան 02.07.2020 19:07:03 շրջանավարտի ակնկալվող վերջնարդյունքներում ավելացնել գիտակցի և հարգի մյուսների կրթություն ստանալու իրավունքը Ընդունվել է ի գիտություն Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում