Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2019 թվականի նոյեմբերի 14-ին կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում սահմանափակվել է ոստիկանության արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը՝ դրանցում առկա եւ հավաքագրվող դրամական միջոցները ուղղելով համապատասխան բյուջեներ։ Մասնավորապես Օրենքի 40.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ոստիկանության կողմից կիրառվող վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները, ինչպես նաև ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը: Նշված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 11.12.2008 թվականի թիվ 1465-Ն որոշման մեջ, որով սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ժամկետները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրերի ձևերը հաստատելու հետ կապված հարաբերությունները։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, սահմանվում է, որ սեղմ ժամկետում գանձվող վճարի դիմաց ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայություններից գոյացած գումարները մուտաքգրվելու են ՀՀ ոստիկանության համար բացված բյուջետային տարանցիկ հաշվին, իսկ ծառայության մատուցման պայմանագրերի տեքստերը համապատսխանեցվում են նշված փոփոխություններին։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է մեկ այլ լրացում, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի կորած նույնականացման քարտի փոխարեն 5-րդ աշխատանքային օրը նոր նույնականացման քարտ տալու հնարավորություն՝ 10.000 դրամ գանձվող վճարի դիմաց: Գործող կարգավորումներում առկա է միայն կորած նույնականացման քարտի տրամադրում մեկ աշխատանքային օրվա ընթացքում և երրորդ աշխատանքային օրը, որոնց համար սահմանված է համապատասխանաբար 40.000 և 20.000 դրամ գումարի վճարման պահանջ:
3. Ակնկալվող արդյունքը
Նշված փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար, ինչպես նաև ապահովվում է կատարաված օրենսդրական փոփոխություններին դրանից բխող իրավական ակտերի համապատասխանությունը:


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    23.06.2020 - 08.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5715

Տպել