Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

          Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Մակերևութային ջրերի օգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տալու և այդ նպատակով ջրահեռացման համակարգ տեղադրելու դեպքում մակերևութային ջրային ռեսուրսից ջրառ իրականացնողի համար որպես բնօգտագործման վճարի դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 0.5 գործակցի արտադրյալը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 205-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործումից (արդյունահանումից) հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տալու և այդ նպատակով ջրահեռացման համակարգ տեղադրելու դեպքում ստորերկրյա (խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող) քաղցրահամ և թերմալ ջրային ռեսուրսներ արդյունահանողի համար որպես բնօգտագործման վճարի դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 0.5 գործակցի արտադրյալը:»:

          Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    19.06.2020 - 05.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3376

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ