Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1․ 3-րդ կետի «ա2» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ա2. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս Կառավարությունը կարող է սահմանել՝

- վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն սահմանաչափերը։ Կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,

- մատակարարման պայմանագրով որոշված՝  խտանյութերի տեղափոխման համար կատարվող ծախսերի՝ ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման ծախսերի առավելագույն սահմանաչափերը,»․

2․ 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա3» ենթակետով․

«ա3. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս ֆինանսների բնագավառում Կառավարության լիազոր մարմինը յուրաքանչյուր տարվա համար կարող է սահմանել վերամշակման և զտման ծախսերի առավելագույն սահմանաչափեր: Սահմանաչափերը հրապարակվում են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը՝ հիմնվելով մասնագիտացված միջազգային պարբերականների, այդ թվում՝ Վուդ Մակենզի (Wood Mackenzie), Մետալ Բյուլետին (Metal Bulletin) կամ համանման հեղինակությամբ միջազգային այլ պարբերականների կողմից մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրին։ Ֆինանսների բնագավառում Կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան

 2020 թ. ------------------

Երևան

ՀՕ-----------Ն

 

 

  • Քննարկվել է

    16.06.2020 - 02.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6570

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ