Հիշել նախագիծը

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ»  ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ

 

 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման «Եղիր առողջ և արի» համալիր ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի № 1060-Ն որոշման հավելվածի սպորտ և երիտասարդության բաժնի 4-րդ կետի բ) ենթակետի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի  № 122-Ն որոշման № 1 հավելվածի 86-րդ կետի պահանջների համաձայն:

Ֆիզիկական կուլտուրայի համալիրի հիմնական նպատակն է՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը, նրա մեջ ընդգրկելով ազգաբնակչության տարբեր տարիքային խմբերի՝ ակնկալելով մասնակիցների թվաքանակի աճ: Ֆիզիկական կուլտուրայի համալիրի նպատակն Է նաև նպաստել Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության աշխատանքի արտադրողականությանը,  բարոյակամային և ֆիզիկական որակների բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը, երկարակեցության ապահովմանը և ռազմահայրենասիրության դաստիարակմանը:

Ֆիզիկական կուլտուրայի համալիրի վերաբերյալ արձանագրային որոշման ընդունմամբ լուծում կստանան հետևյալ խնդիրները.

1) Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը,

2) Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը և երկարակեցությանը նպաստելը,

3) Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում առողջական անհրաժեշտ վիճակի և աշխատունակության բարձրացումը, հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ պատրաստականության և ֆիզիկական պատրաստվածության ապահովումը,

4) Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայով, սպորտով գիտակցաբար զբաղվելու և  առողջ ապրելակերպ վարելու պահանջի ձևավորումը,

5) hասարակության շրջանում ինքնուրույն պարապմունքների մեթոդների, միջոցների և անցկացման ձևերի տիրապետումը:

 

  • Քննարկվել է

    02.06.2017 - 22.06.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Հանրային քննարկում

02.06.2017 16:27

davidbaghumyan@mail.ru

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6793

Տպել