Հիշել նախագիծը

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

   

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

 

«     » __________________ 2017 թ.  № _____

 

  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ»  ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

                 

 Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի № 1060-Ն որոշման հավելվածի սպորտ և երիտասարդության բաժնի 4-րդ կետի բ) ենթակետը և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի  № 122-Ն որոշման № 1 հավելվածի 86-րդ կետը.

1. Հավանություն տալ`

  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման «Եղիր առողջ և արի» համալիր ծրագրին` համաձայն № 1 հավելվածի,
  • ֆիզիկական կուլտուրայի համալիրի իրականացման ձևերն ու նորմաիվները` համաձայն № 2 հավելվածի:

 2. Ֆիզիկական կուլտուրայի համալիրը իրականացվելու է երկու փուլով: Փորձնական առաջին փուլը իրականացվելու է 2017-2018 և 2018-2019 ուսումնական տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան), իսկ ծրագիրն ամբողջովին կգործի 2020 թվականից:

3. Ֆիզիկական կուլտուրայի համալիրի փուլային ներդրման գործընթացը համակարգում, կազմակերպմում, անցկացնում և արդյունքների վերաբերյալ տեղեկատվական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

  • Քննարկվել է

    02.06.2017 - 22.06.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Հանրային քննարկում

02.06.2017 16:27

davidbaghumyan@mail.ru

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6814

Տպել