Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №486Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Հակիրճ բնութագիր

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N486Ն որոշմամբ հաստատված են ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի կազմակերպման կանոնները, որոնցով սահմանվում է հանձնաժողովի կողմից նշված մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգը։

Նախագծով, առաջարկվում է նշված կանոնները լրամշակել են մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգերի մասով, այդ թվում՝ սահմանել մեկ հայտատուի դեպքում մրցույթի բողոքարկման կարգն ու մրցույթը չկայացած և ավարտված համարելու դեպքերը։

  • Տևողություն

    19.05.2020 04.06.2020
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 273

Տպել

Առաջարկներ`

Աշոտ Հովհաննիսյան

20.05.2020

Չի հիմնավորված փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է մանրամասնել նախկինում փաստացի առաջացած խնդիրները և առաջարկված փոփոխությունների արդյունքում դրանց կարգավորման ակնկալվող հնարավորությունները։ Ինչ վերաբերվում է մրցույթին 1 հայտատուի իրավիճակին, ապա գտնում եմ նման դեպքում նույնպես պետք է չեղյալ համարվի մրցույթը և այս պետք է ամրագրվի կանոններով, քանի որ ռադիոհաճախությունը հանդիսանում է պետական նշանակության սահմանափակ ռեսուրս։ 1 հայտատուի դեպքում, անհրաժեշտ է կակոններով սահմանել, որ ՀԾԿՀ-ն պարտավորել է փոփոխել մրցույթի պայմանները այնպես, որ հնարավոր լինի ընդգրկել մասնակիցների ավելի մեծ շրջանակ։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: