Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
-
40 - Կողմ
-
79 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | |
| 1 | Արսեն Գասպարյան 27.03.2020 11:06:23 | Շատ կարևոր և ողջունելի նախաձեռնություն է: Առաջարկում եմ նաև կարգավորել կատալիտիկ չեզոքացուցիչների առևտուրը, քանի որ դրանց բարձր արժեքը և առկա պահանջարկը այս խնդրի հիմնական շարժառիթներն են: | Ընդունվել է ի գիտություն | Պարզաբանում. Առանց չեզոքացուցիչի շահագործման արգելքի դեպքում կարող են վաճառվել միայն շարքից դուրս եկած չեզոքացուցիչները: Դրանց բարձր գնի գործոնը հաշվի է առնվել տուգանքի չափի սահմանման ժամանակ: |
| 2 | Վահան Վարդանյան 27.03.2020 11:41:19 | Դեմ եմ այդպիսի բարձր տուգանքի նշանակմանը։ Այդպիսի շուկայական գներ որտեղից եք վերցրել։ Նախ նշեմ,որ ճապոնական 1,5 շարժիչով մեքենաների կատալիզատորի գինը տատանվում էր 60-70000 դրամի սահմաններում։ | Չի ընդունվել | Պարզաբանում. Իրականացվել է կատալիզատորային չեզոքացուցիչների գների առավել լայն ուսումնասիրություն: Առանձին դեպքերում գները գերազանցում են 300.000 դրամը: Տուգանքի չափը միտված է գործող չեզոքացուցիչի ապամոնտաժման և վաճառքի ոչ շահավետ դարձնելու միջոցով ապամոնտաժման կանխարգելմանը, հետևաբար տուգանքի չափը չի կարող պակաս լինել սպասվելիք դրամական օգուտից: |
| 3 | Դավիթ Հովհաննիսյան 27.03.2020 12:58:22 | Շատ լավ առաջարկ է։ Կարծում եմ նաև արդեն շահագործվող ավտոմեքենաների բնապահպանական վճարի վրա պետք է ազդեցություն ունենա չեզոքացուցչի բացակայությունը։ | Ընդունվել է ի գիտություն | Պարզաբանում. Ձեր առաջարկը կքննարկվի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ մթնոլորտային օդ շարժական աղբյուրներից (այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցներից) արտանետումների համար վճարվող բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայման դեպքում: |
| 4 | Դավիթ Հովհաննիսյան 27.03.2020 20:15:41 | Նախագծից բխող մեկ առաջարկ՝ քանի որ չեզոքացուցչի երկարակեցությունը կախված է բենզինի որակից, եկեք վերջապես կարգավորենք հանրապետությունում բենզինի որակի և սպասարկման հարցը, այն է սահմանվեն խիստ և վերահսկվող ստանդարտներ բենզինի որակի նկատմամբ։ Թվում էր հեղափոխությունից հետո ոլորտը պետք է առողջանա բայց միայն հդմ սկսեցին տալ, որակը մնաց նույն՝ ցածր մակարդակի վրա | Ընդունվել է ի գիտություն | Պարզաբանում. Ոչ պարենային ապրանքների՝ մասնավորապես բենզինի որակի նկատմամբ պահանջների համապատասխանության հետ կապված հսկողության իրականացումը կամ ապահովումը դուրս է շրջակա միջավայրի նախարարության լիազորություններից: |
| 5 | Vahagn Tadevosyan 27.03.2020 14:38:56 | Արդեն մի քանի տարիա երևույթը համատարած առկա է, ամեն անկյունում կատալիզատոր են գնում։ Համուզված եմ մեքենաների 50% ի մոտ, եթե ոչ ավել, արդեն հանված է։ Մեքենաի կատալիզատորի միջին ռեսուրսը 150-200հազ կմ է կազմում, դրանից հետո այն պետք է փոխվի։ Հայաստանում շահագործվող ՏՄ-ների մեծ մասը սպառել է իր կտալիզատորների ռեսուրսը ու մարդիկ բարձր գնի պատճառով ոչ թե նորն են գնել այլ հեռացրել են։ Առաջարկում եմ՝ 1․Նախ և առաջ կասեցնել այն անձանց տնտեսական գործունեությունը որոնք զբաղվում են կատալիզատորների քանդմամբ ու վաճառքով։ 2․ Տուգանք սահմանել միայն այն վարորդների նկատմամբ որոնք կատալիզատորը հանել են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն։ 3․Տուգանքի չափը որոշել մեքենաի արտանետումների քնակով, ոչ թե կատալիզատորի փաստացի լինել կամ չլինելու փաստով։ ի հավելումն, նախարարությանը կոչ եմ անում, ժամանակին արձագանքել խնդիրներին և լուծումներ առաջարկել այն փուլերում երբ այդ լուծումները ավելի կանխարգելիչ, ոչ թե առանց այն էլ սոցիալապես անապահով բնակչության գրպանը մտնելու ազդեցություն կունենան։ | Չի ընդունվել | Պարզաբանում. 1. Կատալիզատորային չեզոքացուցիչների ապամոնտաժումը ավտոտեխսպասարկման ծառայության մաս է, իսկ վաճառքի մասով, որպես այդպիսին տնտեսական գործունեության տեսակ համապատասխան իրավական ակտով նախատեսված չէ: 2. Նախագծով նախատեսվում է տուգանք սահմանել 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար: 3. Շարժական աղբյուրից (ավտոտրանսպորտային միջոցից) արտանետումների գերազանցման համար նախատեսված է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 84-րդ հոդվածը: |
| 6 | Տիգրան Ստեփանյան 27.03.2020 15:56:29 | Հանրահայտ փաստ է, որ ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների ճնշող մեծամասնությունն աշխատում են բնական գազով, որի պարագայում վնասակար արտանետումները չնչին են, մի քանի տասնյակ, անգամ հարուր անգամ պակաս են բենզինով և դիզելային վառելանյութով աշխատող ամենաժամանակակից տրանսպորտային միջոցներից: Ինչպես նաև հանրահայտ փաստ է, որ մեր երկրի բնապահպանական անվտանգությանն իրական սպառնալիքը ստեղծում են ոսկու, պղնձի և այլ հանքերի անխնա շահագործումը, արտեզյան ջրերի, Սևանի ջրերի բացթողումը, ապօրինի ծառահատումները և այսպես շարունակ: Այս պարագայում հատկանշական է, որ մեր բնապահպանասեր պետական այրերը բնության համար իրական սպառնալիք ստեղծող ընկերությունների փոխարեն ագահ հայացքները կրկին սևեռել են քաղաքացիների գրպանին: | Չի ընդունվել | Պարզաբանում. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների մի մասը, որը հագեցված է ներքին այրման շարժիչով, կարող է աշխատել նաև բնական գազով, սակայն դա չի բացառում կատալիտիկ չեզոքացուցիչի առկայության անհրաժեշտությունը (ածխաթթու գազի մասով), ինպես նաև գազաբալոնի տեղադրումը չի բացառում որպես վառելիք բենզինի օգտագործումը: Դիտողության երկրորդ մասը չի առնչվում նախագծին: |
| 7 | Կարեն Գրիգորյան 27.03.2020 16:32:11 | Շատ բացասաբար եմ վերաբերվում այս նախագծին, զուտ այն պատճառով, որ ժամկետային ոչ մի սահմանում չկա։ Այսինքը եթե մարդը իր մեքենայի կատալիզատորը տասը տարի առաջ հանել է կամ միգուցե հենց այդես էլ գնել է մեքենան, ապա հիմա նա կամ պետք է 300000-500000 դրամ տուգանվի կամ մի հսկայական գումար առանձնացնի իր ընտանեական բյուջեից ասնեք այդ 10 կամ 20 տարեկան մեքենայի կատալիզատորը գնելու և տեղադրելու համար։ | Չի ընդունվել | Պարզաբանում. Նախագիծը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներին: |
| 8 | Վաղարշ Հակոբյան 27.03.2020 16:42:26 | Ո՞վ կարող է հստակ ասել, թե Հայաստանում շահագործվող մեքենաների քանի տոկոսի վրա է առկա կատալիզատոր։ Միշտ չի, որ կատալիզարորի առկայությունը նվազեցնում է արտանետումների քանակը, ո՞վ է նման հետազոտություն արել ՀՀ֊ում։ Ով կարող է ստիպել 5 տարեկանից բարձր բոլոր մեքենաների կատալիզատորը փոխել, եթե այն 150.000-200.000 կմ֊ից կամ 5 տարուց շարքից դուրս են գալիս, մանավանդ որ ներմուծվող բենզինի որակի հսկողություն չի իրականացվել։ Եթե մեքենան շահագործվի էթիլացված բենզինով, կատալիզատորը շատ արագ 1-2 ամսում շարքից դուրս է գալիս։ Ես էլ եմ առաջարկում տուգանքի չափը որոշել մեքենաի արտանետումների քնակով, ոչ թե կատալիզատորի փաստացի լինել կամ չլինելու փաստով։ | Չի ընդունվել | Պարզաբանում. Նախագիծն ուղղված է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներին: «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի N3 հավելվածի՝ Պայմաններ և անցումային դրույթների «VI. Տեխնիկական կանոնակարգման հարցեր» գլխի 48-րդ կետով սահմանված է, որ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) տեխնիկական կանոնակարգը Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում է Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 ամիս հետո, այսինքն 2020 թվականի հունվարի 1-ից։ Մաքսային միության` «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ հաստատված N 8 հավելվածի («Շահագործվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները») 9-րդ՝ «Պահանջներ շարժիչի և դրա համակարգերի համար» բաժնի 9.4-րդ կետի համաձայն՝ «9.4. Չի թույլատրվում շարժիչի կառավարման և հսկողության համակարգի տարրերի և արտանետումների նվազեցման համակարգի (շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկ, թթվածնի սենսոր, կատալիտիկ չեզոքացուցիչ, բեռնախցիկ օդափոխման համակարգ, բանած գազերի շրջանառության համակարգ, վառելիքի գոլորշիների որսման համակարգ և այլն) տարրերի բացակայությունն ու դրանց տեսանելի վնասվածքները։» և 9.10-րդ կետի համաձայն՝ «9.10: Բանած գազերի արտանետող համակարգում փոփոխություններ չեն թույլատրվում:»։ Ըստ ՀՀ վարչական իրավախտումների վերաբերյալ օրենսգրքի 84-րդ հոդվածի՝ Ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով քաղաքացիների կողմից ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: |
| 9 | Serob Galajyan 27.03.2020 16:43:24 | Մտածում եք միայն տուգանել։Իսկ ինչ որ բանով օգնել վարորդին կարիք չկա ։ հարգելի օրենքի նախագիծ մշակող մարդկանց շատ բաների համար կարելի է տուգանել բայց դրանով հարց չի լուծվի։ | Չի ընդունվել | Պարզաբանում. Տուգանքի ներդրումն ուղղված է միայն կատալիտիկ չեզոքացուցիչների համատարած ապամոնտաժման և դրա հետևանքով արտանետումների ավելացման կանխարգելմանը: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն մթնոլորտային օդ արտանետումների էական նվազեցման և դրա արդյունքում քաղաքացիների, այդ թվում՝ վարորդների առողջության պահպանման համար: |
| 10 | Slavik Pogosyan 27.03.2020 16:53:21 | Հաշվարկները , որ կատարել եք , ինչ հիմնավորում եք տալիս Հայաստան մտած բոլոր տեսակի մեքենաների համար , որ Վրաստանում կատալիզատորի հանած են բերել ։ Ինչ վերաբերվումա ստեղի մեքենաներին որ հանել են ։ Ասեմ ուրեմն կատալիզատորի նախատեսված ա 100.000 կմ քշելու համար։ Դրանից հետո դրա էֆեկտիվությունը հավասարվումա 0-ի ։ Այսինքն դրա համար սպասարկումա պետք , որը Հայաստանում չկա։ Իսկ կատալազիատորների որակը ընկնելուց հետո մեքենայի շարժիչը վնասվումա։ Առաջարկս հաջորդ ամսվա 1-ից Հայաստան մեքենա ներկրելուց հատուկ ստուգում անցնեն և միայն կատալաիզատորներով հանդերձ թույլ տրվի մտցնել հանրապետություն։ Իսկ մինչ նախագիծ գրելը ապահովել եք մեքենաների սպասարկումը??? Չեմ կարծում։ | Չի ընդունվել | Պարզաբանում. Նախագիծը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներին, հետևաբար չի առնչվում Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ շահագործվող տրանսպորտային միջոցներին: Կարգավորումն ուղղված է նաև Հայաստանի Հանրապետություն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների ավտոմեքենաների ներմուծման կանխարգելմանը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ապահովումը դուրս է շրջակա միջավայրի նախարարության լիազորություններից: |
| 11 | David Gharibyan 27.03.2020 20:11:24 | Իմ մեքենայի կատալիզատորը հանած է, հանել է նախկին սեփականատերը: Ստացվում է, որ տվյալ արարքը ես չեմ գործել, բայց տուգանվելու եմ: Առաջարկում եմ սահմանել այդ պահանջը ՀՀ ներկրվող նոր մեքենաների համար՝ չթողնելով ներկրումը կատալիզատորի բացակայության դեպքում: Այս խմբագրությամբ ընդունվելու դեպքում վարորդների մի ստվար մաս պետք է տուգանվի մի բանի համար, որ ինքը չի գործել փաստացի: | Չի ընդունվել | Պարզաբանում. Նախագիծը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներին, հետևաբար չի առնչվում Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ շահագործվող տրանսպորտային միջոցներին: |
| 12 | Karen Sargyan 27.03.2020 20:40:38 | Որևէ հաշվարկ դեռ կատարված չէ և ի դեմս նախագծի հեղինակի կատարված հաշվարկների հիման վրա հայաստանը ճանաչվել է ամենաբնապայպան երկիրն աշխարհում որտեղ մեքենաների 80% ից ավելին շահագործվում է բնական գազով որի դեպքում կատալիզների առկայությունը գրեթե անիմաստ է իսկ մնացած 20 % մեքենաների վրա վստահ կարող եմ ասել կան կատալիզների ուստի մի կողմից անիմաստ է այս նախագիծը մյուս կողմից ժողովրդին ստիպում եք հավելյալ բեռ դնում ուսին կամ կատալիզներ տեղադրեն կամ տուգանք վճարեն | Չի ընդունվել | Պարզաբանում. Նախագիծը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներին, հետևաբար չի առնչվում Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ շահագործվող տրանսպորտային միջոցներին: Կարգավորումն ուղղված է նաև Հայաստանի Հանրապետություն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների ավտոմեքենաների ներմուծման կանխարգելմանը: Նախագիծը դեռևս լրամշակման փուլում է, և լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության առաջացման պարագայում դրանք կիրականացվեն: |
| 13 | Հրաչյա Պետրոսյանց 27.03.2020 21:30:03 | Դեմ եմ քվարկել, ոչ թե նրա համար, որ համաձայն չեմ հիմնավորման հետ, այլ ելնելով հետևյալից։ 1. Նախագծի հեղինակները չեն ներկայացնում փորձագիտական հաշվարկ, թե գազով, բենզինով և դիզվառելանյութով աշխատող մեքենաների համար կատալիզատորի ինչ հարաբերակցությամբ է չեզոքացնում արտանետումները, հետևաբար հիմնավորել զուտ նրանով, որ դա դարձել է բիզնես ճիշտն ասած ծիծաղելի է, երբ այդ պատճառով տուգանում եք սեփականատիրոջը։ 2. Տուգանքի չափը անհամաչափ բարձր է։ ԵՒ առաջարկում եմ, տվյալ հարցի լուծման համար տուգանք կամ վարչական պատասխանատվության այլ տեսակ նախատեսել կատալիզատորների ապամոնտաժումը բիզնեսի վերածած անձանց։ | Չի ընդունվել | Պարզաբանում. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրոնսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները (ըստ տրանսպորտային միջոցների և շարժիչների տեսակների) սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N860-Ն որոշման, ինչպես նաև «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) տեխնիկական կանոնակարգի (Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում է Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 ամիս հետո, այսինքն 2020 թվականի հունվարի 1-ից) դրույթներով։ 2. Իրականացվել է կատալիզատորային չեզոքացուցիչների գների առավել լայն ուսումնասիրություն: Առանձին դեպքերում գները գերազանցում են 300.000 դրամը: Տուգանքի չափը միտված է գործող չեզոքացուցիչի ապամոնտաժումը և վաճառքը ոչ շահավետ դարձնելու միջոցով ապամոնտաժման կանխարգելմանը, հետևաբար տուգանքի չափը չի կարող պակաս լինել սպասվելիք դրամական օգուտից: |
| 14 | Արտակ Պողոսյան 28.03.2020 04:49:59 | Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախագիծը լրամշակելու համար հանել շրջանառությունից հետևյալ պատճառներով. 1. Ներկայացված նախագիծը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է այն տարածել 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենայի վրա, ինչը առաջացնում է ըստ էության իրավական վիճակի վատթարացնող պայմաններ, ինչը չի կարող ունենալ հետադարձ ուժ: 2. Ներկայացված նախագծին կից համաձայն համապատասխան բնապահպանության բնագավառի ազդեցության գնահատման գործող օրենքի և ՀՀ կառավարության որոշման՝ նախագծի հեղինակը պարտավոր է ներկայացնել կից ազդեցության գնահատումը հաստատված կարգերին համապատասխան: | Ընդունվել է ի գիտություն | Առաջարկը հաշվի կառնվի նախագծի հետագա լրամշակման ընթացքում: Պարզաբանում. նախագիծը դեռևս լրամշակման փուլում է և, ըստ անհրաժեշտության, կիրականացվի կարգավորման ազդեցության գնահատում: 2-րդ կետով նշված անվանումներով գործող իրավական ակտեր առկա չեն: |
| 15 | Արման Խաչատրյան 28.03.2020 11:26:36 | Հարգելիներս, եկեք առաջարկենք արգելել բնական կամ հեղուկ գազի տեղադրումը տրանսպորտային միջոցների վրա, քանի որ ի սկզբանե արտադրողի կողմից դա նախատեսված չի եղել, իսկ դրա անվտանգության հարցը խոցելի է, տեղադրումներն էլ մեծ հաշվով արվում է դրա «որակավորումը» չանցած, չլիազորված, չլիցենզավորված անձանց կողմից: Եվ ընդհանրապես եկեք պարտադրենք մեքենաների վարորդներին մեքենաները լիցքավորել միայն 98 և ավել օկտանային բենզինով, քանի որ այն ավելի բնապահպանական է, իսկ պրեմիում բենզին օգտագործողներին յուրաքանչյուր լիտրի դիմաց սահմանենք բնապահպանական անհատական դրոշմավճարային տուրք, ասենք 300 դրամ, ռեգուլյար բենզին օգտագործողներին ընդհանրապես սահմանենք 1 տարում ոչ ավելի, քան 100 լիտրի օգտագործում և նույն տուրքի 500 դրամ սահմանաչափ: Արգելենք ընդհանրապես հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսները և բեռնատար բոլոր մեքենաները, որոնք շահագործվում են դիզելային վառելիքով, քանի որ չկա որևէ ով այլ տարբերակ կներակայացնի, որ նման յուրաքանչյուր տրանսպորտային միջոց մեկ օրվա մեջ այնքան է աղտոտում օդը, որքան 1 տարվա մեջ չի հասցնում աղտոտել առանց կատալիզատորի, սակայն բնական գազով շահագործվող մեքենան: Եկեք արգելենք ընդհանրապես պղնձամոլիբդենային արտադրանքի վաճառքը, քանի որ դրա արտադրությունն ուղեկցվում առավել վտանգավոր թափոնների արտանետմամբ: Արգելենք քաղաքային շինարարությունը, որովհետև շինարարական փոշին անապատային փոշու նման հաստ շերտով պատում է ողջ քաղաքը: Նման շատ օրինակներ կարելի է բերել, և որևիցե մեկը թող չակնարկի, որ գաղափարի հիմքում ընկած վերջնակետը՝ տեխնիկական միջոցների շահագործման անվտանգությունը կամ բնապահպանական միջոցառումների ձեռնարկումը դրանք վատ գաղափարներ են, բայց եկեք առաջարկություններ անենք ըստ իրավիճակի՝ հավասարակշռելով առաջարկի բոլոր կողմերի և՛ իրավունքները, և՛ պատասխանատվության աստիճանները, և՛ սանկցիոն գործիքների կիրառման ողջամտությունը: Եթե սույն առաջարկի խնդրո առարկան տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից չեզոքացման համակարգի (կատալիզատորի) օտարումն է՝ շահույթ հետապնդման համար, եկեք դրա դեմն առնենք այլ կերպ: Չկա պահանջարկ-չկա առաջարկ: Սահմանեք համարժեք վաչական տուգանք այն անձանց, ովքեր գնում են նշված կատալիզատորները առանց հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու, որում հստակ կնույնականացվի, որ կատալիզատորը ձեռք է բերվել արդեն չշահագործվող և շահագործումից հանված տրանսպորտային միջոցի վրայից, կամ դրա համար գոյություն ունի ՊԵԿ-ը, որի գործառույթների մեջ է մտնում համարժեք ձեռնարկատիրական գործունեությունների վերահսկողությունը, արդյո՞ք նշված անձինք (գնորդները) հաշվառված են որպես հարկ վճարող, և ձևակերպում են իրենց մոտ առքի և հետագա վաճառքի գործարքները, լիազորվա՞ծ են թանկարժեք մետաղների վերաձուլման և իրացման գործունեություն ծավալեն, ունե՞ն տեխնիկական անվտանգության կանոնների պահպանմամբ վերաձուլարաններ, վճարում են իրենց տնտեսական գործունեության համար բնապահպանական վճարներ և իրենց գործունեությունից առաջացող բնապահպանական տեսանկյունից խիստ վնասակար թափոնների վերացման գործընթացներ: Իսկ եթե տրանսպորտային միջոցի կատալիզատորը արդեն արտերկրում հանված է ձեռքբերվել, պետությունը պետք է, որ ՀՀ մաքսային սահմանից ներս չթողներ նշված տրանսպորտային միջոցը, ընդ որում ասածս կրում է մասսայական բնույթ: Հարգելիներս, խնդրում եմ կոշտ չդիտարկել համեմատությունս, բայց նման առաջարկը համարժեք է՝ թմրամիջոց վաճառողը ոչինչ, ձեռք չտանք, բայց նրա ծառայություններից օգտվողը հանցագործ է, եկեք պատժենք: | Չի ընդունվել | Պարզաբանում: Առաջարկությունները ընդհանուր բնույթ ունեն և չեն բխում ներկայացված նախագծից: |
| 16 | Նուբար Նահապետյան 28.03.2020 11:29:10 | Նախ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ,դա աբսուրդ է,հունվարի 1 ին մեքենա ներկրած մարդը չէր կարիղ իմանալ որ նման օրենք պետք է լինի,օրենքը կարող է գործածվել միայն նրա ընդունումից հետո կատարված խախտման դեպքում։Եթե օրընքը ընդունվի,մինչ նրա ընդունումը ներկրված մեքենայի սեփականատիրոջ վրա կատալիզատորի բացակայության ակտ հեշտությամբ կչեղարկվի դատական բողոքարկմամբ հետադարձ ուժով կիրառման անհնարինության պատճառով։Նույնիսկ ես կահույքագործ լինելով կշահեմ այդ դատը ու մի բան էլ փոխհատուցում կստանամ կորցրածս ժամանակի ու եկամուտի համար։ | Ընդունվել է ի գիտություն | Առաջարկը հաշվի կառնվի նախագծի հետագա լրամշակման ժամանակ |
| 17 | Ստեփան Բաղդասարյան 29.03.2020 11:02:06 | Առաջարկվում է 2021թ.ից տուգանք սահմանել 2020թ.ից Հայաստան ներմուծված ու հաշվառված մեքենաներ մասով և այդ օրինագիծը քննարկման է դրվում 3-րդ ամսի վերջում, կարծում եմ այստեղ կա ժամկետների սխալ ձևակերպումներ, քանի որ օրենքն աշխատելու է հետադարձ ուժով: ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ ՈՎՔԵՐ ԱՅՍ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆԵԼ ԵՆ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐԸ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԵՆ ԱՐԴԵՆ ՀԱՆԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԲԱՎԱՐԱՐԵՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ: Առաջարկում եմ «2020 թ.-ի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021թ.-ի հունվարի 1-ից» բառերով, իսկ տուգանքները վերանայել քանի որ կարծում եմ բավականին խիստ և բարձր են դրված: | 1-ին կետը ընդունվել է ի գիտություն 2-րդ կետը չի ընդունվել | 1. Առաջարկը հաշվի կառնվի նախագծի հետագա լրամշակման ժամանակ 2. Պարզաբանում: Իրականացվել է կատալիզատորային չեզոքացուցիչների գների առավել լայն ուսումնասիրություն: Առանձին դեպքերում գները գերազանցում են 300.000 դրամը: Տուգանքի չափը միտված է գործող չեզոքացուցիչի ապամոնտաժումը և վաճառքը ոչ շահավետ դարձնելու միջոցով ապամոնտաժման կանխարգելմանը, հետևաբար տուգանքի չափը չի կարող պակաս լինել սպասվելիք դրամական օգուտից: |
| 18 | Էդուարդ Անտոնյան 29.03.2020 13:23:39 | Ձեր կողմից առաջարկվող օրենքի նախագիծը անձի վիճակը վատթարացնող հետեւանք է առաջացնում, մի փոքր հեռատես եղեք եւ նման իրավիճակներից խուսափելու համար նախքան մեքենայի մաքսազերծումը՝ ՀՀ-ում,տեղեկացրեք ավտոներկրողներին որպեսզի խնդիրը շտկեն։Տեխզննման Կտրոն տրամադրելու <<ձեւական>> պրոցեսը,որն իր մեջ ներառում է՝ նորից եմ կրկնում բացարձակապես <<ձեւական>> գործընթաց,ստուգում իրականացվեր նաեւ այդ մասով, եւ եթե կբացակայեր՝ չեզոքացման համակարգը (կատալիզատոր),պետությունը՝ տվյալ դեպքում տեխզննում իրականացնող կազմակերպությունը,խնդիրը նկատելուց հետո վարորդին ուղղորդեր վերացնելու թերությունը ,հակառակ դեպքում կսպառնա՝ վարչական պատասխանատվություն։ Վերջում կցանկանաի մի խոսք ասել, հանրային շահով պայմանավորված Ձեր գործողությունները, այն է՝ առավելագույն կերպով պաշտպանել շրջակա միջավայրը,արտանետվող՝մթնո-լորտը աղտոտող,գազերի բարձր աստիճանից,արդարացված կլիներ եթե դուք, այս պարագայում շահագրգիռ մարմինները՝ Արդարադատություն, Բնապահպանություն, Տրանսպորտ, Հանրային առողջապահություն նախարարությունները հետամուտ լինեին, եւ երբ կանխատեսվում էր մեքենաների ահռելի քանակությամբ ներկրումներ,որի հետեւանքով էլ ավելի կաղտոտվեր մթնոլորտը, ընդունեիք այս օրենքը որը ավտոներկրողների մոտ համեմատաբար ներկա պահի հետ չէր առաջացնի հիմնավորված նման դժգոհությունների ալիք։ | Չի ընդունվել | Պարզաբանում: Առաջարկն առավելապես վերաբերում է տեխզննման ընթացակարգին և չի առնչվում ներկայացված նախագծին: |
| 19 | Մարգար Հովհաննիսյան 03.04.2020 16:44:14 | Օրենքը աբսուրդ է, նամանավանդ մեր սոցիալակն վիճակից ելնելով, հերթական անգամ մեկի բիզնեսն եք ուզում առաջ տալ, և թալանել ժողովրդին, առանց հաշվի առնելու որ երկրի մեքենաների 90%-ը այդ սարքերը չունի, կառաջարկեյի նախարարի անհապաղ հրաժարականը։ Նման օրինագիծ ներկայացնող նախարարը մեկ ժամ իրավունք չունի աշխատել այս երկրում, պահանջում եմ նախարարի հրաժարականը | Չի ընդունվել | Նախագծով նախատեսվում է տուգանք սահմանել ոչ թե Հայաստանի Հանրապետությունում առկա բոլոր ավտոտրանսպորտային միջոցների, այլ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար: |