ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ
ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 82.1-րդ հոդվածով.
«Հոդված 82.1. Ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող բանած գազերի, օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում գործող անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգով սահմանված չեզոքացման համակարգի, դրա բաղկացուցիչ տարրերի, դրա հետ գործնականորեն կապված տվիչների ու կառավարման համակարգերի և (կամ) թունունակության նվազեցման այլ սարքավորումների ու համակարգերի բացակայությամբ կամ դրանց անսարքությունների առկայությամբ ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը
- «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող բանած գազերի չեզոքացման համակարգի, դրա բաղկացուցիչ տարրերի, դրա հետ գործնականորեն կապված տվիչների ու կառավարման համակարգերի և (կամ) թունունակության նվազեցման այլ սարքավորումների ու համակարգերի բացակայությամբ կամ դրանց անսարքությունների առկայությամբ ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
2.Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով։
- Սույն հոդվածի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։