Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:

  • Քննարկվել է

    27.03.2020 - 19.04.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Բնապահպանություն, Տրանսպորտ, Հանրային առողջապահություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4539

Տպել

Առաջարկներ`

Մարգար Հովհաննիսյան

03.04.2020

Օրենքը աբսուրդ է, նամանավանդ մեր սոցիալակն վիճակից ելնելով, հերթական անգամ մեկի բիզնեսն եք ուզում առաջ տալ, և թալանել ժողովրդին, առանց հաշվի առնելու որ երկրի մեքենաների 90%-ը այդ սարքերը չունի, կառաջարկեյի նախարարի անհապաղ հրաժարականը։ Նման օրինագիծ ներկայացնող նախարարը մեկ ժամ իրավունք չունի աշխատել այս երկրում, պահանջում եմ նախարարի հրաժարականը

Էդուարդ Անտոնյան

29.03.2020

Ձեր կողմից առաջարկվող օրենքի նախագիծը անձի վիճակը վատթարացնող հետեւանք է առաջացնում, մի փոքր հեռատես եղեք եւ նման իրավիճակներից խուսափելու համար նախքան մեքենայի մաքսազերծումը՝ ՀՀ-ում,տեղեկացրեք ավտոներկրողներին որպեսզի խնդիրը շտկեն։Տեխզննման Կտրոն տրամադրելու <<ձեւական>> պրոցեսը,որն իր մեջ ներառում է՝ նորից եմ կրկնում բացարձակապես <<ձեւական>> գործընթաց,ստուգում իրականացվեր նաեւ այդ մասով, եւ եթե կբացակայեր՝ չեզոքացման համակարգը (կատալիզատոր),պետությունը՝ տվյալ դեպքում տեխզննում իրականացնող կազմակերպությունը,խնդիրը նկատելուց հետո վարորդին ուղղորդեր վերացնելու թերությունը ,հակառակ դեպքում կսպառնա՝ վարչական պատասխանատվություն։ Վերջում կցանկանաի մի խոսք ասել, հանրային շահով պայմանավորված Ձեր գործողությունները, այն է՝ առավելագույն կերպով պաշտպանել շրջակա միջավայրը,արտանետվող՝մթնո-լորտը աղտոտող,գազերի բարձր աստիճանից,արդարացված կլիներ եթե դուք, այս պարագայում շահագրգիռ մարմինները՝ Արդարադատություն, Բնապահպանություն, Տրանսպորտ, Հանրային առողջապահություն նախարարությունները հետամուտ լինեին, եւ երբ կանխատեսվում էր մեքենաների ահռելի քանակությամբ ներկրումներ,որի հետեւանքով էլ ավելի կաղտոտվեր մթնոլորտը, ընդունեիք այս օրենքը որը ավտոներկրողների մոտ համեմատաբար ներկա պահի հետ չէր առաջացնի հիմնավորված նման դժգոհությունների ալիք։

Ստեփան Բաղդասարյան

29.03.2020

Առաջարկվում է 2021թ.ից տուգանք սահմանել 2020թ.ից Հայաստան ներմուծված ու հաշվառված մեքենաներ մասով և այդ օրինագիծը քննարկման է դրվում 3-րդ ամսի վերջում, կարծում եմ այստեղ կա ժամկետների սխալ ձևակերպումներ, քանի որ օրենքն աշխատելու է հետադարձ ուժով: ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ ՈՎՔԵՐ ԱՅՍ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆԵԼ ԵՆ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐԸ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԵՆ ԱՐԴԵՆ ՀԱՆԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԲԱՎԱՐԱՐԵՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ: Առաջարկում եմ «2020 թ.-ի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021թ.-ի հունվարի 1-ից» բառերով, իսկ տուգանքները վերանայել քանի որ կարծում եմ բավականին խիստ և բարձր են դրված:

Տեսնել ավելին