Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներից ելնելով անհրաժեշտ է հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթերը:

 

  1. Առկա իրավիճակը

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված են կառավարությանը ենթակա մարմինները, որոնց թվում են նաև ՀՀ օրենքի համաձայն ստուգում իրականացնող տեսչական մարմինները՝ այդ թվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի  համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը թեև հանդիսանում է ստուգում իրականացնող տեսչական մարմին, սակայն ներկայումս չունի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջով սահմանված կարգով հաստատած ստուգաթերթեր՝ օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնելու համար։

Ներկայումս գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից անցկացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 349-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Դեղեր ներմուծող, արտահանող և դեղագործական գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր պահանջների և պայմանների ապահովման` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 724-Ն որոշումները, որոնք անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել՝ հաշվի առնելով, որ Առողջապահության նախարարության աշխատակազմում այլևս չի գործում առողջապահական պետական տեսչություն։ Ստուգաթերթերը անհրաժեշտ է ընդունել նորմատիվ իրավական ակտի ձևով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանումը։

 

  1. Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ  վերահսկողության իրականացման ստուգաթերթերը, որոնց հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում իրականացնել տեսչական ստուգումներ:  

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմինների բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  • Քննարկվել է

    27.02.2020 - 14.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8426

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

03.03.2020

Որոշման նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատվում է դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի, մինչդեռ 2-րդ հավելվածում 2.2 ստուգաթերթի տիտղոսաթերթում վերնագրում նշված է <<Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրություն Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառի վերահսկողության>> ձևակերպումը, ինչը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին, բացի այդ, տիտղոսաթերթի վերնագրի ձևակերպման բովանդակությունը չի համապատասխանում ստուգաթերթի հարցաշարի վերնագրին, որտեղ նշված է <<դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրությանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումների>> մասին և փաստացի հարցաշարի բովանդակությանը, որտեղ արտադրությանը վերաբերող հարցեր են, իսկ դեղերի շրջանառությանն ու դեղատներին վերաբերող հարցեր սահմանված չեն, բացակայում են: Անհրաժեշտ է հաշվի անել նաև, որհարցաշարում անասնաբուժական դեղերին վերաբերող դրույթներ կամ ձևակերպումներ ճեն կարող լինել կամ հարցաշարը չի կարող տարածվել անասնաբուժական դեղերի վրա, որովհետև անասնաբուժական դեղերիցաԱնասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությունը <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ընդամենը ենթակա է ծանուցման, անասնաբուժական կենսապատրաստուկների /պատվաստանյութերի, շիճուկների, ախտորոշիչների/ պետական գրանցման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2004թ 1335-Ն որոշմամբ, իսկ Անասնբուժության մասին ՀՀ օրենքով սահմանված անասնաբուժական դեղամիջոց հասկացության և Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ բոլոր տեսակի անասնաբուժական դեղամիջոցները և դրանց շրջանառության փուլերը ենթակա են վերահսկողությոն, որի իրականացման լիազոր մարմինը անասնաբուժության բնագավառում վերահսկող իրավասու մարմինն է, այլ ոչ թե առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված համապատասխան հավելվածները բացակայում են, անհրաժեշտ է տեղադրել դրանք:

<<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> ՍՊԸ

27.02.2020

Նախագծի 4 հավելվածին առնչվող ստուգաթերթերը բացակայում են: Խնդրում եմ տեղադրեք:

Տեսնել ավելին