Հիշել նախագիծը

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերով հստակ շեշտադրումներ են կատարվել ոստիկանության վերափոխման և հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու վերաբերյալ։ Որպես ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել նոր ոստիկանի կերպարի ստեղծումը և քաղաքացուն լիովին այլ պատրաստվածությամբ ներկայանալը։

Նշվածի նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է։

Ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և պարեկապահակային ծառայությունը, որոնք համապատասխանաբար իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը։ Ոստիկանության նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության բարձր որակի աշխատանքը առաջնային կարևորություն ունի ինչպես ՀՀ քաղաքացիների և Հանրապետության հյուրերի մոտ ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձևավորման, վստահության և ապահովության զգացման համար։

Բացի այդ, ռազմավարությամբ ներկայացված ուղղություններից է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանությունը ոստիկանության իրավասությանը հանձնելը, ինչն իր հերթին զերծ կպահի ազգային անվտանգության ծառայությանը իր բնույթով ոստիկանական գործառույթի իրականացումից և հնարավորությունը կտա, որպեսզի սահմանային անցակետերում ռեժիմի պահպանությունը ոստիկանության համապատասխան ծառայության կողմից ապահովվի սահմանը հատողների սպասարկումը։

  • Տևողություն

    14.02.2020 01.03.2020
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեական օրենսդրություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 339

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: