Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴՐԱՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«     »

2020 թվականի    N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴՐԱՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 99-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

 

       1.Սահմանել.

       1)Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը՝ համաձայն հավելված N1-ի.

       2) Հանձնաժողովի անդամի, Հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամի վարձատրության չափերը՝ համաձայն հավելված N2-ի:

       2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գ Լ ՈՒ Խ  1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
ՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տվող բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը:

 

 

Գ Լ ՈՒ Խ  2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

2.Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով կազմավորվում է Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) երեքական ներկայացուցիչների կազմով:

3.Բացի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ անդամից, Հանձնաժողովի մնացած անդամները պարտավոր են ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բժիշկ-մասնագետների կրթությանը և գործունեությանը ներկայացվող պահանջները: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչներից մեկը պետք է լինի բժիշկ-հոգեբույժ:

4.Հանձնաժողովի անդամների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դիմում է իրավասու մարմիններին, որոնք դիմումի ստացման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Հանձնաժողովի անհատական կազմում ընդգրկվող անդամների թեկնածությունները:

5.Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, այդ թվում` Հանձնաժողովի նախագահից, որոնց գործունեության ժամկետը երեք տարի է:

6.Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո Հանձնաժողովի լիազորությունները համարվում են դադարած:

7.Հանձնաժողովի լիազորությունների դադարումից հետո ձևավորվում է Հանձնաժողովի նոր կազմ:

8.Անհարգելի պատճառով ավելի քան երեք անգամ անընդմեջ Հանձնաժողովի նիստերին չմասնակցելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովի նիստերի կեսից ավելիին չմասնակցելու դեպքում Հանձնաժողովը Հանձնաժողովի անդամի գործունեությունը դադարեցնելու առաջարկությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

9.Հանձնաժողովն ունի քարտուղար, որի թեկնածությունը ներկայացնում է ՊՈԱԿ-ը: Հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա ՊՈԱԿ-ը դիմումի ստացման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է քարտուղարի նոր թեկնածություն:

10.Հանձնաժողովի անդամների, Հանձնաժողովին կից աշխատանքային խմբերի (այսուհետ՝ Խմբեր) անդամների աշխատանքը վարձատրվում է սույն որոշման հավելված N2-ով նախատեսված չափերով, եթե Հանձնաժողովի անդամի համար օրենքով սահմանված սահմանափակում առկա չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

11.Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

2) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը,

3) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքը:

12.Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 13.Հանձնաժողովների անդամները՝

1) մասնակցում են Հանձնաժողովի նիստերին.

2) մասնակցում են համապատասխան մասնագիտական եզրակացության տրամադրման գործընթացին.

3) ծանոթանում են Հանձնաժողովի նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցչի:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

14.Հանձնաժողովի գործառույթներն են՝

  • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն տալը.
  • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տալը:

15.ՊՈԱԿ-ի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման կողմից ազատությունից զրկված անձի առողջական վիճակի վերաբերյալ սահմանված փաստաթղթերը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, բացառությամբ եթե առաջացել է սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ հետազոտություն կամ բժշկական փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն, Հանձնաժողովը պարտադիր քննում է կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ կամ դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ հարցը և տալիս է դրական կամ բացասական եզրակացություն՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարություն 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածով նախատեսված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկը (այսուհետ՝ Կողմնորոշիչ ցանկ):

16.Հանձնաժողովն իրավունք ունի եզրակացություն տալու որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների (այդ թվում՝ վիճակները կամ խանգարումները) կամ հիվանդությունների համադրության առկայության մասին, որը (որոնք), Կողմնորոշիչ ցանկում ընդգրկված չլինելով հանդերձ, որակվում է (որակվում են) որպես ծանր և՝

1) դրսևորվում է (դրսևորվում են) ծանրության և ախտահարման տարածվածության տարբեր աստիճաններով և ուղեկցվում գործունեության ու մասնակցության ծանր և խորը խանգարումներով, մասնավորապես, այնպիսի հիվանդություն (հիվանդություններ), որը (որոնք), տարածված չլինելով Որոշման ընդունման պահին, գործնականում կալանավորված անձի կամ դատապարտյալի կյանքին իրական վտանգ է (վտանգ են) սպառնում (օրինակ՝ թմրամիջոցների օգտագործման արդյունքում օրգանիզմի քայքայման հետ կապված հիվանդությունները), կամ՝

2) ստեղծում է (ստեղծում են) ծանր առողջական վիճակ, որի հետևանքով առաջացած բարդությունները նմանատիպ են այն բարդություններին, որոնք առաջանում են Կողմնորոշիչ ցանկով սահմանված հիվանդությունների արդյունքում:

17.Սույն կարգի 16-րդ կետում նախատեսված դեպքերում Հանձնաժողովը եզրակացություն տալիս հիմք է ընդունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության օրգանիզմի ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքները:

18.Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ են համարվում միայն այն հիվանդությունները, որոնց անհրաժեշտ խնամքը կամ բուժումը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, ինչի մասին պետք է նշվի Հանձնաժողովի եզրակացության մեջ:

19.Հանձնաժողովն իր հիմնական գործառույթներից ելնելով և մասնագիտական եզրակացություն տալու նպատակով` իրավասու է.

  • կալանավորված անձի, դատապարտյալի հիվանդության բնույթից ելնելով` ստեղծել Խմբեր, որոնք մասնագիտական կարծիք են տալիս Հանձնաժողովի գործառույթներից բխող հարցերի վերաբերյալ: Խմբում բժիշկ-մասնագետներ ընդգրկելու նպատակով բժշկական հանձնաժողովը դիմում է ՊՈԱԿ-ին: ՊՈԱԿ-ը, ստանալով բժշկական հանձնաժողովի դիմումը, անհրաժեշտ բժիշկ-մասնագետների թեկնածություններն ստանալու նպատակով դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:
  • կազմակերպել լրացուցիչ հետազոտություն կամ բժշկական փորձաքննություն` կալանավորված անձի, դատապարտյալի հիվանդության մասին առավել մանրամասն կամ լիարժեք տեղեկատվություն ստանալու համար:

 

 

Գ Լ ՈՒ Խ  6

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

20.Հանձնաժողովին կարող է գրավոր դիմել՝

  • կալանավորված անձը կամ դատապարտյալը՝ գրության մեջ նշելով, որ համաձայն է, որ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցվեն Հանձնաժողովին, Խմբերին, կամ՝
  • կալանավորված անձին կամ դատապարտյալին բուժող ՊՈԱԿ-ի ստորաբաժանման բժիշկը՝ գրավոր կարգով՝ նախապես ստանալով կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21.Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

22.Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի առնվազն 4 անդամ:

23.Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի անդամներից մեկը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

24.Հանձնաժողովի նիստերն արձանագրում է Հանձնաժողովի քարտուղարը:

25.Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է Հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) կազմում է Հանձնաժողովի նիստի արձանագրությունը և շրջանառում է այն.

3) վարում է մասնագիտական եզրակացությունների վերաբերյալ մատյան:

26.Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումը կազմվում է Հանձնաժողովի քարտուղարի, իսկ ստորագրվում՝ Հանձնաժողովի` նիստին մասնակցող անդամների կողմից:

27.Սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումն ստանալու օրվան հաջորդող երկօրյա ժամկետում Հանձնաժողովի նախագահը դիմումի կրկնօրինակն ուղարկում է ՊՈԱԿ-ի տնօրենին` կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի կրկնօրինակները հավաքելու և ներկայացնելու համար: ՊՈԱԿ-ի բժիշկների կողմից, ըստ անհրաժեշտության, կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքները, մնացած բժշկական փաստաթղթերի կրկնօրինակների հետ մեկտեղ, ներկայացվում են ՊՈԱԿ-ի տնօրենին, որը դրանք ստանալուց հետո մեկօրյա ժամկետում տրամադրում է բժշկական հանձնաժողովին:

28.Սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում, բուժող բժիշկը, դիմումի հետ միասին, Հանձնաժողովին է ներկայացնում իր մոտ առկա բժշկական փաստաթղթերի կրկնօրինակները: Հանձնաժողովն իրավասու է ՊՈԱԿ-ից պահանջել և ստանալ դիմող բժշկի մոտ չգտնվող, սակայն ՊՈԱԿ-ում առկա կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող այլ բժշկական փաստաթղթերի կրկնօրինակները: ՊՈԱԿ-ը կալանավորված անձին կամ դատապարտյալին վերաբերող այլ բժշկական փաստաթղթերի կրկնօրինակները ներկայացնում է բժշկական հանձնաժողովին՝ դրանք ստանալուց հետո ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում:

29.Ազատությունից զրկված անձի առողջական վիճակի վերաբերյալ սահմանված փաստաթղթերի ստացման դեպքում Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստի օրակարգը և Հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցնելուց հետո Հանձնաժողովի նիստից ոչ ուշ, քան հինգ օր առաջ ծանուցագրով առաքում Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև պատիժը կատարող հիմնարկի ղեկավարին: Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը ծանուցագրի ստացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է կալանավորված անձին կամ դատապարտյալին ստորագրությամբ տեղեկացնել Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին:

30.Հանձնաժողովն օրակարգային յուրաքանչյուր հարցով դրական կամ բացասական եզրակացություն տալու վերաբերյալ անցկացնում է քննարկում, որի ժամանակ նիստին ներկա Հանձնաժողովի անդամները կարող են օրակարգային յուրաքանչյուր հարցի վերաբերյալ արտահայտել իրենց կարծիքները:

31.Հանձնաժողովի կողմից կազմված մասնագիտական եզրակացությունը ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի կողմ ձայներով: Հանձնաժողովում ընդգրկված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչն իրավասու չէ ստորագրել Հանձնաժողովի կողմից տրամադրված բժշկական եզրակացությունը:

32.Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:

33.Քվեարկության արդյունքները հրապարկվում են նույն օրը՝ հանձնաժողովի նիստում:

34.Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Հանձնաժողովի նիստի արձանագրումն իրականացվում է համակարգչային եղանակով համառոտագրման կամ պարզ թղթային արձանագրման ձևով: Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցչի, և Հանձնաժողովի քարտուղարի:

35.Հանձնաժողովի եզրակացությունից տարբերվող դիրքորոշում ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք։ Հատուկ կարծիքը ներկայացվում է հանձնաժողովի նիստից հետո՝ երկօրյա ժամկետում:

36.Հանձնաժողովի նիստից հետո երկօրյա ժամկետում Հանձնաժողովի քարտուղարը քվեարկության արդյունքների հիման վրա կազմում է եզրակացության նախագիծ, որին կցվում է նաև հատուկ կարծիքը (առկայության դեպքում) և ուղարկվում քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամներին:

37.Հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո դրա պատճենը ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը ստորագրությամբ հանձնվում է դատապարտյալին և ուղարկվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին և պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

38.Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը Հանձնաժողովի եզրակացությունը ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ քան Հանձնաժողովի եզրակացությունը ստանալու հաջորդող աշխատանքային օրն այն ներկայացնում է դատարան, եթե դատապարտյալը գրավոր համաձայնություն է տալիս, որը կցվում է եզրակացությանը:

Հավելված N2

ՀՀ կառավարության որոշման 20   թ.

------- թիվ ------ Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

 

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐ

(ՀՀ ԴՐԱՄ)

Հանձնաժողովի անդամ

50.000

Հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ

30.000

 

  • Քննարկվել է

    11.02.2020 - 26.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5860

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

18.02.2020

1. Նախագծի 8-րդ կետը սահմանում է հետևյալը. <<Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո հանձնաժողովի լիազորությունները համարվում են դադարած>>: Սակայն, 5-րդ կետը նման ժամկետ չի նախատեսում, միգուցե պետք է նշվի 7-րդ կետով, ոչ թե 5-րդ: 2. Նախագծի 11-րդ կետը սահմանում է հետևյալը. <<Հանձնաժողովն ունի քարտուղար, որի թեկնածությունը ներկայացնում է ՊՈԱԿ-ը: Հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա ՊՈԱԿ-ը դիմումի ստացման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է քարտուղարի նոր թեկնածություն>>: Հստակեցված չէ, թե քարտուղարի թեկնածությունը ինչպես է հաստատվում, նախագահն է միանձնյա որոշում, թե հանձնաժողովը: Կարծում ենք պետք է հստակեցնել: 3. Նախագծի 17-րդ կետով սահմանվում են ժամկետներ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալու համար: Կարծում ենք, որ միևնույն ժամանակ պետք է քննարկել այն հարցը, որ նույնիսկ, եթե անհրաժեշտություն է առաջացել նոր հետազոտություն կատարելու, ապա այն նույնպես պետք է ժամկետ նախատեսի: Գործնականում եղել են իրավիճակներ, որ լրացուցիչ հետազոտության կատարումը տևել է ամիսներ, սակայն այն երկարել է ոչ թե հետազոտության բնույթից ելնելով, այլ պարզապես անձին ուշ են տարել հետազոտության: Նշվածից բացի, տվյալ կետում հղում է արվում Նախագծի 16-րդ կետին, գտնում ենք, որ տեխնիկական վրիպակ է, միգուցե հղումը պետք է վերաբերվի Նախագծի 21-րդ կետին: 4. 29-րդ կետում նշված է. << Սույն կարգի 17—րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումն ստանալու օրվան հաջորդող ... >>: 17-րդ կետը 1-ին ենթակետ չունի, պետք է հստակեցնել կետերը: 5. 30-րդ կետում նշված է . << Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում ... >>: 17-րդ կետը 2-րդ ենթակետ չունի, պետք է հստակեցնել:

Տեսնել ավելին