Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀՇՆ 20.04_«ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀՇՆ II-6.02-2006 «ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՈՐՊԵՍ  ՀՀՇՆ 20.04_ «ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 1-ին հավելվածի «365.1» կետի և ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրւթյան 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2-րդ հավելվածի «1.2» կետի միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

1.2. Ընթացիկ իրավիճակը

1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերլուծության արդյունքների հիման վրա 1994 թվականին մշակվել են սեյսմակայուն շինարարության ազգային նորմեր՝ ՀՀՇՆ II-2.02-94, փոխարինելով նախկին ԽՍՀՄ СНИП II-7-81* նորմերին: Նշված նորմերը 1998 թվականին լրացվել են՝ ներառելով տրանսպորտային և հիդրոտեխնիկական կառուցվածքներին վերաբերող բաժինները և վերախմբագրվել է 2006 թվականին` անփոփոխ թողնելով նորմերի բաղկացուցիչ մաս կազմող Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզը, որը կազմվել է 1994 թվականին:

ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի տվյալ վերամշակման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի շրջանացման քարտեզի փոփոխությամբ:

2018 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրատվությամբ, Միջազգային կոնսորցիումի կողմից, որի կազմում ներգրավվել են երեք ընկերություններ` «Էյ. Այ. Ար. Վորլդվայդ Կորպորեյշն» (ԱԻՌ - AIR)՝ ԱՄՆ (կոնսորցիումի ղեկավար), «Գլոբալ Էրսքվեյք Մոդել ֆոնդեյշն» (ԳԷՄ - GEM)՝ Իտալիա, «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական ընկերություն՝ Հայաստան, կազմվել է Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզ:

Նոր քարտեզով փոփոխության են ենթարկվել սեյսմիկ գոտիների տարածքները և դրանց սեյսմիկ վտանգի մեծությունները: Նոր քարտեզի համաձայն հանրապետության տարածքը նույնպես բաժանված է 3 սեյսմավտանգ գոտիների, որտեղ երկրի ազատ մակերևույթի վրա գրունտի սպասվելիք հորիզոնական արագացումների առավելագույն մեծությունները գնահատվել են համապատասխանաբար 0,3g, 0,4g, 0,5g՝ նախկին 0,2g, 0,3g, 0,4g արժեքների փոխարեն:

ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարկան նորմերի արդիականացման անհրաժշտությունը, որպես միջոցառում, նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1426-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրի» 3.1 կետով՝ «Շինարարության ոլորտում սեյսմակայուն շինարարության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերանայում»:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ սեյսմիկ շրջանացման նոր քարտեզով գնահատված գրունտի սպասվելիք հորիզոնական արագացումների առավելագույն մեծությունները՝ անհարժեշտություն է առաջացել վերանայել ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարկան նորմերի համապատասխան դրույթները:

Նորմերի վերանայումը նպատակ է ունեցել նաև հաշվի առնել երկրագնդի սեյսմաակտիվ շրջաններում վերջին տարիներին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների ուսումնասիրության արդյունքները, շենքերի և կառույցների երկրաշարժադիմացկուն նախագծման միջազգային փորձը, ժամանակակից շինարարության տեխնոլոգիական առանձնահատկությունները, ինչպես նաև նորագույն գիտական ու փորձարարական հետազոտությունների արդյունքները, որոնք ամփոփված են մասնագիտական գրականության մեջ և առաջատար սեյսմաակտիվ երկրների պարբերաբար փոփոխվող նորմատիվ փաստաթղթերում:

ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1426-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրի» շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից վերանայվել են ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարկան նորմերը և ներկայացվել է որպես ՀՀՇՆ 20.04_ «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագիծ:

  

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող և վերակառուցվող շենքերի ու կառույցների երկրաշարժադիմացկունության և հուսալիության մակարդակը:

  • Քննարկվել է

    01.02.2020 - 16.02.2020

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1118

Տպել