Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածն ամրագրում է օրենքի նպատակը, ըստ որի` նույն օրենքի նպատակը տեխնիկական անվտանգության բնագավառում պետության ռազմավարության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը: Անհրաժեշտ է նշել նաև, որ վկայակոչված օրենքով տրված են հրավառության, ինչպես նաև դրա տարատեսակները հանդիսացող` բնակչությանը ազատ վաճառվող և տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների սահմանումները: Բացի այդ, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12.1-րդ մասի համաձայն` տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերի (արտադրանքի), հրագործական բաղադրիչների և այլ պայթուցիկ սարքերի (նյութերի) վաճառքը թույլատրվում է բացառապես սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի` «Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը» վերտառությամբ 16916-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվություն չստացած անձանց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութեր (արտադրանք), հրագործական բաղադրիչներ և այլ պայթուցիկ սարքեր (նյութեր) վաճառելու համար:

Վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ, թեև օրենսդրի կողմից կարգավորման առարկա են դարձել հրավառություններին, ներառյալ` կենցաղային, հատուկ և տեխնիկական նշանակության, ներկայացվող պահանջները, դրանց առնչվող անվտանգության կանոնները, իրացման կարգը, այդուհանդերձ լիարժեք բացահայտված չէ այն, թե ինչն է ընդգրկված կենցաղային նշանակության հրավառությունների հասկացության մեջ:

Այսպես` վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև հաշվի առնելով ճայթուկների օգտագործման հետևանքով երեխաների ինքնավսնասման դեպքերի հիման վրա արձանագրված փաստերը` անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծերով առաջարկվող փոփոխությունները և հստակ իրավական կարգավորման առարկա դարձնել հրավառությունները, այդ թվում` ճայթուկները, դրանց վաճառքին, իրացմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սահմանել այդ պահանջները չպահպանելու համար նախատեսված պատասխանատվություն: 

Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության սահմանումը, ինչպես նաև դրա իրականացման ընթացակարգը: Միաժամանակ անդրադարձ է կատարվել հրավառությունից և ճայթուկից առաջացող աղմուկի իրավակարգավորմանը: Մասնավորապես` աղմուկն ընդհանուր կենսաբանական գրգռիչ է, որն ազդում է ոչ միայն լսողության, այլ նաև ողջ օրգանիզմի վրա: Առաջին հերթին աղմուկն ազդում է գլխուղեղի վրա, ինչն առաջացնում է ոչ բարենպաստ փոփոխություններ տարբեր օրգաններում և համակարգերում: Աղմուկն ազդում է էնդոկրին և իմուն համակարգերի վրա, ինչն արտահայտվում է երեք գլխավոր կենսաբանական ազդեցության տեսքով՝

- վարակիչ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության անկում,

- ուռուցքային հիվանդությունների դեմ ուղղված դիմադրողականության անկում,

- ալերգիկ և աուտոիմուն գործընթացների առաջացման և զարգացման համար նպաստող պայմանների ստեղծում:

 

  1. 2. Առաջարկվող կագավորումների բնույթը

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել դրույթ, ըստ որի` տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա, և դրանով կսահմանափակվի հրավառություններ կազմակերպողների և իրականացնողների շրջանակը, կապահովվի անվտանգության նորմերի պահպանումը, սահմանվել է ճայթուկի հասկացությունը, իսկ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով արգելվել է դրա վաճառքը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել պատասխանատվություն` ճայթուկ վաճառելու համար: Բացի այդ, նախագծում առաջարկվում է նաև վերանայել գիշերային ժամերը և այդպիսիք դիտարկել ժամը 22:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 08:00-ն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվեն հանրային առողջապահական կարևորագույն խնդիրների արդյունավետ լուծումներ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Առեվտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերում կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն:


 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Առեվտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    26.12.2019 - 17.01.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3047

Տպել