Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

թվականի N –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՀԱՐԹ ԳԼԱՆՎԱԾՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի N 137 որոշման 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Կիրառել հատուկ պաշտպանական միջոց`

1) 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ  7208 10 000 07208 25 000 07208 26 000 07208 27 000 07208 36 000 07208 37 000 07208 38 000 07208 39 000 07208 40 000 07208 51 200 17208 51 200 97208 51 910 07208 51 980 07208 52 100 07208 52 910 07208 52 990 07208 53 100 07208 53 900 07208 54 000 07208 90 200 07208 90 800 07211 13 000 07211 14 000 07211 19 000 07225 30 100 07225 30 300 07225 30 900 07225 40 120 17225 40 120 97225 40 150 17225 40 150 97225 40 400 07225 40 600 07225 40 900 07226 91 200 07226 91 910 0, 7226 91 990 0) նկատմամբ հատուկ քվոտա սահմանելու միջոցով՝ համաձայն N 1 հավելվածի.

2) 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ  7208 10 000 07208 25 000 07208 26 000 07208 27 000 07208 36 000 07208 37 000 07208 38 000 07208 39 000 07208 40 000 07208 51 200 17208 51 200 97208 51 910 07208 51 980 07208 52 100 07208 52 910 07208 52 990 07208 53 100 07208 53 900 07208 54 000 07208 90 200 07208 90 800 07211 13 000 07211 14 000 07211 19 000 07225 30 100 07225 30 300 07225 30 900 07225 40 120 17225 40 120 97225 40 150 17225 40 150 97225 40 400 07225 40 600 07225 40 900 07226 91 200 07226 91 910 0, 7226 91 990 0) նկատմամբ հատուկ քվոտայի ծավալի գերազանցման դեպքում մաքսային արժեքի 20%-ի չափով հատուկ տուրքի դրույքաչափ սահմանելու միջոցով։

  1. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ նախատեսված հատուկ պաշտպանական միջոցի կիրառումը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից (բացառությամբ՝ Կորեայի Հանրապետության), ինչպես նաև 2011 թվականի հոկտեմբերի 18-ի Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի կողմ հանդիսացող ԱՊՀ անդամ պետություններից (բացառությամբ՝ Ուկրաինայի) ծագող շիկագլոցված հարթ գլանվածքի վրա.

2) սույն որոշմամբ նախատեսված հատուկ պաշտպանական միջոցը կիրառվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» և «վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ ներմուծվող շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ.

3) 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թույլատրվում է՝ 0 տոկոս հատուկ տուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` N1 հավելվածով սահմանված չափաքանակներից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում․

4) ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

  1. Հաստատել՝

1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի (ԵԱՏՄ ԱՏԳ  7208 10 000 07208 25 000 07208 26 000 07208 27 000 07208 36 000 07208 37 000 07208 38 000 07208 39 000 07208 40 000 07208 51 200 17208 51 200 97208 51 910 07208 51 980 07208 52 100 07208 52 910 07208 52 990 07208 53 100 07208 53 900 07208 54 000 07208 90 200 07208 90 800 07211 13 000 0

  • Քննարկվել է

    22.11.2019 - 12.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5640

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ