Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 13-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 2-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-Ի N 2-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդուման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

        Նախագծի մշակումը պայմանավորված է  ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի   N 1116-Ա որոշման հավելվածի ցանկով նախատեսված միջոցառումների կատարման անհրաժեշտությամբ:

       Ներկայումս վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և ՀՀ ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի N 2-Ն համատեղ հրամանով։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի ընդունմամբ վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը հետևաբար անհրաժեշտ է համատեղ հրամանով կարգավորվող հարաբերությունները կարգավորել ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշմամբ :

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը 

Նախագիծը նպատակ ունի ապահովել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի կիրարկումը։

Նախագծով վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը կսահմանվի ՀՀ կառավարության  2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշմամբ: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ  ոստիկանության կողմից:

      4. Ակնկալվող արդյունքը

 Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե» կետի պահանջի կատարումը:

  • Քննարկվել է

    20.11.2019 - 05.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4979

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

20.11.2019

Որոշման նախագիծը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասին և 37-րդ հոդվածի 1-ին մասին, ուստի անհրաժեշտ է նախագծի վերնագրից և բովանդակությունից հանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի N 13-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի N 2-Ն «Վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը հաստատելու մասին» համատեղ հրամանի վերաբերյալ ձևակերպումները, իսկ հիշյալ հրամանն ուժը կորցրած ճանաչել ոստիկանության պետի և առողջապահության նախարարի համատեղ առանձին հրամանով:

Տեսնել ավելին