Հիշել նախագիծը
ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Գևորգ Մալխասյան 07.11.2019 13:34:38 | «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81.1-ին հոդվածում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գտնում եմ, որ կարելի է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք չեն կարող հանդես գալ որպես վկա: Բացի այդ կարծում եմ, որ վկայի ցուցմունքի ձայնագրմը խնդրահարույց է: Իսկ, եթե այնուամենայնիվ գտնում եք, որ ցուցմունքը պետք է ձայնագրվի, ապա պետք է սահմանել ձայնագրման չափանիշներ, ինչպես նաև կրիչների տեսակներ: Ձայնագրությունը գործին կցվելու դեպքում շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այն ջնջվի կամ վնասվի: Միաժամանակ սույն նախագծով համապատասխան ձայնագրիչներ գնելու պարտականոթւյուն է դրվում նոտարի վրա, որը ևս քննարկան առարկա է: Նկատի ունենալով, որ ՀՀ նոտարական համակարգը հանդիսանում է Նոտարիատի Լատինական միության անդամ, ապա ցանկալի կլիներ սույն նախագիշն ուղարկել համապատասխան փորձաքննության: |