Հիշել նախագիծը

«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Սույն նախագիծը կազմվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման  ապահովման նպատակով: Մասնավորապես, վերոնշյալ հոդվածի դրույթների համաձայն՝ օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

  • Տևողություն

    05.11.2019 20.11.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Միջուկային անվտանգություն, Տրանսպորտ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Կադաստր, Հանրային առողջապահություն, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 167

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

08.11.2019

«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ հավելվածով սահմանված ցանկի 4-րդ կետի 20-րդ և 22-րդ կետերում <<(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ)>> բառերը հանել, որովհետև իրավական որոշակիության սկզբունքի տրամաբանությամբ հարց է առաջանում, թե համատեղը կոնկրետ ինչ ձևաչափ և ինչ գործողություն է ենթադրում կամ էլ որ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտի կամ էլ հնարավոր է դրա մի մասի կամ որոշակի դրույթների դեպքում է տեսչական մարմինը ներգրավվելու կամ մասնակցելու պարզաբանմանը կամ միգուցե հնարավոր է ամբողջությամբ որևէ պարզաբանման պատասխանատուն լինի կամ էլ ինչպես և ով է որոշելու տեսչական մարմնինը երբ և ինչի վերաբերյալ մասնակցի կամ ամբողջությամբ տա պարզաբանումը: Ցանկի 21-րդ կետի ձևակերպման դեպքում կրկին առաջ է գալիս կրկնորդում 4-րդ կետի 20-րդ և 22-րդ կետերի հետ, ինչից պարզ չէ, թե անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի և կերի անվտանգությա ոլորտներում պաշտոնական պարզաբանման պատասխանատու կամ իրավասու մարմինը նախարարությունն է, թե տեսչական մարմինը: Տեսչական մարմինը չի կարող ոլորտային օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտի պաշտոնական պարզաբանում տալ, որովհետև ՀՀ կառավարության բաղկացուցիչ հանդիսացող նախարարություն չէ և չի կարող լինել ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար լիազորված մարմին: Անհրաժեշտ է ցանկի 4-րդ կետի 22-րդ ենթակետում <<սննդամթերքի>> բառից հետո լրացնել <<և կերի>> բառերը՝ հաշվի առնելով <<Կերի մասին>> ՀՀ օրենքը և կերի անվտանգության բնագավառը: Բացի այդ, 4-րդ կետում անհրաժեշտ է նախատեսել նաև բուսասանիտարիայի ոլորտը՝ հաշվի առնելով <<Բուսասանիտարիայի մասին>> ՀՀ օրենքը: Նախագիծը հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասին, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարմինը սույն նախագծի տրամաբանությամբ ՀՀ կառավարությունն է, իսկ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը սահմանվում են օրենքով, այսինքն՝ սույն նախագծի տրամաբանությամբ օրենքների, մասնավորապես՝ ոլորտային օրենսդրական ակտերի պարզաբանումը բացառապես նախարարությունների լիազորությունն է, ընդորում՝ դա պետք է գործի <<ՀՀ կառավարության կառուցվածքի գործունեության կարգի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-3-րդ մասերի և այդ օրենքի հավելվածի համաձայն, ընդորում՝ 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում, իսկ 2-րդ մասով սահմանված են ՀՀ Սահմանադրության պահանջով իշխանության մաս հանդիսացող կառավարության կառուցվածքում ներառվող 18 նախարարությունները, որոնք էլ նույն օրենքի հավելվածի և <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որպես իրենց վերապահված ոլորտում կամ ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմին, իրավասու են համապատասխան ոլորտի օրենսդրական ակտի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալ: Այս համատեքստում առաջ է գալիս խնդիր <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթակա մարմինների համար /Կադաստրի կոմիտե, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, Պետական եկամուտների կոմիտե, Վիճակագրական կոմիտե, Քաղաքաշինության կոմիտե, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Կրթության տեսչական մարմին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին/, որոնք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մարմին չեն, չեն հանդիսանում կառավարության կառուցվածք ներկայացնող նախարարություն: <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթակա մարմինների դեպքում խնդիրը տեխնիկապես լուծելի է, քանի որ, ի վերջո ՀՀ Սահմանադրությամբ և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքով նախատեսված սահմանադրական մարմնի պահանջի համատեքստում հանդես եկող իրավասու մարմինը նախարարությունն է, որի կառավարման ոլորտում կամ ենթակայությամբ էլ գործում են օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նշված մարմինները: Կարծում եմ խնդիր չի առաջանում, եթե նախագծում նախարարությունների ենթակայությամբ գործող պետական մարմիններին վերապահված ոլորտների համար պաշտոնական պարզաբանում տալու իրավասությունը տրվի համապատասխան նախարարություններին, որոնց ենթակայությամբ էլ գործում են համապատասխան ենթակա մարմինները: ՀՀ կառավարության որոշումների՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման հարցում ևս խնդիր է, քանի որ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այդ ակտերի պաշտոնական պարզաբանում տալիս են ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինները: Ոլորտներին վերաբերող ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տալ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատու և լիազորված համապատասխան նախարարության: <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մարմինները չեն կարող ոլորտային ուղղվածության ՀՀ համապատասխան կառավարության որոշումների համար լինել պաշտոնական պարզաբանում տվող մարմին, որովհետև չեն հանդիսանում կառավարության որոշման ընդունողը, դե յուրե և դե ֆակտո այդ որոշումներն ընդունող մարմինը ՀՀ կառավարությունն է, իսկ նշված մարմինները ՀՀ Սահմանադրության և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի պահանջով ՀՀ կառավարություն չեն և չեն կարող համարվել: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-4-րդ մասերը՝ նախագծի 13-26-րդ կետերը պետք է վերանայվեն այն տրամաբանությամբ, որ նախարարությանը ենթակա մարմիններին վերագրվածը պետք է ձևակերպվի համապատասխան ոլորտային նախարարությանը վերապահված բնագավառները կարգավորող օրենսդրության համատեքստում, իսկ <<ՊԵտական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքի 4-5-րդ հոդվածներով սահմանված մարմինների դեպքում՝ պաշտոնական պարզաբանումը պետք է վերապահվի կառավարությանը կամ վարչապետին: Իրավական տեսանկյունից խնդիր չի առաջանում, որովհետև պաշտոնական պարզաբանումների ելիցը, հրապարակումը պետք է արվի կառավարության /նախարարության/ կամ վարչապետի անունից, իսկ իրականում, պաշտոնական պարզաբանումը կարող է պատրաստել կամ պատրաստման գործին մասնակցել նաև կառավարությանը կամ վարչապետին կամ նախարարությանը ենթակա մարմինը և ներկայացնի կարծիք կամ դիրքորոշում, սակայն այդ ամենը չի ամրագրվի ՀՀ կառավարության որոշմամբ, այլ կգործի, այսպես ասած, ներքին կարգավորման սկզբունքով: Ցանկի 21-րդ կետի ձևակերպման դեպքում կրկին առաջ է գալիս կրկնորդում 4-րդ կետի 20-րդ և 22-րդ կետերի հետ, ինչից պարզ չէ, թե անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի և կերի անվտանգությա ոլորտներում պաշտոնական պարզաբանման պատասխանատու կամ իրավասու մարմինը նախարարությունն է, թե տեսչական մարմինը: Տեսչական մարմինը չի կարող ոլորտային օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտի պաշտոնական պարզաբանում տալ, որովհետև ՀՀ կառավարության բաղկացուցիչ հանդիսացող նախարարություն չէ և չի կարող լինել ոլորտի լիազոր մարմին:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: