Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման պայմանները` դրանց իրականացման գործընթացներում էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կառավարման և վարույթի ներքո գտնվող կայանքների տնօրինողների փոխհարաբերությունները, էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ աշխատանքը և սպառողների հուսալի էլեկտրամատակարարումը:

Միաժամանակ, նախագիծը նպատակ ունի ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգին միացվող յուրաքանչյուր նոր կայանքի տեխնիկական հարաչափերի և կայանքի հուսալիության և անվտանգության համապատասխանությունը: 

Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների կարգավորումը մշտապես իրականացվում է տվյալ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության համար ընդունված՝ հուսալիության և անվտանգության նորմատիվային ցուցանիշների պահպանման գնահատման միջոցով։

  • Տևողություն

    01.11.2019 17.11.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 161

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: