Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ>> ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> ՀՀ օրենքով նախատեսված շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական վճարների հասցեական օգտագործման գործող համակարգը կարիք ունի հետագա կատարելագործման:

        <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային oգտագործման մաuին>> Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի մայիuի 15-ի ՀO-188 oրենքի կիրարկման շրջանակներում առաջացել է որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն` պայմանավորված`

  • ՀՀ հարկային օրենսգրքի 2018 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտնելով,
  • գործնականում առաջացած (առաջացող) հիմնախնդիրների հաղթահարմամբ,
  • ազդակիր համայնքների կողմից ներկայացված առաջարկությունները հաշվի առնելու հետ: 
  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

      <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի  նախագծով առաջարկվում է մայր օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  • հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան դրույթները՝ նախատեսվում է օրենքում <<բնապահպանական վճար>> բառերը փոխարինել <<բնապահպանական հարկ>>  բառերով:
  • Օրենքի 1-ին հոդվածում, հիմք ընդունելով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքերի մասով համապատասխան մարզպետարանների առաջարկությունները և հիմնավորումները, ինչպես նաև այն հանգանմանքը, որ ընկերությունների ընտրության համար հիմք են հանդիսանում ընկերությունների կողմից փաստացի վճարված բնապահպանական հարկերի ծավալները, որոնք ուղիղ համեմատական են շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների օգտագործման ծավալներին, ընդգրկված ընկերությունների ցանկում փոփոխությունները կանոնակարգելու նպատակով օրենքի 1-ին հոդվածը լրացվել է նոր մասով, որով սահմանվել է, որ համայնքների տարածքում իրենց գործունեությամբ վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  • Միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների oրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով օրենքի 1-ին հոդվածը լրացվել է նոր մասով, որով սահմանվել է, որ միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև uույն oրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանով, որ ներկայիս գործող հաշվարկման մեխանիզմի կիրառումը ճիշտ է այն դեպքում, երբ կա ազդակիր համայնքների հաստատուն ցանկ, մինչդեռ գործող օրենսդրության համաձայն յուրաքանչյուր բյուջետային տարվա համար կազմվում և համաձայնեցվում է Օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների նոր ցանկ: 
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագծի մշակման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության   աշխատակազմը համագործակցել է համապատասխան ազդակիր համայնքների հետ: 

  1. Ակնկալվող արդյունքը

         Ներկայացված օրենքի նախագծով ընդլայնվում և կատարելագործվում են <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների  նպատակային օգտագործման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վճարների նպատակային օգտագործման  շրջանակները (նախնական հաշվարկով մասհանումներից օգտվող համայնքների թիվը կավելանա 4-ով), այդ թվում` ք. Ջերմուկ, ք.Գավառ, գ.Փարաքար, գ.Թեղուտ:

      Նպատակային օգտագործվող ֆինանսական ռեսուրսների/հոսքերի աճն աստիճանաբար (փուլ առ փուլ) ավելացնելու է տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը` նպաստելով տարածքների համաչափ զարգացմանը, ուժեղացնելու է տեղական ինքնակառավարման մարմինների հզորությունները, բարձրացնելու է դրանց դերն ու վարկանիշը վերոգրյալ ծրագրերի ծրագրավորման և իրագործման  գործընթացում:

  • Քննարկվել է

    03.05.2017 - 29.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3137

Տպել