Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ>> ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ

<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ>> ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային oգտագործման մաuին>> Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի մայիuի 15-ի ՀO-188 oրենքի /այսուհետ՝ Օրենք/ վերնագրում և ամբողջ տեքստում <<բնապահպանական վճարներ>> բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել <<բնապահպանական հարկեր>> բառերով և համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին  հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

<<Ցանկում ընդգրկված ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը շրջակա միջավայրի վրա թողնում է վնասակար ազդեցություն: Ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Համայնքների ցանկը և բնապահպանական հարկերից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները տվյալ (այսուհետ` առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախապայմանների կատարման դեպքում:

Մասհանումների չափը որոշվում է առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ տարվա արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական հարկերի հանրագումարի չափով։

Սույն օրենքի համաձայն` մասհանումներ կատարվում են ամրակայված աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացություններ արտանետելու ու հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրելու կամ պահելու համար սահմանված բնապահպանական հարկերից:

Միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև uույն oրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքների տարածքում իրենց գործունեությամբ վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը սահմանելուց հետո և 3-րդ ու 4-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

  • Քննարկվել է

    03.05.2017 - 29.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3139

Տպել