Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի նպատակը Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) համակարգերի զինծառայողների զինվորական կենսաթոշակները նշանակելու գործառույթը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահելն է։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, սահմանված են նաև կենսաթոշակ նշանակող մարմինները։

Մասնավորապես, համաձայն որոշման՝ կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են նաև Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, որոնք իրականացնում են իրենց համակարգի զինվորական ծառայողներին երկարամյա ծառայության, հաշմանդամության զինվորական կենսաթոշակներ, իսկ այդ անձանց մահվան դեպքում` նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակներ նշանակելու գործառույթը։

Միաժամանակ, ՀՀ Վարչապետի աշխատակազմում 05.04.2019թ. կայացած խորհրդակցության արդյունքում հանձնարարվել է քննարկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու հարցը։

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ։

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ համապատասխան բոլոր մարմինների համակարգերի նախկին ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները ևս նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը։

Ըստ այդմ, առաջարկվում է վերանայել կենսաթոշակ նշանակելու ընթացակարգերը՝ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների գործառույթները վերապահելով Ծառայությանը։

Նախատեսվում է, որ Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը զինվորական կենսաթոշակը կնշանակի զորացրման հրամանի քաղվածքի և զինվորական ծառայության ստաժի մասին համապատասխան մարմնի (որտեղ ծառայել է զինծառայողը) ղեկավարի սահմանած ստորաբաժանման տված տեղեկանքի հիման վրա։ Ըստ անհրաժեշտության, եթե երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետի հիման վրա, կներկայացվեն նաև աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր։

Նախագծով հստակեցվում է, որ ԱՊՀ շրջանակներում կնքված միջպետական համաձայնագրով նախատեսված լիազոր մարմինը, անկախ այն հանգամանքից, թե որ մարմինն է նշանակում զինվորական կենսաթոշակը, պետք է շարունակի մնալ համապատասխան մարմինը (Պաշտպանության նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը)։

Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս համապատասխան մարմինը հանդիսանում է «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի (շտեմարանի) օգտվող` նախատեսվում է, որ համապատասխան մարմինը և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը միմյանց հարցումները կատարում (տեղեկատվությունը տրամադրում) և պատասխանները (տեղեկատվությունը) ստանում են շտեմարանի միջոցով` հարցման, պատասխանի և տրամադրվող տեղեկատվության էլեկտրոնային լուսապատճենները ներբեռնվում են շտեմարան և ինքնաշխատ եղանակով պահվում  շտեմարանում` կենսաթոշակի էլեկտրոնային գործում:

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակները կսկսի նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի կանխատեսվում:

  • Քննարկվել է

    10.09.2019 - 25.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6299

Տպել